Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$662.14

BTC

$109825

ADA

$0.600569

ETH

$2595.18

SOL

$152.88

20 °

Yerevan

22 °

Moscow

32 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

16 °

Brussels

31 °

Rome

27 °

Madrid

BNB

$662.14

BTC

$109825

ADA

$0.600569

ETH

$2595.18

SOL

$152.88

20 °

Yerevan

22 °

Moscow

32 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

16 °

Brussels

31 °

Rome

27 °

Madrid

Ղազախստանը կառուցում է առաջին ԱԷԿ-ը․ Գևորգ Մելիքյանը մասնակցել է հանրաքվեին


Ինչպե՞ս անցավ Ղազախստանում ատոմակայանի կառուցման հանրաքվեն, ինչպիսի՞ օրինակ նման փորձը կարող է լինել ՀՀ-ի համար, ինչպե՞ս են այժմ զարգանում Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները․ այս և այլ հարցերի ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատասխանել է «The Armenian Institute for Resilience & Statecraft» վերլուծական կենտրոնի հիմնադիր, ք.գ.թ. Գեւորգ Մելիքյանը։


Ս.թ. հոկտեմբերի 6-ին Ղազախստանում տեղի ունեցավ ատոմակայանի կառուցման հանրաքվե, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 63,66 %-ը: Մասնակիցների 7112%-ը կողմ քվեարկեց: Հայտնի է, որ այդ երկրում հաճախ են կարեւորագույն հարցերի շուրջ հանրաքվեներ կազմակերպվում սա, կարծես թե, ապահովում է իշխանությունների հանդեպ ժողովրդի վստահությունը, քանի որ այդ կերպ հաշվի է առնվում նաև հասարակության կարծիքը և ապահովում է թափանցիկություն։ Դուք անձամբ ներկա՞ եք եղել հանրաքվեին Աստանայում, և ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցում։

 

-Ներկա լինելով Ղազախստանում կազմակերպված հանրաքվեին՝ ինձ տպավորեց կազմակերպման բարձր մակարդակը եւ մարդկանց մասնակցության ակտիվությունը: Ընտրողների 63.66% մասնակցությունը վկայում է, որ քաղաքացիները բավականաչափ հետաքրքրված և ներգրավված են իրենց երկրի կարևորագույն որոշումների կայացման հարցում: Նմանատիպ խոշոր և ռազմավարական որոշումների դեպքում չափազանց կարևոր է, որ հասարակության լայն շրջանակների կարծիքը լսելի դառնա, հատկապես Ղազախստանի կողմից սահմանադրական բարեփոխումների ընթացքում որդեգրած «Լսող պետության» կոնցեպտի շրջանակում: Մասնավորապես, ատոմակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվեն ցույց տվեց, որ հանրության տեսակետը խիստ նշանակություն ունի երկրի զարգացման ընթացքի որոշման հարցում, թեև, բնականաբար, կային նաև դեմ քվեարկողներ՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հետ կապված զգայունությունները թե՛ գլոբալ, թե՛ հենց տեղական մակարդակում:

Հանրաքվեներն, ընդհանրապես, կոչված են ապահովելու կառավարության կողմից թափանցիկությունը, ինչպես նաև, կարող են նպաստել իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը: Բացի այդ, հանրաքվեն թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքացու զգալ, որ իր ձայնը հաշվի է առնվում և կարող է ազդել երկրի ապագայի վրա: Սա չափազանց կարևոր է ժամանակակից քաղաքական կյանքում, հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքացիների վստահությունը իշխանությունների նկատմամբ կարող է ժամանակ առ ժամանակ նվազել՝ պայմանավորված տարբեր գործոններով: Իսկ Ղազախստանն իրեն դիրքավորում է՝ որպես ժամանակակից տարածաշրջանային, և ինչու ոչ՝ նաև, գլոբալ դերակատար՝ միջին տերություն, և հետևաբար, ցանկանում է հոգ տանել, որ կարևորագույն գործընթացներն ընթանան հնարավորինս թափանցիկ և հաշվետու ձևով:

 

Ղազախստանում կառավարությունը տարբեր ժամանահատվածներում ձգտել է զարգացնել հանրաքվեների ինստիտուտը՝ որպես ժողովրդավարական վերահսկողության գործիք: Ղազախստանի համար սա թվով 4-րդ հանրաքվեն էր, որոնցից ամենակարևորն, ըստ իս, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր 2022թ. հունիսին, որին ես ևս ներկա եմ եղել: Այդ պահից, ես կասեի, սկիզբ դրվեց նորացված, թարմացված Ղազախստանի, քանի որ այս երկիրը կարողացավ ճիշտ մտացված և արդյունավետ կազմակերպված քայլերի, այդ թվում՝ հանրաքվեի միջոցով, դուրս գալ ճգնաժամային գործընթացներից:

Ինչ վերաբերում է Ղազախստանում 1-ին ատոմակայանի կառուցմանը, ապա դա, ըստ իս, շատ հավակնոտ և կարևոր նախագիծ է, որը շոշափում է երկրի երկարաժամկետ շահերը։ Միջուկային էներգիան կարող է ապահովել կայուն էներգիայի մատակարարում, նվազեցնել ածխաջրածինների գործածումը և էլեկտրաէներգիայի ներմուծումը, ինչը հատկապես կարևոր է Ղազախստանի տնտեսական աճի և ավելի անկախ և ապահով էներգետիկ համակարգ ունենալու տեսանկյունից:

 

Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ կարող է Ղազախստանի նման փորձը օրինակ լինել նաև ՀՀ-ի համար, արդյոք հայ հասարակությունը նման մեծ ակտիվություն կցուցաբերի կարևորագույն հարցերը հանրաքվեի միջոցով լուծելու պարագայում։

 

-Ղազախստանի՝ որպես հետ-խորհրդային պետության նման փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, հատկապես՝ ժողովրդավարական կառավարման եւ հասարակության ներգրավվածության բարձրացման տեսանկյունից: Հանրաքվեների ինստիտուտի կիրառումը լուրջ գործիք է ժողովրդավարության ձգտող բոլոր երկրների համար և կարող է խթանել քաղաքական համակարգի արդյունավետությունն ու կառավարական թափանցիկությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի համար հանրաքվեների ինստիտուտի արդյունավետությունը կախված կլինի մի շարք բազմաշերտ գործոններից։

Հանրաքվեն կարող է խթանել և ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, սակայն դրա հաջողության գրավականը պետք է լինի հասարակության իրազեկվածության, գիտակցված ընտրության եւ ներգրավվածության բարձր մակարդակը: Հայաստանում հանրաքվեները մինչ օրս, ի տարբերություն Ղազախստանի, չեն ունեցել հանրության լայն շրջանակների աջակցություն: Այս առումով, Ղազախստանի փորձը կարող է հետաքրքիր օրինակ ծառայել, բայց անհրաժեշտ կլինեն հստակ քաղաքական բարեփոխումներ Հայաստանում, որպեսզի հանրաքվեների ինստիտուտը կիրառվի արդյունավետորեն և վստահության մթնոլորտում, ինչը դեռևս շատ խնդրահարույց է:

 

Զարգացման ի՞նչ պոտենցիալ ունեն ՀՀ-Ղազախստան հարաբերությունները, ի՞նչ ուղիներում կարող են խորանալ երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները։

 

-Հայաստան-Ղազախստան հարաբերությունները ունեն լուրջ ներուժ, հատկապես տնտեսական, էներգետիկ, գիտակրթական եւ այլ ոլորտներում։ Օրինակ, նույն ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ փորձառություն և գիտելիք և կարող է իր նպաստը բերել Ղազախստանում 1-ին ԱԷԿ-ի կառուցման շրջանակում: Հայաստանը և Ղազախստանն անդամ են մի շարք բազմակողմ հարթակների, սակայն ես կցանկանայի շեշտել հատկապես երկկողմ հարաբերությունների բազմազանեցման և խորացման անհրաժեշտությունը։ Հայաստանը և Ղազախստանը կարող են ավելի խորացնել տնտեսական և առևտրային կապերը, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային ծրագրերի ոլորտներում։ Ղազախստանը, լինելով տարածաշրջանում մեծ էներգետիկ ռեսուրսների տեր, կարող է աջակցել Հայաստանի էներգետիկ կախվածությունների նվազեցմանը՝ բացելով էներգետիկ համագործակցության նոր ուղիներ, թեև այստեղ որոշիչ դեր ունեն մեր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումները:

Կարեւոր է հատկապես խորացնել գիտակրթական փոխանակումները, համատեղ նախագծերի իրականացումը, հայ-ղազախական դարավոր շփումների և հարաբերությունների ամբողջական քարտեզագրումը, նոր նախաձեռնություններով ի հայտ գալը: Օրինակ՝ իմ ղեկավարած Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտը ս.թ. մայիսին Երևանում Համագործակցության հուշագիր կնքեց Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի հետ, ինչպես նաև Երևանում անցկացրեցինք «Հայաստան-Ղազախստան․ նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրով նմանատիպ առաջին կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են մեր երկու երկրների փորձագիտական և գիտակրթական համայնքի ներկայացուցիչները։ 

Ղազախստանը և Հայաստանը, որպես հարուստ և խորքային մշակույթ ունեցող երկրներ, կարող են համագործակցել մշակութային ոլորտում՝ իրար ավելի լավ ճանաչելու, ինչպես նաև՝ մշակութային տուրիզմը զարգացնելու տեսանկյունից։ Գիտակրթական համագործակցության միջոցով երկու երկրները կարող են փոխադարձաբար օգտվել իրենց փորձից եւ զարգացումների հնարավորություններից։

Բացի այդ, քաղաքական համագործակցության տեսանկյունից երկու երկրների շահերը կարող են համընկնել տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական ինտեգրացիայի հարցերում։ Ղազախստանը, լինելով կենտրոնական ասիական կայացած տնտեսություն ունեցող պետություն, կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում, եւ Հայաստանի հետ համագործակցությունը կարող է օգնել ձեւավորելու ավելի ամուր գործընկերություն և համագործակցություն տարբեր շրջանակներում։

 

Ընդհանուր առումով, կարևոր է շեշտը դնել ինստիտուցիոնալ համագործակցության վրա և բացի պետական, պաշտոնական հարթություններից՝ ստեղծել պինդ գործընկերություն և հարաբերություններ մնացած այլ ինստիտուտների և կառույցների միջև:

 

Ի՞նչ խնդիրներ ՀՀ-ն կարող է լուծել հանրաքվեի միջոցով ներկայիս քաղաքական իրավիճակում, արդյոք դա կարող է վերաբերվել նաև ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգին։

 

-Սա զգայուն հարց է, քանի որ հանրաքվեն կարող է օգտագործվել Հայաստանում շարք կարեւոր քաղաքական խնդիրների լուծման համար՝ հատկապես ներկայիս բարդ քաղաքական և հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Այդ առումով, ես կարծում, որ Հայաստանն էապես մեծ հետքայլ արեց, եթե ոչ՝ ձախողեց Արցախյան հիմնախնդրի լուծման հայանպաստ մոտեցումը: Այստեղ հանրաքվեի ինստիտուտն առնվազն պետք էր և կարող էր կարևոր դերակատարություն ունենալ:

Այո, հանրաքվեն կարող է կիրառվել այլ հարցերում ևս, ինչպիսիք են օրինակ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ ՀՀ-Թուրքիա եւ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերում։ Սակայն սրանք չափազանց բարդ և քաղաքականապես խճճված խնդիրներ են եւ կարող են ունենալ լուրջ հետեւանքներ ազգային անվտանգության եւ տարածաշրջանային կայունության տեսանկյունից։ Հանրաքվեն կարող է լինել միջոց ժողովրդի տեսակետը հաշվի առնելու համար, սակայն նախ անհրաժեշտ կլինի երկարատեւ քաղաքական եւ հանրային բաց և բազմակողմանի քննարկումներ, որպեսզի հանրաքվեի հարցերը հասկանալի եւ ընդունելի լինեն հասարակության լայն շրջանակների համար։

Վերջում, պարզապես, կցանկանամ շնորհակալություն հայտնել Հայաստանում Ղազախստանի դեսպանության ողջ թիմին Աստանա իմ այցելությունը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև՝ ահռելի այն աշխատանքի համար, որ նրանք տանում են հայ-ղազախական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաև Աստանայում ՀՀ դեսպանությանը:


Լրահոս

Ի՞նչ եղանակ կլինի առաջիկայում
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին
Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է «Նոա»
Սթար-դուետ․ Մայլի Սայրուսը և Նաոմի Քեմփբելը միավորում են ուժերը կլիպում (տեսանյութ)
Փարիս Հիլթոնը պատմել է, թե ինչպիսի տղամարդիկ են իրեն գրավում
85-ամյա Ալ Փաչինոն նկատվել է ժամադրության ժամանակ երիտասարդ լրագրողի հետ
Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան
Ամերիկացի դերասան Մայքլ Մադսենը
Թագաժառանգի մեծահոգի արարքը գրավել է սոցցանցերի ուշադրությունը. $8000 անակնկալ
Կարևոր
Ինչո՞ւ է արգելվել պաղպաղակի ներմուծումը․ «Ռոսպոտրեբնադզոր»-ը պարզաբանում է պահանջել Հայաստանից
Ռուս-ադրբեջանական լարվածությունը խորանում է. ինչպե՞ս կդիրքավորվի Հայաստանը (տեսանյութ)
ՔՊ-ականները տապալել են հերթական հայանպաստ նախաձեռնությունը
Քայլի Ջեններն ընտանեկան լուսանկարներով է կիսվել Իտալիայից
Կարող են Կաթողիկոսին ձերբակալել, խուլիգանություն անել, բայց չեն կարող նոր Կաթողիկոս ընտրել․ Բադալյան (տեսանյութ)
Որ քաղաքական ուժերն են աջակցելու Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
Քսենյա Սոբչակը skանդալային կերպով քննադատել է Ինստասամկային՝ մեղադրելով անթույլատրելի բովանդակության մեջ
Կարևոր
Լավագույն նորակառույցները կներկայացվեն Սոչիում կայանալիք անշարժ գույքի առաջին ցուցահանդեսին
Ռուս-ադրբեջանական առճակատումից կամ բարեկամությունից ոչինչ մի՛ սպասեք, մենք տուժելու ենք․ քաղաքագետ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ռուս-ադրբեջանական լարվածությունը խորանում է. ինչպե՞ս կդիրքավորվի Հայաստանը (տեսանյութ)

ՔՊ-ականները տապալել են հերթական հայանպաստ նախաձեռնությունը

Կարող են Կաթողիկոսին ձերբակալել, խուլիգանություն անել, բայց չեն կարող նոր Կաթողիկոս ընտրել․ Բադալյան (տեսանյութ)

Որ քաղաքական ուժերն են աջակցելու Սամվել Կարապետյանին (տեսանյութ)

Ռուս-ադրբեջանական առճակատումից կամ բարեկամությունից ոչինչ մի՛ սպասեք, մենք տուժելու ենք․ քաղաքագետ (տեսանյութ)

Քննչականը չգիտի Միքայել սրբազանի վերաբերյալ ինչ «ապացույց» կարող է հավաքագրել (տեսանյութ)

ՔՊ-ի հեղինակած Հայաստանի դեմ ահաբեկչության մասին հայտարարությունն ԱԺ-ն ընդունեց 57 կողմ ձայնով (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վրա ով կփորձի ձեռք բարձրացնել, այդ ձեռքը կկտրվի մինչև բարձրացնելը (տեսանյութ)

Կոնջորյանն ընդդիմությանը մեղադրեց ՀՀ–ում ահաբեկչության միջոցով իշխանության զավթմանն աջակցելու մեջ (տեսանյութ)

Մենք բաց և պատրաստակամ ենք խորացնելու Չինաստանի հետ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների. Արարատ Միրզոյան

ՈՒՂԻՂ․ ՔՊ-ն ահաբեկչության կանխարգելման հարցով արտահերթ նիստ է գումարել․ ընդդիմությունը բոյկոտել է

30 մլն դրամով կարելի է գեղագիտական տուն կառուցել ու ապրել. Փաշինյան (տեսանյութ)

Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը. Փաշինյան

Մի ձեռքով ԵՄ-ից են ուզում կառչել, իսկ մյուսով՝ ձգվում են դեպի ՇՀԿ, կողմնորոշվե՛ք վերջապես․ Շարմազանով

«Հարկադրաբար ստիպողները կդատվեն»․ Վաղարշակ Հակոբյանը՝ Փաշինյանի գրառման, ՀէՑ-ի, եկեղեցու մասին

«Շիշ են շպրտում, երեխու պես դուրս հրավիրում՝ ռազբորկի». պատգամավորը՝ Աղազարյանի հետ վեճի մասին

Կառավարության անգործությունը ներկայացնում եք հնարավորության բացակայություն. Մինասյան

ԱԺ–ն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենքի նախագիծը

Ադրբեջանի հետ սինխրոն աշխատում են. ՀՀ իշխանությունն էլ է փչացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները

Եթե Քրքորյանն ու Ազնավուրը ողջ լինեին ու աջակցեին Սբ Էջմիածնին, նրանք էլ կհայտնվեին այս կարգավիճակում