Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀԺՄ–ն դատապարտում է «Եվրոմեդիա 24»–ի լրագրող Կորյուն Սիմոնյանի նկատմամբ Վիլեն Գաբրիելյանի պահվածքը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Եվրոմեդիա 24 միջազգային հեռուստաընկերության լրագրող Կորյուն Սիմոնյանի նկատմամբ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի սանձարձակ պահվածքը․

«Մարտի 30-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների ավարտից հետո, ականատես եղանք կառավարող ուժի ներկայացուցիչների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի և այլ պաշտոնյաների կողմից լրագրողներին թիրախավորելու, անզուսպ պահվածքի և իրենց կարգավիճակին չհամապատասխանող վարքագծի դրսևորման հերթական դեպքին:

Մասնավորապես, ոչ սթափ վիճակում գտնվող ու իրեն ակնհայտորեն չկառավարող պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ամենաայլանդակ հայհոյանքներն էր ուղղում «Եվրոմեդիա 24» լրատվական կայքի լրագրող Կորյուն Սիմոնյանի հասցեին՝ դրանք համեմելով սպառնալիքներով:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է թե՛ Վիլեն Գաբրիելյանի, թե՛ այլ պաշտոնյաների՝ իրենց գործառույթներից չբխող գործողությունները, գնահատականներն ու վարքագիծը, և հիշեցնում.

1. ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց սանձարձակ, պատգամավորին ու առհասարակ պաշտոնյային ոչ վայել պահվածքի ինդուլգենցիան ստացել են իրենց քաղաքական առաջնորդից ու ՔՊ-ական մյուս ազդեցիկ դեմքերից՝ Ալեն Սիմոնյանից, Խաչատուր Սուքիասյանից, Վահագն Ալեքսանյանից... Եվ երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական գծի առաջամարտիկ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեռ տարիներ առաջ, օգտագործելով իր պատգամավորական մանդատը, լրագրողներին անվանում էր «վերբալ մարմնավաճառներ», ու որևէ ՔՊ-ական դա չէր դատապարտում, պիտի պատրաստ լինեն լրագրողների կողմից ինքնապաշտպանության ու հակազդման ցանկացած տարբերակի:
Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ոչ միայն չդատապարտեցին ՔՊ-ականների արարքները, այլև հրապարակեցին իրենց ընտանեկան լրատվամիջոցում և ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի միջոցով նրանց վիրավորական արտահայտությունները տարածեցին՝ ատելության խոսքով թիրախավորելով թե առանձին լրագրողներին, թե ընդդիմադիր լրատվամիջոցներին:

Բացի այդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական առաջնորդ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի բառապաշարի՝ բացի հանրային տիրույթից, նաև իրենց ներքին շփումներում տարատեսակ ամոթալի ձևակերպումներին քաջածանոթ ու դրանք հանդուրժող ՔՊ-ականները, թերևս, առհասարակ չպետք է նեղվեն, երբ իրենց հիշեցնում են իրողություններ, որոնք նրանք կուզենային մոռանալ:
2. Պակաս ուշագրավ չէ նաև այն հանգամանքը, որ Գյումրիում միայն Վիլեն Գաբրիելյանը չէր գինովցած. երեկոյան ժամերին տարբեր տրամաչափերի ՔՊ-ականներ, գարեջրի շշերը ձեռքներին՝ շրջում էին Գյումրիի փողոցներում, երբ նույն այդ ընթացքում Գյումրիում հոսանքազրկվում էին մի շարք հասցեներ, որոնց տեղամասերի մի մասում, ի դեպ, ձայների հաշվարկը դեռ չէր ավարտվել: Պատահական չէ, որ Գյումրիում ողջ օրը դիտորդական առաքելություն իրականացրած Գոհար Մելոյանը հենց այդ պահին կոչով դիմեց ընտրատեղամասերում գտնվող լրագրողներին ու վստահված անձանց՝ կոչ անելով չլքել տեղամասերն ու ուշադիր լինել քվեաթերթիկներին՝ կանխելու համար իշխող ուժի կողմից արվող կեղծիքները... Չմոռանանք, որ հենց հոսանքազրկումներից հետո Սարիկ Մինասյանի ձայները սկսեցին աճել: Եվ, փաստորեն, ողջ ՔՊ-ում այդպես էլ չգտնվեց մեկը, ով կկարողանար իր, մեղմ ասած, ռեպուտացիոն վնասներ կրող գործընկերոջը մեկուսացնել ու թույլ չտալ, որ իրեն էլ խայտառակի, իրենց էլ: Իսկ միգուցե Վիլեն Գաբրիելյանն անգիտակցաբար դարձավ ՔՊ-ի գծագրած պլաններից մեկի գլխավոր գործող ա՞նձը:

3. Գյումրիում աշխատող լրագրողների արդեն Երևանում թիրախավորողները կամ նրանց քննադատողները, դասեր տվողները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով ու այս կամ այն լրագրողի նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքով:

2018թ. «հեղափոխություն» կոչվածի ընթացքում ակտիվիստի դիրքավորմամբ հանդես են եկել բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնպես հաճախ շփոթելով ակտիվիզմը լրագրության հետ: Հետևաբար, այսօր Գյումրիում աշխատող լրագրողներին մեղադրող անհատներին, այդ թվում՝ ՀԿ-ներին, խորհուրդ եմ տալիս թերթել արխիվը ու մտաբերել՝ արդյո՞ք իրենք այդ ժամանակ նույնքան հետևողականորեն քննադատել են «հեղափոխությունից» հետո արդեն պատգամավոր դարձած ու այլ բարձր պաշտոններ զբաղեցնող երբեմնի լրագրողներին, կամ իշխանությունների քարոզչական հենարանը դարձած ԶԼՄ-ներին (այդ թվում՝ դրսից ֆինանսավորվող):

Դիմում եմ նաև բոլոր նրանց, ովքեր ասում են, թե չպետք է ոչ սթափ պատգամավորի պահվածքը լուսաբանեին: Լրագրողները պետք է լուսաբանեն իշխանության որևէ ներկայացուցչի որևէ քայլ՝ լինի աշխատանքային օրերին, թե դրանից դուրս: Այդպես է ընդունված ողջ աշխարհում՝ հանրային շահը գերակա է բոլոր դեպքերում:
4. Լրագրող գործընկերներիս կոչ եմ անում բոլոր դեպքերում, ցանկացած իրավիճակում զսպել էմոցիաները, բոլոր պարագաներում աշխատել լրագրողի էթիկայի կանոնները հարգելով, տարբերակել ակտիվիզմը լրագրողի աշխատանքից:Սատար կանգնեք միմյանց, երբ ձեր գործընկերոջ նկատմամբ որևէ մեկը վիրավորական արտահայտություններ կամ անթույլատրելի վարք է թույլ տալիս:
Զարմանքս եմ արտահայտում, որ նման անթույլատրելի արտահայտություններ, վարք ցուցաբերած գործիչներին շարունակում եք խոսքի իրավունք վերապահել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել:
Եվ միշտ հիշե՛ք՝ ձեր նկատմամբ կարող են իրականացվել սադրանքներ, որոնց դուք չպետք է տեղի տաք, որովհետև մինչ կշտապեն ձեզ օգնության, «մարտի դաշտում» նախ դո՛ւք եք ձեր առաջին պաշտպանը: Սադրանքները կոնկրետ ոճ ու ձեռագիր ունեն: Տվյալ դեպքում՝ ևս:
Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը, նորանոր աղետների սպասումը կարող է բոլորին հանել հավասարակշռությունից: Իրավիճակը ստանդարտից դուրս է, և ձեր քաղաքացիական դիրքորոշումն ու մասնագիտական պարտքը երբեմն կարող են բախվել միմյանց, բայց ինչ էլ լինի՝ կառավարեք ձեզ, թույլ մի տվեք, որ ձեր քաղաքացիական և մասնագիտական էմոցիաները որևէ կողմ փորձի օգտագործել իրենց ներքին խնդիրները լուծելու, յուրայիններին հարվածելու կամ նրանցից ազատվելու համար:
Եվ, ամենակարևորը, համարժեք արձագանքեք ցանկացած իրավիճակի, այդ թվում՝ այն դեպքերին, երբ ձեր օպոնենտը ձեր իսկ ներկայությամբ ձեզ որպես պոտենցիալ գայթակղողներ է դիտարկում:
Զգոն եղեք:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ»։

Լրահոս

Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. լրագրողի հարցը Փաշինյանն անհեթեթ համարեց
ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Քաղաքապետարանը կես տարվա աշխատավարձ է պարտք. 8 մլն ՔՊ-ից՝ համալիրի վարձակալության համար
Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ շատ ավելի զգայուն լինեն իրենց արտահայտություններում. ՄԻՊ
ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. Ղազախստանի ԱԳ նախարարի հետ կարող է քննարկվի երկաթուղու հարցը
Հո բոլորիս կալանքի չեն տանելու, ինձ էլ են հարցնում՝ չես վախենո՞ւմ. Սարդարյան
Կարևոր
ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին
Դավիթը գլխացավեր, գանգատներ ունի, Դավիթը լավ չի, ժողովուրդ. Լուսինե Մարտիրոսյան
Նամակ՝ դատախազին. «Վերացրե՛ք Դավիթի կալանքը, նա պիտի շարունակի կրթությունը»
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան
Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան
Ճանապարհների եզրերին ավազի շերտ է գոյացել, մի հարցը լուծեցինք, ստացանք երեք նոր հարց. Փաշինյան
172 մլն դրամ՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար
ՈՒՂԻՂ․ անհապաղ ազատ արձակել Դավիթին. բողոքի ակցիա
Թրամփը հայտարարել է, որ եթե գործարքի պայմանները չկատարվեն, հրետակոծությունը կլինի ավելի ինտենսիվ և ավելի դաժան
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
Լիբանանի վարչապետը ապրիլի 9-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների
Սթարմերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության խորացումը
Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»
Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. լրագրողի հարցը Փաշինյանն անհեթեթ համարեց

ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ շատ ավելի զգայուն լինեն իրենց արտահայտություններում. ՄԻՊ

ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. Ղազախստանի ԱԳ նախարարի հետ կարող է քննարկվի երկաթուղու հարցը

Հո բոլորիս կալանքի չեն տանելու, ինձ էլ են հարցնում՝ չես վախենո՞ւմ. Սարդարյան

ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին

Դավիթը գլխացավեր, գանգատներ ունի, Դավիթը լավ չի, ժողովուրդ. Լուսինե Մարտիրոսյան

Նամակ՝ դատախազին. «Վերացրե՛ք Դավիթի կալանքը, նա պիտի շարունակի կրթությունը»

Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան

Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան

Ճանապարհների եզրերին ավազի շերտ է գոյացել, մի հարցը լուծեցինք, ստացանք երեք նոր հարց. Փաշինյան

172 մլն դրամ՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար

ՈՒՂԻՂ․ անհապաղ ազատ արձակել Դավիթին. բողոքի ակցիա

ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ

Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Հանձնել, հանձնել ամեն ինչ՝ բացի աթոռից․ սա է այսօրվա քաղաքականությունը․Շարմազանով (տեսանյութ)

Իշխանության կողմից քաղաքական ճնշումները կուժեղանան՝ կախված ընտրության արդյունքից. Նորայր Նորիկյան

Հանրությունը պետք է ընտրի Փաշինյանի և Հայաստանի ապագայի միջև (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայկական բիզնեսը ՌԴ-ում խնդիր կունենա՞․ հարց՝ ՊԵԿ նախագահին

Ի՞նչպես եք գնահատում 18-ամյա աշակերտի կալանավորման որոշումը