Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միացյալ Թագավորությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան Դեյդր Բրաունը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ և կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել այն, այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։  «Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա պատմական պահ է, և մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ստորագրել համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ։


Այս խաղաղության համաձայնագրի վերջնականացումը լավագույն ճանապարհն է կայուն խաղաղության հասնելու և ամբողջ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման համար: Դա ճանապարհ կբացի առևտրի աճի և բարգավաճման համար ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար»,-նշված է հայտարարության մեջ։Հայտարարության մեջ նաև կոչ է արվում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարները։ «Հակամարտության վերադարձը ողբերգություն կլինի և տարիներով հետ կտանի տարածաշրջանում խաղաղության առաջընթացը»,-ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունն իր միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն ապահովելու բոլոր ջանքերին։Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։


Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Լրահոս

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել

Կատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետո

Վրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը

Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը

Հյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով

Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել

Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ