Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․am


Մարտի 15-ին Գյումրիում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում են 9 քաղաքական ուժեր և դաշինքներ։ Չնայած քարոզարշավի 4-րդ օրն է, սակայն արդեն ակնհայտ են գյումրեցիների տրամադրությունները։

«Մեր քաղաքը» դաշինքով առաջադրված թեկնածու, Գյումրու ավագանու նախկին անդամ Նարեկ Միրզոյանը՝ դիտարկելով գյումրեցիների տրամադրվածությունը, ասում է՝ ակնհայտ է դառնում, որ Գյումրիում ՔՊ-ն ընտրվելու շանսեր առհասարակ չունի։

«Թերևս, այս հանգամանքով պայմանավորված, մենք այստեղ ՔՊ-ի կողմից տեսնում ենք վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահման դեպքեր։ Ամեն օր Գյումրի է այցելում որևէ նախարար, հավաքում են մարդկանց, համոզում, երբեմն էլ պարտադրում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին։

Ընդհանուր առմամբ պահպանված չեն քարոզարշավին հարիր բոլոր պայմանները, նույնիսկ պաստառների, բուկլետների, այսինքն՝ քարոզչանյութերի տարածման առումով ՔՊ-ն որևէ նորմ չի պահպանում։

Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հասնում նախընտրական ցուցակների հետ կապված, մենք սրա վերաբերյալ ունենք մտահոգություններ։ Հնդիկների, Ջավախքից եկած մեր հայրենակիցների մասով կա տեղեկություն, ըստ էության նրանց փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի իշխող թիմի օգտին քվեներ ապահովեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարեկ Միրզոյանը։

Նա ակնկալում է, որ Գյումրիում տեղի կունենան արդար ընտրություններ, որի պարագայում ՔՊ-ն չի դառնա Գյումրիում առաջատարը, կարող է զբաղեցնել միայն 4-5-րդ տեղերը։

Այդուհանդերձ Նարեկ Միրզոյանը չի բացառում, որ իշխանությունը Գյումրիում պարտվելու դեպքում իրականացնի Վանաձորի սցենարը, քրեական հետապնդման ենթարկի իրական ընդդիմադիր ուժի հաղթած թեկնածուին։

«Այս իշխանությունն ամեն ինչի ընդունակ է, բնականաբար, այդ կարծիքները ևս շրջանառվում են, որ կկրկնվի Վանաձորի սցենարը։ ՔՊ-ն ամեն գնով ու ամեն պայմանով ցանկանում է Գյումրիում ստանձնել կառավարման ղեկը»,- հավելեց մեր զրուցակիցը։Նարեկ Միրզոյանը կոչ է անում, որպեսզի գյումրեցիներն ակտիվ մասնակցեն ընտրություններին, ձայնը տալով իրենց դաշինքին, քանի որ լավագույն ծրագիրն են իրականացնելու Գյումրու համար։

Նշենք, որ Գյումրի համայնքում ընտրություններին մասնակցելու են հետևյալ դաշինքներն ու կուսակցություները՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», «Ապրելու երկիր» կուսակցություն, «Մեր քաղաքը» դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները, «Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները։

Հիշեցնենք նաև, որ նույն օրն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում նույնպես կանցկացվեն արտահերթ ընտրություններ։Ի տարբերություն Գյումրիի, այստեղ ընտրություններին մասնակցելու են 4 կուսակցություններ ու դաշինք՝ «Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Կայունություն» կուսակցություն։

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները