Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարդան Ղուկասյանի գործով Լաս Վեգասի դատարանը խորհրդակցական սենյակում է․ փաստաբան


«Փաստինֆո»-ն գրում է․Լաս Վեգասի դատարանը ԴՕԿ կուսակցության ղեկավար, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի գործով խորհրդակցական սենյակ է հեռացել։

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից։Վարդան Ղուկասյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձերբակալվել է 2025թ փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակում։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։

Միգրացիոն գործից բացի՝ դատարանում քննարկվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագիրը՝ Ղուկասյանի արտահանձնման վերաբերյալ։
Նման խնդրագիր, փաստաբանի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ պետական լիազոր մարմնին ներկայացրել է դեռևս 2023 թվականին։

Հարցին՝ եթե դատարանը որոշի արտահանձնել Վարդան Ղուկասյանին՝ հնարավո՞ր է, որ Ղուկասյանը տեղափոխվի երրորդ երկիր՝ Բաղդասարյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն դատարանը՝ Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ։

Ինչ վերաբերում է քրեական վարույթին, որի շրջանակներում միջազգային հետախուզում է հայտարարվել Ղուկասյանի նկատմամբ, փաստաբանը մեղադրանքները գնահատեց որպես ոչ իրավաչափ, այն աղերս ունեն Ղուկասյանի քաղաքական գործունեության հետ։

Իսկ թե ինչու՞ այս փուլում բարձրացվեց արտանահնձման հարցը՝ Բաղդասարյանը նշեց, որ իրավական հարթության մեջ՝ իր սուբյեկտիվ կարծիքով՝ ԱՄՆ-ում կառավարման համակարգ փոխվեց, ԱՄՆ-ում այսօր գործող իշխանության քաղաքականության մեջ բաղկացուցիչ մաս է կազմում նաև այդ գործառույթները։

Իսկ թե հնարավո՞ր է արդյոք, որ Ղուկասյանին արգելանքի վերցնելը կարող է պայմանավորված լինել ՀՀ-ում առաջիկայում սպասվող ընտրություններով՝ փաստաբանը զերծ մնաց մեկնաբանելուց, քանի որ դա քաղաքական հարց է՝ այդպես կարող է և լինել, և չլինել։

Հիշեցնենք, որ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում բազմադրվագ շորթման գործով։ Մասնավորապես, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, «Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տիգրան Արզաքանցյանից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նաև` ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս առանձնապես խոշոր չափերով՝ 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։ ՔԿ-ն դեռ 2023թ․ հայտնել է նաև ԱՄՆ-ում գտնվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին։

Քրեական գործով շորթման այլ դրվագներ ևս կան։ Ավելին, շորթման դրվագներից բացի՝ Ղուկասյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում նաև արդեն նախկին դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքներով։

Վարդան Ղուկասյանի մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանի, ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասերով քրեական վարույթներն, այդ թվում՝ Տիգրան Արզաքանցյանից շորթման, փողերի լվացման վերաբերյալ, արդեն դատարանի վարույթում է։

Ընդ որում, Արտակ Գալստյանի մասով քրեական գործը նախ Հակակոռուպցիոն դատարանում էր, ապա, ըստ ընդդատության, տեղափոխվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և գտնվում է դատավոր Ռազմիկ Մարիկյանի վարույթում։ 2024թ․ սեպտեմբերի 10-ին դատարանը որոշել է Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ տնային կալանքով՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները