Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$645.11

BTC

$105033

ADA

$0.601715

ETH

$2540.67

SOL

$146.28

27 °

Yerevan

16 °

Moscow

39 °

Dubai

27 °

London

28 °

Beijing

25 °

Brussels

19 °

Rome

31 °

Madrid

BNB

$645.11

BTC

$105033

ADA

$0.601715

ETH

$2540.67

SOL

$146.28

27 °

Yerevan

16 °

Moscow

39 °

Dubai

27 °

London

28 °

Beijing

25 °

Brussels

19 °

Rome

31 °

Madrid

Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

«Անցնող օրերին դինամիկ և առատ լրահոսը թույլ չտվեց ուշադրություն հրավիրել մի իրադարձության վրա, որը Հայաստանի համար հետաքրքիր կարող է լինել թե քաղաքական իմաստով, թե նաև՝ համեմատական:


Մարտի 10-12-ին Պետական այցով Փարիզում էր Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոյևը: Նրա այցի ընթացքում Ֆրանսիայի և Ուզբեկստանի միջև ձեռք է բերվել ռազմավարական գործընկերության պայմանավորվածություն: Հիշեցնեմ, որ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական այցով Տաշքենդ էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Այդ ընթացքում նա եղել էր նաև Ղազախստանում:

Այստեղ իհարկե կա երկու հանգամանք: Ղազախստանն ու ուզբեկստանը ուրանի խոշոր արդյունահանողներ են, ունեն խոշոր պաշարներ: Իսկ Ֆրանսիան ուրանի խոշոր սպառող է: Հատկապես Աֆրիկայում դիրքեր կորցնելուց հետո, Ֆրանսիան փորձում է գտնել նոր աղբյուրներ և փնտրում դրանք նաև Կենտրոնական Ասիայում:


Ըստ ամենայնի, շեշտը դրվում է Ուզբեկստանի վրա: Հիշեցնեմ նաև, որ Ուզբեկստանը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ է: Ես ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստին, որ Ֆրանսիայի նախագահը վերջին ամիսներին բավականին ակտիվ, ամենամսյա հաղորդակցություն է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Այդ շփումներում Կենտրոնական Ասիայի թեման ինչպիսի՞ շեշտադրումներ է ունեցել, հրապարակայնորեն հայտնի չէ, բայց թերևս այն չէր կարող լինել ուշադրությունից դուս: Եվ բանը լոկ այն չէ, որ Ուզբեկստանը «թյուրքական աշխարհի» այն պատկերացման մաս է, որ ռազմավարական իմաստով ունի Թուրքիան:

Հարցն այն է նաև, թե Ֆրանսիան ինչպես է պատկերացնում Կենտրոնական Ասիայից տրանսպորտային լոգիստիկան դեպի Եվրոպա: Այլ կերպ ասած, Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ: Թե՞ դիտարկում շրջանցիկ երթուղի, օրինակ Հնդկաստա-Իրան-Հայաստան-Վրաստան Սև ծով ու Եվրոպա: Մեկ-երկու տարի առաջ նկատելի էր Մակրոնի ջանք այդ ուղղությամբ, բայց այսօր նա ակտիվ շփումների մեջ է Թուրքիայի հետ: Հետևաբար Միջին միջանցքի հետ կապված հարցը արդիական է: Ֆրանս-ուզբեկական բարձր մակարդակի հանդիպման համատեքստում սակայն ուշագրավ է ներդրումային պորտֆելի ցուցիչը: Միրզիոյևի այցի ընթացքում պատրաստվել է 6,5 միլիարդ եվրոյի ներդրումային նախագծերի փաթեթ, իսկ ընդհանուր առմամբ ֆրանս-ուզբեկական համատեղ ներդրումային փաթեթը գեևազանցել է 12 միլիարդ եվրոն:

Ահա այստեղ է, որ պատկերը «համեմատականի» առիթ է Հայաստանի պարագայում, որտեղ հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ հնարավոր է լսել մեկը մեկից տպավորիչ ճառեր ու անգամ կենացներ: Բայց, որքա՞ն է հայ-ֆրանսիական ներդրումային փաթեթը, որքա՞ն են կազմում Հայաստանում ֆրանսիական ներդրումները, ի՞նչ խոշոր ծրագրեր կան: Դրանց ծավալը, ներդրումային պորտֆելի մասշտաբը միայն թույլ կտա գնահատել միջպետական հարաբերությունների իրական բնույթն ու խորությունը:

Իհարկե լավ է, որ Հայաստանը պաշտպանական գնումներ է իրականացնում Ֆրանսիայից: Բայց, դա միջպետական հարաբերությունների խորության հարաբերական ցուցիչ է: Ի վերջո Հայաստանը գնումներ կատարում է տարբեր երկրներից: Առավել ևս, որ Ֆրանսիայից գնումների մասշտաբն էլ առանձնապես խոշոր չէ:

Միջպետական հարաբերությունների խորության, սերտության իրական աստիճանը չափվում է ներդրումային ծրագրերով եւ դրանց ինտենսիվությամբ»:

Լրահոս

Եթե ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն աշխատի ինչպես Արմեն Աբազյանը՝ ակցիան կդադարեցնենք․ անհետ կորածի հարազատ
Ադրբեջանում կատաղել են Սոլովյովի խոսքերից. ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել Իրանի և Իսրայելի միջև (տեսանյութ)
Մեգան Մարքլի դաստիարակության յուրահատուկ մոտեցումը՝ շուկայի աշխատանք
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սի Ցզինպինի հետ
2018-ին ու 2019-ին ես եղել եմ «ֆորպոստի վարչապետ»․ Փաշինյան
Հազվագյուտ երկկողմ այց է․ Reuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան հանդիպմանը
Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել. Ynet
Ասում են՝ Արմեն Աբազյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում չի կարող վերականգնվել․ անհնարին բան չեմ տեսնում (տեսանյութ)
Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան
Վեհափառի վերաբերյալ բոլոր հայտարարությունները դատապարտելի են. Մուշեղ արքեպիսկոպոս (տեսանյութ)
Փաշինյանն իշխանությունից թանկ ոչ մի բան չունի․ Վանեցյան (տեսանյութ)
Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան Կարապետյանին աջակցելու (տեսանյութ)
Բիանկա Չենսորին կրկնել է Քիմ Քարդաշյանի կերպարը
Բոլոր զարգացումներին պատրաստ ենք, մեր եկեղեցուն թող հանգիստ թողեն. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Երուսաղեմում պայթյուններ են որոտացել․ Reuters
Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»
ՈՒՂԻՂ. Անհետ կորած զինվորների ծնողները գիշերել են Բաղրամյան պողոտայում
Ինչպե՞ս Բալդոնին մուտք ստացավ Սվիֆթի անձնական տվյալներին
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում (լուսանկարներ)

Լրացուցիչ նորություններ

...

«Երկարաժամկետ բացասական ազդեցություն՝ տնտեսության վրա»․ տնտեսագետը՝ ՀԷՑ–ի ազգայնացման մասին

Ալեքսանյան Սամվելը պետք է հիմա ընտրություն կատարի՝ դավաճանել իր կնքահորը, կամ էլ հայ տղամարդու պես կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու մեջքին

Առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանին հենց Ադրբեջանից․ Արմեն Այվազյան

Իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում. Տիգրան Աբրահամյան

«Մի վրեժի պատմություն»․ Նաիրա Զոհրաբյան

ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանին կալանավորում են ՔՊ-ականին ծեծելու համար, իսկ երբ ինձ վրա հարձակվեցին՝ չձերբակալեցին. Չախոյան

Իրանը փակեց Հորմուզի նեղուցը, սա նավթի շուկայում համաշխարհային ճգնաժամ է առաջացնելու․ քաղաքագետ

Տարածաշրջանում իրավիճակը կրկին կտրուկ սրվում է. Արմեն Այվազյան

Իմպիչմենտի գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ մեր ստորագրություններով․ Մամիջանյան

Կապիտուլյանտից ահաբեկիչ մեկ քայլ է․ Կարապետ Պողոսյան

Հետաքրքիր փաստեր. ի՞նչ էր իրականացվում 1 դար առաջ եկեղեցու դեմ

Գարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցությամբ համար. Կարպիս Փաշոյան

Այս գործերն անխուսափելիորեն քննվելու են․ Ստեփան Դանիելյան

Փաշինյանի ամենօրյա և սիստեմատիկ շանտաժը ՀԱԵ-ի նկատմամբ ընկալեք և ընդունեք որպես սիստեմատիկ հաշվետվություն Ադրբեջանի առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

ՀՀ կառավարչի օրակարգը պետք է թշնամուն մեր երկրից դուրս վռնդելը լինի, ոչ թե երկպառակություն սերմանելը

Թուրքիային ուղղակի պետք է զրկել 21-րդ դարի իր յաթաղան Փաշինյանից. ռեժիսոր

Տեսանյութում երևում է, որ վթարի պատճառը շարասյան անցնելուց պարեկների կողմից երթևեկությունը ճիշտ չկարգավորելն է. Էլիբեգովա

Ես լռեցի մեկ ամիս. Լիլիթ Աղեկյանը դուրս եկավ «Աբովյան» ՔԿՀ–ից

Ինչու են ռուս դեսպանները հավաքվել Բաքվում

Չի բացառվում՝ անուղղակի խոստովանում է, որ 2008-ի մարտի 1-ին սխալվել է․ Հակոբ Բադալյան