Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գյումրու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ․ ՔԿ


Քննչական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումները:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ դատախազության կողմից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու և խուլիգանություն կատարելու  հատկանիշներով:

Մասնավորապես՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ՝ սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են հետևյալ դեպքերին՝

Թիվ 31/02 ընտատեղամասում ընտրողը քվեախցիկում իրականացրել է լուսանկարահանում:

Թիվ 31/70 և 31/17 ընտատեղամասերում արձանագրվել է բաց քվեարկության փորձի 2 դեպք:

Շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներին ուղղորդել են քվեարկել թեկնածուներից մեկի օգտին:

Թիվ 31/03 ընտրատեղամասում վստահված անձն ուղղորդել է ընտրողին՝ հօգուտ թեկնածուներից մեկին:

Թիվ 31/37 ընտրատեղամասից հեռացրել են հավատարմագրված դիտորդին այն բանից հետո, երբ նա բարձրաձայնել է տեղամասում տեղի ունեցող խախտումների մասին: Հանձնաժողովի նախագահն անընդհատ առաջարկել է օգնող տրամադրել ընտրողներին: Առաջարկվող օգնությունը կրել է զանգվածային բնույթ, ինչի մասին դիտորդը բարձրաձայնել և պահանջել է արձանագրել ուղղորդման փաստը գրանցամատյանում, սակայն հանձնաժողովը դիտորդին հեռացրել է տեղամասից:

Թիվ 31/4 ընտրատեղամասում դեռևս ինքնությունը չպարզված 2 անձի կողմից ճնշում է գործադրվել վստահված անձի նկատմամբ:

Թիվ 31/3 ընտրատեղամաս մտած անձը հարվածել է իրեն լուսանկարահանող դիտորդի հեռախոսին:

Թիվ 31/70 ընտրատեղամասում անհայտ քաղաքացին ստանալով իր անձը հաստատող կտրոնը, առանց քվեարկությանը մասնակցելու դուրս է եկել ընտրատեղամասից և իր վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը խմբային շահերից ելնելով փորձել է հափշտակել:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Ե.Մ.-ի կողմից անձի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու վերաբերյալ հարցազրույցի տեսաձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Նշված 10 քրեական վարույթներով կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ
Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ
Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար
Կարևոր
Հայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Մանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ)
Փաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Կարևոր
Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով
Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ)
Ուկրաինան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել
Աննախադեպ ճնշում կա դատական համակարգի վրա. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
ՈԻՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը
Հնագետները Կոլոմնայում հայտնաբերել են 15-րդ դարի 2,6 հազար արծաթե մետաղադրամներից բաղկացած անձեռնմխելի մնացած գանձ
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի անունը
Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանել կալանքի. փաստաբան (տեսանյութ)
ՌԴ-ի պատճառով ԱՄՆ-ն մերժել է հայկական ավիաընկերությանը. Զելենսկին դիմել է Չինաստանին (տեսանյութ)
Գեղարքունիքում բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ֆորդ»-ն ու «Տեսլա»-ն․ կա 9 վիրավոր
Հակակոռուպցիոն դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը
42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Լրացուցիչ նորություններ

...

Մանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ)

Փաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով

Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ)

Իրենք անարդար են, անհիմն բաներով են զբաղված. Հովիկ Աբրահամյանը՝ իրավապահներին

Ես ձեր երեխեքի հետ գործ չունեմ՝ ձեր հոր ու ձեր հետ գործ ունեմ. Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանին

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան

Դուք սադրանքների մասին մի խոսեք՝ Հայաստանը ծնկի եք բերել. Յոլյանը՝ Արայիկ Հարությունյանին

Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար Ղազարյան

Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ

Ռազմավարական համայնքներում անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական ներուժը․ Յոլյան

Փաշինյանի հասցրած վնասը միլիարդավոր կոռուպցիոն գումարներից անհամեմատ մեծ է. Քոչարյան

Լսողության հետ խնդիր ունե՞ք. Գարիկ Սարգսյանը վիրավորեց Իրինա Յոլյանին

Մեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին

28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան

Ինձ մոտ տպավորություն է, որ անմեղության կանխավարկածը տապալվում է. Վարդևանյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը

Փաշինյանը դատավորներին չի զանգում, մենք չունենք սիրելի և ոչ սիրելի օլիգարխներ․ Սոնա Ղազարյան

Երևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության հարցում. Ռուբինյանը՝ Պեսկովի հայտարարության մասին

Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական.Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին