Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի. Hetq.am


Ծաղկաձորում նախատեսվում է Radisson խմբի հյուրանոցային համալիր կառուցել։ Համալիրը գործելու է Radisson Hotel Group միջազգային բրենդի հավատարմագրված կառավարման ենթակայությամբ։ 15 հեկտար հողամասում հյուրանոցի կառուցումը նախաձեռնել է «Քեյջիէմ» ՍՊԸ-ն է, գրում է Հետքը:

«Հետք»-ն ուսումնասիրել է հյուրանոցի կառուցման ծրագրին առնչվող փաստաթղթերը և պարզել, որ կառուցապատվելիք հողամասը տարիներ առաջ ապօրինի սեփականաշնորհված անտառային հողերից մեկն է։ Ավելին, հողամասը ձեռք բերողների ցանկում է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի նախկին ղեկավարը, ապա հողը փոխանցել է Աբրահամյանների հետ կապ ունեցող բիզնեսներից մեկի բաժնետիրոջը։

«Քեյջիէմ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքն այդ տարածքի նկատմամբ գրանցվել է 2023թ․ օգոստոսի 14-ին կնքված առքուվաճառքի տարաժամկետ վճարման պայմանագրի հիման վրա։ 2023 թ․-ին հիմնադրված ՍՊԸ-ի միակ բաժնետերը Թանգինե Տեր-Պողոսյանն է։ Ընկերության բաժնետոմսերը նրան է փոխանցվել Միքայել Կոնստանտինի Մանուկյանից։Ինչպե՞ս է սեփականաշնորհվել 15 հա անտառապատ հողը15 հեկտար հողամասը «Քեյջիէմ» ՍՊԸ-ին սեփականությունը դառնալուց առաջ պատկանել է Ռուզաննա Ասուլյանին, որը Միքայել Մանուկյանի հետ նույն հասցեում է հաշվառված (հավանաբար ընտանիքի անդամներ են): Հողամասը Ռուզաննա Ասուլյանը ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանից 2009 թ․-ին։

Ի դեպ, Ռուզաննա Ասուլյանը Հովիկ Աբրահամյանի մերձավորներից մեկի՝ Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հետ համատեղ ընկերություն է ունեցել։ Վերը նշված և այլ անտառային հողերի ապօրինի սեփականաշնորհման մասին «Հետքը» գրել էր 2018 թ․-ին։

Ծաղկաձորի անտառներից ապօրինի սեփականաշնորհվել էր նաև կառուցապատվելիք 15 հա տարածքը։ Այսպես, 2007 թ․-ի հոկտեմբերին այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է Կառավարության մի որոշում, որով Հրազդան համայնքին պատկանող 19.2 հա անտառային կատեգորիայի հողամասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա։

Որոշմամբ անտառային հողերի կատեգորիան փոխվել է։ Այդ որոշումից ամիսներ անց 15 հեկտար հողամասը Հրազդան համայնքի ղեկավարը աճուրդով վաճառելուց առաջ որոշել է հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով։Հողամասը ձեռք բերած առաջին քաղաքացին այն փոխանցել է Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանին, որն էլ մեկ տարի անց՝ 2009 թ․-ին, հողամասը վաճառել է Ռուզաննա Ասուլյանին։

Ազգային ժողովի կողմից օրենսդրական փոփոխությունից հետո 15 հեկտար հողամասը Հրազդան համայնքի տարածքից հանվել և փոխադրվել է Ծաղկաձոր համայնքի տարածք։ Ծաղկաձորում անշարժ գույքի գինը գրեթե հավասար է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի գնին։


Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները