Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայկական սփյուռք կամ երբեմնի ազգային հարստություն, որ առոչինչ է դառնում. Վահագն Մելիքյան


«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը.

«Կասկածից վեր է, որ այսօրվա Հայաստանում ստեղծված և օրըստօրե խորացող ճգնաժամային իրավիճակը չէր կարող իր հետքը չթողնել նաև Հայկական սփյուռքի վրա։ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ցավով պետք է արձանագրենք, որ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների ճնշող մեծամասնությունը երբեք այսքան օտարված, անտեսված, հեռացված ու մեկուսացած չի զգացել իրեն։

Օրվա իշխանությունների կողմից վերջին տարիներին իրականացված ու շարունակական բնույթ կրող բաժանարար գծերի ու պառակտիչ քաղաքականությունը հասել է նաև հայկական տարբեր համայնքներ՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով։ Խախտվել է հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում իրականացվող աշխատանքային հարմոնիան, զրոյացվել է Հայկական աշխարհի ցանցային հնարավորությունների օգտագործման գործիքակազմը, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով տարաբնույթ արգելքներ ու պատնեշներ են դրվել սփյուռքյան տարբեր ազգային կառույցների առջև, իսկ իշխանությունների վարած հակազգային ու պարտվողական քաղաքականության քննադատները հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց (persona non grata) ցուցակում։ Եվ որքան էլ աբսուրդային թվա այս ոչ բնական իրավիճակը, այնումենայնիվ, իշխանությունների կողմից գիտակցված և ծրագրված, իր էությամբ հակահայկական ու զիջողական դիրքորոշման կարևորագույն մասն է կազմում։

Վստահ եմ, չեք մոռացել տարիներ առաջ, ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության հայտնի ճարտարապետներից մեկի՝ Ահմեդ Դավութօղլուի հայտնի մոտեցումը, որ հայ-թուրքական մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտը հայկական սփյուռքն է։ Հայաստանի ներկայիս վարչակազմն իր հետևողական ջանքերով ամեն ինչ անում է երեք տասնամյակից ավել, տարաբնույթ վայրիվերումներով անցած, սակայն ժամանակի փորձությանը դիմացած և արդեն իսկ ձևավորված, ինչու ոչ նաև կարծրացման իր հստակ ճանապարհը բռնած Հայաստան-Սփյուռք գործակցությունը թուլացնելու և արդյունքում հիմնահատակ ջարդելու ուղղությամբ՝ դրանով իսկ, ինչպես արդեն բազմիցս ականատեսն ենք եղել, բավարարելով Հայաստանի անթաքույց ոխերիմ երկու հարևանների պահանջների անվերջանալի ցուցակի առանցքային կետերից մեկը։

Նպատակը հայտնի է. ունենալ հնազանդ, չանհանգստացնող, իներտ, իշխանությունների քիմքին հաճո, որոշ դեպքերում՝ վարած քաղաքականությունը փառաբանող, գործողություններին ծափահարող և ցանկացած պարագայում մանիպուլացվող մարդկանց ներկայություն՝ պատեհ առիթի դեպքում մատնացույց անելու համար, որ սփյուռքի տարբեր շրջանակների հետ ակտիվ գործունեություն է ծավալվում։ Սա, վարչախմբի ղեկավարի կողմից հռչակված իրական, սակայն իրականության մեջ անմիտ, անբովանդակ, ազգային երազանքներից ու տեսլականներից զուրկ, ամուլ ու ծնկած Հայաստանի պատկերն է՝ իր անհոդաբաշխ փաթեթավորման մեջ, ինչն անպատկառ ձևով այսօր դրված է քննարկման՝ անհասկանալի, իսկ առանձին դեպքերում նաև հասարակությանը քաջ հայտնի ու պալատական սազանդարի կեցվածքով ուրացող կերպարների ներգրավմամբ։ Համոզված եմ, որ ինչպես Հայաստանում, Սփյուռքում նույնպես, օրեցօր ավելանում են իրենց խոր նիրհից արթնացող, ստի, կեղծիքի ու զանազան մանիպուլացիաների արդյունքում թմրային ազդեցության ճիրաններից ազատվող մեր հայրենակիցներից շատ շատերը։

Գաղտնիք չէ, որ ներկայիս հարափոփոխ աշխարհում, որտեղ իրենց անկասելի ընթացքն են բռնել արժեհամակարգային վերաձևակերպումն ու հին աշխարհակարգի ապամոնտաժումը, հսկայական դերակատարում են ստանձնել ուժեղ, ունակ, սկզբունքային ու համարձակ անհատները։ Անժխտելի փաստ է, որ մեր ժողովուրդն ունի նման անհատների մի մեծ շտեմարան, որի պատկառելի մասը բաժին է ընկնում հենց Սփյուռքին, ինչով մենք մշտապես հպարտացել ենք։ Ավելին, շատ պարագաներում այդ անհատները մեծագույն նվիրումով ու ազդեցության իրենց հնարավորություններով կարողացել են լուծել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից բխող և առաջին հայացքից անլուծելի թվացող բարդագույն խնդիրներ։

Սա մշտապես անհանգստացրել է մեր թշնամիներին՝ ճանապարհի կեսին անիրականացած թողնելով նրանց նենգ ծրագրերը։ Եթե այս ամենին ավելացնենք նաև Սփյուռքում գործող ազգային, հոգևոր, քաղաքական ու մասնագիտական տարբեր կառույցները, միություններն ու միավորներն, ապա պատկերը լիարժեք կդառնա, թե ինչպիսի ահռելի ներուժից է մեջքով շրջվել օրվա վարչախումբը։ Եվ դա արել է առանց աչք թարթելու, առանց վայրկյան անգամ վարանելու՝ այսրոպեական ու փոքրոգի որոշումներ ընդունելով։ Արել է դա շատ պարզ մի պատճառով, որպեսզի հաճոյանա իրեն անընդհատ նվաստացնող, ծաղրի առարկա դարձնող, սպառնալիքով հոխորտացող, հայատյացության գերագույն դրսևորումները չթաքցնող, իրենց իսկ բնութագրմամբ հակառակորդներին։

Մարդու բնավորության ամենաարատավոր ու եղկելի գծերից են ուրացումն ու երախտամոռությունը։ Համոզված եմ, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց իսկ ուրացած ներկայիս կառավարիչներին երբեք չեն նույնականացնի Մայր Հայաստանի հետ, քանզի առաջիններն անցողիկ են, իսկ Հայրենիքը՝ հավերժ»։

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները