Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաքուն Միրզոյանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ


azatutyun.am
Վարշավայի ֆորումում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի «իրականացրած ապատեղեկատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիաները հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու նպատակ ունեն», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Վարշավայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարություններին։Նա Միրզոյանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ:«Միջազգային հանրությանը մոլորեցնելու փոխարեն, տեղին կլիներ, եթե նախարար Միրզոյանը բացատրեր, թե ինչու է այդքան լռում Հայաստանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի տարածքների շուրջ 30 տարի օկուպացիայի մասին: Չնայած իր միջազգային պարտավորությանը, ինչո՞ւ էր Հայաստանը հրաժարվել Ադրբեջանից դուրս բերել իր ավելի քան 10 հազար զինված ուժերը, քանի դեռ Ադրբեջանը չէր սկսել դա անել 2023 թվականին», - X-ում գրել է Հաջիզադեն՝ շարունակելով․

- «Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես հարձակում «խաղաղ» հայ բնակիչների վրա, իրականում հակաահաբեկչական միջոցառումներ էին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համահունչ՝ «ինքնիշխան տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված կազմավորումների զինաթափում»:2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Միրզոյանը, Վարշավայում, մասնավորապես, ասել է, որ չնայած մարտահրավերներին, լարվածությանը, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին՝ վերջին 2-3 տարում հսկայական աշխատանք է կատարվել՝ շեշտելով՝ հայկական կողմը բանակցություններում շատ կառուցողական է, ընդգծելով նաև, որ ադրբեջանական կողմից քաղաքական կամք չի տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։

Նա նաև ֆորումի մասնակիցներին է փոխանցել հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում:Միրզոյանը նկատել է՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրել է, որ Երևանն աջակցել է Բաքվին հյուրընկալելու COP29-ը, ուստի հիմա ճիշտ ժամանակն է՝ փակելու հակամարտության էջը։Ռազմական նոր գործողությունների մասին Երևանի մտահոգությանը Հաջիզադեն չի անդրադարձել, փոխարենը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու մեջ։

«Հայկական կողմը պետք է հրաժարվի նման վտանգավոր մարտավարությունից և ընտրի բանականության ու օրենքի ճանապարհը։ Արկածախնդրության մեջ մտնելը հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտը», - գրել է Հաջիզադեն։Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։ Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Լրահոս

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել
Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ)
Ինչու՞ ենք բառառում, որ ՔՊ շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր կարմիր գծեր ունեն
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին․ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Ֆրանսիայում կողոպտել են մատուռ և գողացել կրոնական ցուցանմուշներ
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի հարավում 14 մարդ է զոհվել
Փաշինյանա-քպական խունտայի ութամյա կործանարար իշխանությունից հետո հայ «ընդդիմադիրները» կարող են նաև քաղաքական մտքի ահա այսպիսի գոհարներ արտադրել. Այվազյան
Ընդդիմադիրները նախընտրեցին միայնակ, «հպարտ» գնալը. շատ լուրջ բռնաճնշումներ կտեսնենք. Կարապետյանց
Իրանը հրապարակել է ամերիկյան թիրախների դեմ հրթիռների արձակման կադրերը
1 հասցեի վրա 300-ից ավելի մարդ է հաշվառված եղել․ Գոհար Մելոյան
Իրանը սպառնացել է վտանգավոր հետևանքներով. Ընտրությունների արդյունքների վերահաշվարկը շարունակվում է
Եթե անգամ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է վարչապետի հետ, այնտեղ հանցակազմ չենք գտել․ ՀԿԿ նախագահ
Նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից մոտ 700 անձ է ձերբակալվել․ Մելոյան
Մոսկվայից հնչել է աղմկահարույց հայտարարություն Հայաստանի մասին
Կրակոցներ․ Թմրանյութերի ապօրինի շրջանառություն․ Կոռուպցիայի դեպքերով՝ 115 քրեական վարույթ
ՈՒՂԻՂ. Գոհար Մելոյանի ասուլիսը
«Սխալմունք է եղել, ճնշում չկա»․ ԿԸՀ նախագահը՝ ԲՀԿ-ի ձայները հավաքածից քիչ մուտքագրելու մասին
Գնացեք, դատախազությանը հարցրեք, թե ինչու է Ծառուկյանին մեղադրանք առաջադրվել. ԿԸՀ նախագահ
Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին. Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին
Որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, երբ որոշում լինի, նոր կհրապարակենք․ Գալյան

Լրացուցիչ նորություններ

...

Ինչու՞ ենք բառառում, որ ՔՊ շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր կարմիր գծեր ունեն

Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին․ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Փաշինյանա-քպական խունտայի ութամյա կործանարար իշխանությունից հետո հայ «ընդդիմադիրները» կարող են նաև քաղաքական մտքի ահա այսպիսի գոհարներ արտադրել. Այվազյան

Ընդդիմադիրները նախընտրեցին միայնակ, «հպարտ» գնալը. շատ լուրջ բռնաճնշումներ կտեսնենք. Կարապետյանց

Իրանը հրապարակել է ամերիկյան թիրախների դեմ հրթիռների արձակման կադրերը

1 հասցեի վրա 300-ից ավելի մարդ է հաշվառված եղել․ Գոհար Մելոյան

Իրանը սպառնացել է վտանգավոր հետևանքներով. Ընտրությունների արդյունքների վերահաշվարկը շարունակվում է

Եթե անգամ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է վարչապետի հետ, այնտեղ հանցակազմ չենք գտել․ ՀԿԿ նախագահ

Նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից մոտ 700 անձ է ձերբակալվել․ Մելոյան

Մոսկվայից հնչել է աղմկահարույց հայտարարություն Հայաստանի մասին

ՈՒՂԻՂ. Գոհար Մելոյանի ասուլիսը

«Սխալմունք է եղել, ճնշում չկա»․ ԿԸՀ նախագահը՝ ԲՀԿ-ի ձայները հավաքածից քիչ մուտքագրելու մասին

Գնացեք, դատախազությանը հարցրեք, թե ինչու է Ծառուկյանին մեղադրանք առաջադրվել. ԿԸՀ նախագահ

Որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, երբ որոշում լինի, նոր կհրապարակենք․ Գալյան

Մեր պետության ապագան որոշվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում․ Խոսրով Հարությունյան

Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ ընդամենը մեկ բառով՝ սրիկայություն. Իվետա Տոնոյան

Ես կարծում եմ՝ ընդդիմադիրները պետքա վախենան դժվարություններից, ոչ թե մենք. Ղազարյան

Իրապես Գյումրիին անհրաժեշտ է, որպեսզի նոր ընտրություններ լինեն. Ղազարյան

ՈՒՂԻՂ. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՈՒՂԻՂ. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ