Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընտրություններին մասնակցելը Նիկոլին հեռացնելու վճռորոշ գործի՞ք է, թե՞ ոչ. Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց գործողությունները առավել համոզիչ և ծրագրային ներկայացնելու համար։

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի առանձին ուղերձ երկնեց այս առնչությամբ, բայց 2026-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ միայն իշխանությունները չեն զբաղվում «իմաստների մոդելավորմամբ» (моделирование смыслов)։

Այսպիսի անխուսափելի գործով են զբաղված նաև ընդդիմադիր շրջանակները։
Նիկոլի 14 կետանոց «մանիֆեստը» շատ է քննարկվել, ուստի թույլ տվեք այսօր անդրադառնալ ընդդիմության կոնտենտին։

Ի սկզբանե ասեմ, որ իմ կարծիքով, այստեղ առկա է հասկացություննեերի դիտավորյալ փոփոխում (подмена понятий), քանզի խնդիրը դուրս է 2026-ի ընտրություններին «մասնակցել-չմասնակցել» պարզունակ դիլեմայից։

Որոշները արդեն հայտարարել են մասնակցելու մասին, մյուսները դեռ վերջնական որոշում չունեն։
Ի վերջո, պարզ չէ նաև` արդյո՞ք խորհրդարանական ընտրությունները հերթական կլինեն։

Բուն խնդիրը, որը լարված քննարկումների և, ցավոք, շահարկումների առիթ է դարձել այլ է. ընտրություններին մասնակցելը Նիկոլին հեռացնելու վճռորոշ գործի՞ք է, թե՞ ոչ։

Այդ հարցի պատասխանը բանաձևելու համար բոլոր կողմերը դիմում են նախորդ ընտրությունների օրինակներին՝ 2018-ի և 2021-ի։ Նախ, փաստենք, որ մինչ այս պահը Նիկոլի օրոք մենք չենք ունեցել նորմալ պայմաններում ընտրություններ։

Թե 2018-ինը, թե 2021-ինը արտահերթ էին, ինչն ինքնին աննորմալության ցուցիչ է։Ավելին, 2018-ինը հասարակական էյֆորիայի, իսկ 2021-ինը հասարակական շոկի ընտրություններ էին, որոնց ընթացքում հասարակությունը նորմալ մտորելու և սթափ որոշում կայացնելու ունակություն չուներ։

Այս իմաստով 2026-ինը, եթե լինի հերթական և առանց նախորդող նոր ֆորս-մաժորների, հավակնում է դառնալ Նիկոլի օրոք առաջին «նորմալ» ընտրությունը, որի արդյունքները այլ կերպ մեկնաբանել և հիմնավորել այլևս չի ստացվի։

2018-ի ընտրությունները Նիկոլից ազատվելու ընտրություններ չէին, քանզի «թավշյա էյֆորիայի» դոզան, որի տակ էին մնացել նաև այսօրվա որոշ ընդդիմադիրներ, երաշխավորում էր նրա հաղթանակը։

2021-ի ընտրություները պետք էին նախ դրսին. բոլորն էին ուզում Հայաստանում թողնել ներքաղաքական լարվածության գոլորշին` ռեգիոնում իրենց հաշվարկների համար առավել կանխատեսելի Հայաստան ունենալու նպատակով։

2026-ին անվերապահորեն գնալու մյուս վտանգն էլ կա։ Եթե 2018-ին և նույնիսկ 2021-ին Նիկոլը «պատմական Հայաստանն» էր խաղարկում, ապա գալիք ընտրություններից առաջ նա այլևս բացահայտել է իր հակահայկական գաղափարախոսությունը՝ այն բրենդավորելով «իրական Հայաստան» ցնդաբանությամբԵթե գեոպոլիտիկ իմաստով 2021-ը Արցախի լինել-չլինելու Ռուբիկոնն էին, ապա 2026-ինը՝ Ռուբիկոն է դառնալու Հայաստանի մնալ-չմնալու հարցով։

Իսկ հիմա դաժան, բայց անխուսափելի հարց. մենք ազնվորեն պատկերացնո՞ւմ ենք Նիկոլի կողմից կազմակերպվելիք ընտրություններում բարձր հավանականություն ունեցող հնարավոր պարտության և դրա կործանարար հետևանքների պատասխանատվությունը։

Շատ մեծ է վտանգը, որ այդքան երազած ՊՈՍՏ-ՆԻԿՈԼԻ փոխարեն մենք կառերեսվենք ՌԵ-ՆԻԿՈԼԻ հետ։

Այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Այո, Նիկոլի գլխից ԱՄՆ-ի ձեռքերը հանելուց և ԵՄ ձեռքերի անբավարար լինելուց հետո, ըստ որոշ գնահատականների, Նիկոլը կարող է վերադառնալ դեպի Մոսկվա (թեպետ իմ համեստ կարծիքով, նա մինչև վերջ փորձելու է խաղալ Էրդողանի տված քարտերով):

Ու ըստ այդ նույն գնահատականների, Մոսկվան կարող է հետ ընդունել նրան՝ որոշ նստվածքով։Հիմա մեկ այլ անհարմար հարց ինքներս մեզ. մենք O՞K ենք նման սցենարի հետ։

Պարզ է, չէ՞, որ այդ դեպքում Փաշինյանը 2026-ին վերընտրվելու շանսերը նաև արտաքին աջակցություն կստանան. Մոսկվայի համար վերալոյալացված իշխանություն + ռուսամետների համբավ ունեցող ընդդիմություն՝ երանելի բանաձև կարող է թվալ որոշ կրեմլյան աշտարակների համար։

Ի մի բերելով արձանագրեմ, որ եթե նախկինում մենք որպես հավաքական ընդդիմություն գործում էինք «բանը ընտրություններին չպիտի հասնի» հասկանալի գերակայությամբ, ապա այժմ բոլորով միասին արդեն քննարկում ենք ընտրությունների թեման։

Ազնիվ խոստովանենք, որ սա նահանջ է բոլորիս համար, որովհետև ի տարբերություն մաթեմատիկայի, այս տեմպերով քաղաքական իրականության մեջ 2026-ը ամենայն հավանականությամբ փոքր է լինելու 2021-ից, եթե նոր վառ դեմքեր չհայտնվեն»։

Լրահոս

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հայկ Սարգսյանը պետք է պատժի Նիկոլ Փաշինյանին, թե չէ ընտրություններից հետո կձերբակալեն իրեն (տեսանյութ)
Կարևոր
Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել․ «Իշխանություն»
Իշխանության վերջին 2 ամիսն են ապրում.ադեկվատությունը կորցրել են. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)
Չեխիայի խորհրդարանի խոսնակը Զելենսկու՝ Օրբանի մասին մեկնաբանությունները անվանել է «լուծարման սպառնալիք»
Շտապ
Իրանը գերծանր հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ
Քաղաքական լարվածությունը աճում է աշխարհում.Փաշինյանը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդին (տեսանյութ)
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
Կարևոր
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ
Քարաթափում Կարբիի ձորում
Ադրբեջանի ՊՆ-ն ևս դատապարտել է Թուրքիայի վրա հարվածը
Մրցակիցը ՔՊ-ն չէ, գլոբալիստներն են. կարո՞ղ են ընտրության մասնակիցները միայնակ պայքարել. Բադալյան (տեսանյութ)
11 երկիր դիմել է Ուկրաինային ԱԹՍ-ների դեմ պայքարի համար. Զելենսկի
Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն կատարելու 22 դեպք
Ալիեւը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդին
Տարածաշրջանը մեծ բախման շեմին է.Փաշինյանը ելույթ կունենա ԵԽ-ում (տեսանյութ)
Իրանից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել
Մեծ քաղաքական փոթորիկ․ Իրանի շուրջ պատերազմը փոխում է համաշխարհային խաղի կանոնները (տեսանյութ)
Fox. Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելուց

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան