Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաղաղության համաձայնագրին կից կա գաղտնի արձանագրություն. Ալիևը պահանջում է Տիգրանաշենը (տեսանյութ)

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվելու մոտ ժամանակներում, եթե ընդհանրապես այն երբևէ ստորագրվի: Euromedia24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին:

Գրիգոր Բալասանյանն առաջին հերթին մատնանշում է այն փաստը, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մինչ օրս չի հրապարակվել, և մարդիկ չգիտեն՝ ինչ բովանդակությամբ փաստաթուղթ է Երևանը պատրաստվում ստորագրել Բաքվի հետ և արդյոք այն բխում է Հայաստանի ազգային շահերից:

«Ես չեմ բացառում, որ կան նաև պայմանագրին կից գաղտնի արձանագրություններ, որովհետև Ալիևի ախորժակը հաշվի առնելով՝ ես չեմ հավատում, որ նա մեկ վայրկյանում դարձավ խաղաղասեր: Ավելին, ես կարծում եմ, որ սա ծուղակ է հայկական կողմի համար: Ալիևի ձեռագիրը շատ լավ իմանալով՝ կարող ենք կանխատեսել, որ աշխատելու են հետևյալ տրամաբանությամբ. ինչ-որ մի բան հետո կստորագրվի ինչ-որ մի հարթակում, դա կլինի, օրինակ, Մոսկվան, Ալիևը կսպասի՝ մինչև Հայաստանն իր ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կկատարի, հետո կսկսի մեղադրել հայկական կողմին իր դիրքերը ռմբակոծելու, դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ստանձնած պարտավորությունները ոչ արագ կատարելու մեջ և մի օր էլ կհայտարարի պայմանագրից դուրս գալու մասին, բայց դա կհայտարարի՝ ցույց տալով, որ Հայաստանն էր մեղավոր, որ ինքը դուրս եկավ պայմանագրից: Իսկ պայմանագրի ստորագրումը, կարծում եմ, կլինի այն ժամանակ, երբ այն հավանության արժանանա տարածաշրջանային տերությունների՝ Իրանի և Ռուսաստանի կողմից», - մասնավորապես նշեց միջազգայնագետը:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ նշելով, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Ըստ ԱԳՆ հայտարարության՝ Հայաստանն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Սակայն Բաքուն նախընտրեց հանդես գալ միակողմանի հայտարարությամբ: Ադրբեջանի այդ առաջարկությունները վերաբերում էին Բաքվի առաջադրած հերթական երկու նախապայմանին՝ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարմանը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր հերթին հայտարարեց, որ հաջորդ փուլում Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը և մայր օրենքից հեռացնի իբրև թե Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, ինչպես նաև՝ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին և 20-ին հայտարարել է, որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել համաձայնեցված փաստաթղթի տակ՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում:


Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Օպերատոր՝ Սուրեն Դավթյան

Մոնտաժը՝ Արարատ Գրիգորյանի

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները