Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայոց պետականության փրկությունը ՀՀ-ում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակում է պահպանել սահմանային լարվածությունը՝ ապատեղեկություն տարածելով,թե հայկական կողմն իբր խախտում է հրադադարը հարավային և հարավարևել յան ուղղությամբ, որոնք մշտապես հերքվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Ավելին, ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Բաքուն փաստացի, ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, casus belli է ստեղծում՝ Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» զենքի ուժով բացելու համար։ Հեղինակները նշում են, որ թուրք-ադրբեջանական տանդեմի «Զանգեզուրի միջանցքը» Մեծ Թուրանի լոգիստիկա է, և Անկարան ու Բաքուն ամեն ինչ անելու են՝ միջանցք ստանալու համար. «Ադրբեջանը ցանկանում է հասնել ՀՀ ամբողջական կապիտուլ յացիային՝ անկլավներն ու «Զանգեզուրի միջանցքը» ստանալու, Սահմանադրության փոփոխության և ՀՀ-ում ադրբեջանցիների «վերաբնակեցման» հարցերում»։

Մյուս կողմից՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հայտարարել է, թե «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ Սահմանադրությունը և մի շարք օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը»: Այսինքն, Բաքուն ուլտիմատումներով է խոսում Երևանի հետ՝ փորձելով ստանալ ամեն ինչ՝ առանց պատերազմի, սակայն սահմանային լարվածությունն օգտագործելով որպես լրացուցիչ ճնշման լծակ։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա, ըստ ալիքի հրապարակած հոդվածի, նրանք պատրաստվում են նորանոր զիջումների. «ՀՀ իշխանությունները չեն հակադարձում Ալիևին, նրանք չեն կարողանում և չեն ցանկանում հետ բերել հայ ռազմագերիներին, «Զանգեզուրի միջանցքի» հարցում պատրաստ են գնալ զիջումների՝ այդ զիջումները քողարկելով Խաղաղության խաչմերուկ ծրագրի ներքո։ Սահմանադրության փոփոխության հարցն էլ արդեն իսկ ակտուալ է՝ գործող իշխանությունները պատրաստ են 2027 թվականին սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ ՔՊ-ական իշխանությունները չեն հակադարձում Բաքվին՝ փուլ առ փուլ կյանքի կոչելով Բաքվի ճանապարհային քարտեզը։Ադրբեջանի բոլոր պահանջների կյանքի կոչումը՝ վերջնական կապիտուլ յացիան, հանգեցնելու է հայոց պետականության կազմալուծմանը։

Ադրբեջանի պահանջների ցուցակն ունի սկիզբ, սակայն չունի ավարտ։ Հայոց պետականության փրկությունը ՀՀ-ում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է»։Ինչ վերաբերում է Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա, ըստ հեղինակների, Հայաստանը վերածվում է Արևմուտք-ՌԴ proxy war-ի տարածքի. «Արևմուտքը ողջունում է խաղաղության գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և կոչ է անում օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Արևմուտքը ցանկանում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացելով՝ ՀՀ-ում զրոյացնել ռուսական ռազմա-քաղաքական ազդեցությունն ու այն փոխարինել թուրքական և ադրբեջանական ազդեցությամբ։ Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ն պոկել ՌԴ-ից՝ ռուսական շուկան հայկական ապրանքների համար փոխարինել թուրքական և եվրոպական շուկայով, իսկ ՀՀ-ի գազային, էներգետիկ կախվածությունը Մոսկվայից նվազեցնել՝ ադրբեջանական նավթագազային ռեսուրսների հաշվին»։

Մյուս կողմից, ալիքի դիտարկմամբ, ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում, որպեսզի ՀՀ-ն վերածվի արևմտյան, նատօական պլացդարմի ընդեմ Մոսկվայի ու Թեհրանի։ «Սակայն ՀՀ գործող իշխանությունները շարունակում են վատթարացնել հայ-ռուսական կապերն ու խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ինչն ունենալու է աղետալի հետևանքներ հայոց պետականության համար, եթե ռուսական կողմը սկսի պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի դեմ»,գրում են հեղինակները՝ հավելելով, որ ՀՀ գործող իշխանությունների միակ նպատակն է 2026 թվականին ցանկացած գնով վերարտադրվելը, անգամ Հայաստանն Արևմուտքի և ՌԴ-ի proxy war-ի տարածքի վերածելով։

Որպես ամփոփում նշվում է, որ Հարավային Կովկասում մեծանում է նոր պատերազմի վտանգը՝ Բաքուն չի սահմանափակելու իր պահանջների ցուցակը. նրանց նպատակն է ՀՀ-ն վերածել failed state-ի։ Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից է բխում ՀՀ-ՌԴ կապերի խզումը, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն միայնակ է մնում Հարավային Կովկասում։

Լրահոս

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում