Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ Վալոդյա Գրիգորյանի գլխավորած ցուցակի անցողիկ տեղերում փարաքարցիներ չկան


Փարաքարցիների հետ խնդիր չկա, Euromedia24-ի հետ զրույցում հավաստիացրեց Փարաքարի համայնքապետի թեկնածու, «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների կազմած «Միասնություն» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ իր գլխավորած դաշինքի ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուների մեծ մասը Փարաքարի բնակիչներ չեն:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Փարաքարի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Միասնություն» դաշինքի նախընտրական ցուցակում մոտ 10-15 հոգի, հատկապես՝ անցողիկ տեղերը զբաղեցնող թեկնածուները, փարաքարցիներ չեն: Դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Փարաքարի բնակիչ չհանդիսացող թեկնածուները ցուցակում գուցե ավելի շատ լինեն: Իսկ փարաքարցիները, նրա խոսքով, ցուցակում 6-7 հոգի են:

«Ոչ մի խնդիր չկա: Ես մշտապես անհատական շփումներ եմ ունենում Փարաքար համայնքի բնակիչների հետ: Այստեղ ինչ-որ խնդիր չկա: Ցուցակում կան փարաքարցիներ, թաիրովցիներ: Եթե չեմ սխալվում՝ 6-7 հոգի», - պարզաբանեց համայնքապետի թեկնածուն:
Պաշտոնապես հրապարակված տվյալներով՝ «Միասնություն» դաշինքի ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Վալոդյա Գրիգորյանը,

Օնիկ Ախվերդյանը և Էմմա Թորոսյանը:

Կառավարությունը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները դադարեցրել էր 2025 թ. հունվարի 15-ին՝ որոշում ընդունելով ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր տվել Փարաքարի համայնքապետի պաշտոնից՝ նոյեմբերին Երևանի Աջափնյակ համայնքում տեղի ունեցած կրակոցների ու սպանության ժամանակ դեպքի վայրում լինելու պատճառով: Լրատվամիջոցները հայտնել էին, որ Գյուլնազարյանը վիճաբանության մասնակիցներից է եղել, նույնիսկ հրազենային վնասվածք է ստացել: Հունվարի 11-13-ը ՔՊ-ի կողմից անցկացված նախնական ընտրությունների՝ փրայմերիզի արդյունքներով Լյուդվիգ Գյուլնազարյանը մարզպետի կողմից նշանակվեց Փարաքարի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

2022-ին իշխող ուժը մեծ դժվարությամբ էր կարողացել հասնել տեղական իշխանության Փարաքարում: ՔՊ-ն պարտվել էր 2021-ին այս համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններում: Ամենաշատ ձայները ստացել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, որին այդպես էլ չհաջողվեց իր թեկնածուին նշանակել համայնքապետ: ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը միացան ու երկարատև պայքարից ու իրավական քաշքշուկից հետո կարողացան իրենց համատեղ թեկնածուին դարձնել համայնքի ղեկավար: ՔՊ-ն ամենաքիչ ձայներն ուներ ավագանիում, բայց քանի որ նպատակ ուներ ամեն գնով պահելու իշխանությունը Փարաքարում, գնաց համագործակցության «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ: 2022 թ. հունվարին Փարաքարի համայնքապետ ընտրվեց Դավիթ Մինասյանը, որն էլ, ըստ պայմանավորվածության, երկուսուկես տարի պաշտոնավարելուց հետո այդ պաշտոնը փոխանցեց ՔՊ ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանին:

Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան կիրակի օրը՝ մարտի 30-ին: «Միասնություն» դաշինքից բացի՝ այս ընտրություններին հայտ են ներկայացրել նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցությունները: Փարաքարում համայնքապետի ՔՊ թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է:

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները