Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանը մեր երկրի դեմ հետևողականորեն նորանոր սպառնալիքներ է ստեղծում. Տիգրան Աբրահամյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը ԱԺ-ում.

«Ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը Բաքվի բանտերում գտնվող մեր 23 հայրենակիցների, այսպես կոչված, դատավարությունը վերածել է ոչ միայն քարոզչական արշավի, այլ ինչպես իրենք են տարբեր իշխանական լրատվամիջոցների ու խոսնակների շուրթերով ազդարարում՝ Հայաստանի դեմ պատերազմ նախաձեռնելու լեգիտիմ հիմքերի ձևավորմանը:

Մինչ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ ու իշխանական գործիչներ շրջանցում կամ անլրջացնում էին ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրսևորումները, Ադրբեջանը մեր երկրի դեմ հետևողականորեն նորանոր սպառնալիքներ է ստեղծում: 

Իրադրությունն այնպիսի ծայրահեղ վտանգավորություն է պարունակում, որ իշխող ուժի ղեկավարը ստիպված եղավ հոդվածով հանրությանը խոստովանել, որ չնայած իրենք շարունակում են պնդել խաղաղության օրակարգին իրեն հավատարմության և անվերջ պատրաստակամության մասին, Ադրբեջանը, կարծես, առանձնապես չի շտապում երկկողմ խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն։

Ժամանակին, երբ զգուշացնում էինք, որ միայն արտաքուստ է թեման Արցախին ու գերեվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ու նրանց ընտանիքների վերաբերվում, իսկ իրականում սա պատերազմի ձև է, որն Ադրբեջանն ուղիղ վարում է Հայաստանի դեմ, իշխանության դաշտում ինչ պատմություններ, արտահոսքեր, ներհայկական բախումներ ասես չհրահրեցին, փորձեցին թաղել այն ամենը, ինչը կապված էր Արցախի ու արցախցիների պաշտպանության հետ:

Հիմա իրադրությունը սկսել է շատ դեպքերում ծայրահեղ դրսևորումներ ունենալ, իսկ իշխանության շարած ականները՝ կիրառվող քաղաքական բառամթերքի և դիրքորոշման առումով, Հայաստան պետության դեմ են աշխատում:Ինչևէ, եկեք հասկանանք, թե ինչ պրոցես են եփում Ադրբեջանում և ինչ խնդիրներ են դրանք Հայաստանի համար պարունակում:

Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի, ագրեսորի և ֆաշիստի պիտակ կարելով, միաժամանակ Բաքվի կեղծ դատավարությամբ Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով 2 հիմնական խնդիր է լուծում:

Առաջին, փորձում է կեղծ պնդումներով և չակերտավոր հիմնավորումներով Հայաստանին նոր զիջումներ պարտադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր պահանջները կիրականացնի ուժի կիրառման միջոցով:

Եվ երկրորդ, Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ անհրաժեշտ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական բարենպաստ դաշտի ձևավորման կամ հիմնական դերակատարներիլոյալության, ոչ կոշտ դիմադրության պայմաններում, գնալ պատերազմական ճանապարհով:

Հետապնդվողի, գցվածի, կռացածի, պարտվողի, հանձնողի, հարմարվողականի կարգավիճակում հայտնված հայաստանյան իշխանությունը որոշ դեպքերում չի տիրապետում իրադրությանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ պարզապես համակերպվել է զոհի իր դերին և սպասում է իր դատավճռին՝ հարվածի կամ ապտակի տեսքով»:

Լրահոս

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց
Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան
Կարևոր
Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասին
Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում
Համպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքը
Ռուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղության
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Կարևոր
Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը
Իրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը
Վրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում
Մակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին
CBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը
Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»
«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում
Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»
Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները