Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պահանջում ենք Փաշինյանի կառավարությունից անհապաղ հրապարակել այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» համաձայնեցված վերջնական տարբերակը. ԱԺԲ


Համաձայն Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության հայտարարության «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։

Սրա կապակցությամբ  Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը արածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Երկրների միջև խաղաղության որևէ համաձայնագիր կարող է արժևորվել միայն համապատասխան ռազմա-քաղաքական հաշվեկշռի գոյության պայմաններում, որը ներկայումս բացակայում է։

Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սնուցվող ամենօրյա թշնամանքի, հայ ռազմագերիների առկայության, Հայաստանի հանրապետության տարածքի ռազմակալման, ռազմական պատրաստությունների պայմաններում ստորագրվող այսպես կոչված «Խաղաղության համաձայնագիրը» չարժե այն թղթին, որի վրա ստորագրվելու է, հատկապես միջազգային իրավունքի և աշխարհակարգի ներկա խառնաշփոթի պայմաններում։

Փակ դռների ետևում ստորագրման է պատրաստվել մի փաստաթուղթ, որի բուն տեքստը թաքուն է պահվում ժողովրդից, և սակայն ադրբեջանական կողմի՝ Հայաստանին լրացուցիչ պարտադրվող սահմանադրական փոփոխությունների պահանջը բավարար է գնահատելու համար այս փաստաթուղթը որպես Արցախի պահանջատիրությունից հրաժարվող, Հայաստանի անվտանգությանը հակասող, հայ ժողովրդի դեմ որպես հոգեբանական զենք օգտագործվող հակասահմանադրական փաստաթուղթ։

Արդեն իսկ հայտնի է, որ ըստ այդ «համաձայնագրի» Հայաստանը, լինելով հանդերձ ագրեսիայի ենթարկված միջազգային իրավունքի սուբյեկտ, ուրանում է հայ մարդկանց արյունը, հրաժարվում ադրբեջանական վայրագությունների, ցեղասպանության, բնաջնջման փաստացի իրավական պատասխանատվության ենթարկելու իրավունքից, ինքնակամ հրաժարվում է ինքնիշխանության այնպիսի զսպող մեխանիզմներից, ինչպիսիք են միջազգային հայցերը, և սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր տեղակայելը, այդ թվում արդեն իսկ իրեն արդարացրած և տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը։

Սա ոչ թե երկու համահավասար կողմերի միջև կնքվող փաստաթուղթ է, այլ ամենօրյա ռազմական սպառնալիքների տակ թելադրվող, Հայաստանի կողմից միակողմանի զիջումների արդյունքում ծնված կապիտուլացիայի, Թուրանին ինտեգրվելու և ազգային ինքնությունից և ինքնիշխանությունից հրաժարվելու հանձնառություն, որից կարելի է ազատվել միայն դրան հակադրվող լայն դիմադրական շարժման շնորհիվ, որը ազգային համնաձայնության նոր կառավարության ձևավորումով կբերի իշխանափոխության։

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոն կառավարությունից անհապաղ հրապարակել այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» համաձայնեցված վերջնական տարբերակը։

Ազգային ժողովրդավարական բևեռը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին պատրաստ է անհապաղ երկխոսության բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսելով գոյաբանական վտանգը պատրաստ են համախմբվել նման դիմադրական շարժման մեջ»։

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները