Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ահազանգեր կան, որ Հայաստանի տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներով մեքենաների պետհամարանիշները. Գառնիկ Դանիելյան


«Վերջին շրջանում գնալով ավելանում են ինձ հասնող ահազանգերն առ այն, որ ՀՀ տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներով մեքենաների պետհամարանիշները: Նախկինում համատարած գողանում էին նաև հայկական պետհամարանիշները, սակայն դրանց տրամադրման կարգի փոփոխությունից և դյուրացումից հետո լայնածավալ ոտնձգություններ են սկսվել արդեն վրացական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ: Մեր ուսումնասիրություններով՝ օրեր կան, որ մի գիշերվա մեջ միայն Երևանի մի թաղամասից գողացել են դրսում կայանված վրացական պետհամարանիշներով տասնյակ մեքենաների պետհամարանիշներ»,-այս մասին ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նա նշում է.

«Մեզ դիմած մարդիկ փաստում են, որ գողերը տելեգրամ կապի միջոցով բանակցում են սեփականատերերի հետ և համարանիշները հատուկ նշված վայրերում թողնում մինչև 100 հազար դրամ գումար շորթելու դիմաց: Վրաստանի մեր գործընկերները ևս ահազանգում են այս խայտառակ երևույթի ահագնացող չափերի մասին՝ նշելով, որ Վրաստանի քաղաքացիները շատ դեպքերում ստիպված են լինում այլ տրանսպորտային միջոցով վերադառնալ Վրաստան, վերականգնել սեփական պետհամարանիշները, նորից գալ ՀՀ ու վերադառնալ սեփական ավտոմեքենայով: Հայաստանի սպասարկման օբյեկտների (ռեստորաններ, հյուրատներ և այլն) ներկայացուցիչները ևս փաստում են, որ Վրաստանից ժամանած իրենց հյուրերը գրեթե ամեն օր ընկնում են այս ամոթալի քաշքշուկի մեջ:

Սա ոչ միայն պարզ իրավական հարց է, այլև մեր երկրի հեղինակությանն ու վարկանիշին սերտորեն առնչվող խնդիր. Վրաստանում տպավորություն կա, թե հարևանությամբ ոչ թե ՀՀ-ն է, այլ Աֆրիկյան մի երկիր, որտեղ հարձակվում են օտարերկրացիների վրա ու թալանում: Պակաս կարևոր չէ նաև այն, որ այս ամենի պատճառով մարդիկ թքում ու այլևս չեն այցելում մեր երկիր՝ այս ամենաթողության մասին պատմելով ամենուր, ինչի պատճառով տուժում է մեր երկրի տնտեսությունն ու սպասարկման ոլորտը:

Ամենևին չենք կարծում, որ իրավապահ համակարգի համար ներկայիս տեխնոլոգիաների դարաշրջանում անհաղթահարելի դժվարություններ կան, որպեսզի տելեգրամի հետքերով գնալով արագորեն բացահայտվեն հանցագործները: Սա կրկնապատկում է մեր կասկածներն ու մտահոգությունները:

Հետամուտ եմ լինելու, որպեսզի օր առաջ վերացվի օտարերկրացիների առջև մեզ խայտառակող, մեր երկրի տնտեսության ու վարկանիշի վրա լրջորեն ազդող այս ամենաթողությունը:

Ձեր նմանները խայտառակում են մեր ռեսպուբլիկան»։

Լրահոս

Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Ոչ մի անգամ չեմ մտածել հեռանալու մասին․ Սլոտ
Պատերազմը վերսկսելը մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանը․ Հաքան Ֆիդան
Փաշինյանին կոչ եմ անում՝ Արցախ բառը հեռուստատեսությամբ թո՛ղ արտաբերի․Մադաթյան (տեսանյութ)
Հանցագործության մասին հեռախոսազանգով հաղորդում ներկայացրեցի Փաշինյանի հայտնի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ․ Անի Գևորգյան
Թրամփը նշել է, որ չի թերագնահատել Իրանի «ցավի շեմը»
Մահացել է Մանկավարժական համալսարանի մեթոդիկաների ամբիոնի նախկին վարիչ Շողիկ Ոսկանյանը
ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը.սա Արեւմուտքի պահանջն է.քաղտեխնոլոգ (տեսանյութ)
Կարևոր
Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի
Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am
ԵԱՏՄ-ում մտադիր են կրճատել բեռների առաքման ժամկետներն ու փոխադրողների ծախսերը
Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ
Կարևոր
Իրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Մերց
Netflix-ում կհայտնվի Աֆղանստանի պատերազմի մասին նոր ֆիլմ
ԱՄՆ-ում թեթև մարդատար ինքնաթիռը բախվել է բնակելի շենքի․ երկու ուղևոր է զոհվել
Իրանը պատրաստ է քննարկել Պուտինի առաջարկը
ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը. սա Արեւմուտքի պահանջն է. քաղտեխնոլոգ
Հայաստանի հետ մեր հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ՝ բարդ. Լավրով
Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը