Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է պատմել


«Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի»,-ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: Հարցազրույցը հրապարակվել է «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով։

«Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների համար այս օրերին տխուր տարելից է: Մեկ տարի առաջ Ադրբեջանն իր տիրապետության տակ առավ հայկական անկլավը և նրա մայրաքաղաք Ստեփանակերտը՝ մոտ 120 000 մարդու պարտադրելով աքսորի։ Մի քանի հայ քաղաքական առաջնորդներ, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ձերբակալվելով 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում, որը նախկինում ծառայել է՝ որպես միակ անցակետը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ տարի է, ինչ կալանավորված է Ադրբեջանում, որտեղ նա սպասում է ենթադրյալ դատավարությանը, որն անընդհատ հետաձգվում է:  Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, տագնապի ազդանշան է հնչեցնում և խնդրում է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ բանտարկյալներին,-ասվում է հրապարակման նախաբանում: 

-Ձեր հոր մասին նոր տեղեկություններ ունե՞ք:

-Հայրս ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ևս յոթ հոգու հետ: Լուրն իմացանք սոցիալական ցանցերից։

Դա շոկային էր։ Մենք չենք կարող գնալ նրան տեսակցելու, բայց երբեմն խոսում ենք նրա հետ հեռախոսով և հաղորդագրություններ ենք ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Վերջին անգամ ես խոսել եմ նրա հետ նախորդ շաբաթ:

-Նրա առողջական վիճակն ինչպե՞ս է:

-Ապրիլի սկզբին հայրս հացադուլ էր սկսել։ Նրա որոշման մասին մենք իմացանք միայն երկու շաբաթ անց, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր մեկուսարանում՝ առանց արտաքին աշխարհի, այդ թվում՝ այնտեղ գտնվող իր փաստաբանի հետ հաղորդակցվելու հնարավորության։ Մեր միջազգային փաստաբաններին չի թույլատրվում այցելել նրան։ Հորս հատուկ խցում են տեղավորել։ Նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա, ինչը միջազգային կոնվենցիաների համաձայն՝ խոշտանգման դրսևորում է համարվում։ Ահա թե ինչու մենք խնդիրը ներկայացրեցինք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությանը: Միջազգային ճնշման ներքո՝ Ադրբեջանի իշխանությունները վերջապես համաձայնեցին նրան հնարավորություն տալ՝ հարազատներին զանգահարելու։ Մայրս կարողացել էր հեռախոսով խոսել նրա հետ և համոզել, որ դադարեցնի հացադուլը։

-Ե՞րբ է նախատեսվում նրա դատավարությունը։

-Սա մեզ համար դա ամենամտահոգիչ հարցերից մեկն է:

Դատավարությունը պետք է կայանար 2024 թվականի հունվարին։ Այն նախ կամայականորեն հետաձգվեց մինչև մայիս, հետո ևս մեկ անգամ։ Այժմ նախատեսվում է, որ այն պետք է անցկացվի հոկտեմբերին, բայց մենք որևէ երաշխիք չունենք, որ այն կրկին չի հետաձգվի։ Սովորաբար արգելվում է անձին ամիսներ շարունակ պահել կալանքի տակ՝ առանց հստակ մեղադրանքի։ Բայց, ցավոք, մենք գիտենք այն երկրի գործելաոճը, որտեղ բանտարկված է հայրս։ Հայերն ու ադրբեջանցիները պետք է սովորեն համագոյակցել, որովհետև մենք հարևաններ ենք և մնալու ենք։ Բայց դա չի կարելի իրականացնել ուժի ու սպառնալիքի կիրառմամբ։

Լրահոս

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին
Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս
ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ
Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու
Նոր BMW i3-ի ընթացքի պաշարը՝ ավելի քան 900 կիլոմետր, 10 րոպեում՝ 400 կիլոմետր լիցքավորում
Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան
Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
«Մերցը պետք է հեռանա». Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են
Թրամփ․ Հորմուզի նեղուցում առնվազն 60 օր մաքսատուրքեր չեն լինի
Այսօր ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպե
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը
Բրիտանիայի հրթիռները կարող են հասնել մինչև Մոսկվա
ԱՄՆ-ում հերթական աղմկահարույց միջադեպն է գրանցվել. վիրավորներ կան
Թուրքիան պատմական գործարք է կնքել ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ
Թել Ավիվը փոխում է իր մարտավարությունը Լիբանանում

Լրացուցիչ նորություններ

...

Եթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)

Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. 3 թեկնածու՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար

Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Հանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք. Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին

Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ընդդիմությանը կիսելու են, հերթով «գլուխներն ուտեն». Արմեն Մանվելյան (տեսանյութ)

Կալանավորումներից մինչև ընդդիմության համախմբում. քաղտեխնոլոգը` հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)

Միասնական հանդես գալու մասին կարող էին մինչև ընտրություններն ասել, մենք որևէ առաջարկ չենք ստացել (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի կոչի մասին տեղեկացել ենք մամուլից. Գագիկ Ծառուկյանի հետ դեռ չենք քննարկել (տեսանյութ)

Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (տեսանյութ)

Այս պայքարը միայն ԲՀԿ-ի համար չէ, արդարությունը պիտի վերականգնենք. Տոնոյան

Շոկային կադրեր Մոսկվայից․ նավթի պահեստի կափարիչը հարվածից օդ է բարձրանում

ՍԴ-ում կան դատավորներ, որոնց մասնկացությունը դիմումի քննությանը անհնարին է. ովքեր են նրանք

Թող իրար փոր թափեն՝ գան իշխանության․ Սամվել Կարապետյանն ո՞վ ա, որ ես իր կողքին կանգնեմ. Աղազարյան

Իրանը անսպասելի որոշում է կայացրել. «Ուժեղ Հայաստանը» դիմել է ՍԴ

Բաքվից նոր հայտարարություն․ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձն անխուսափելի է

Իրանում կարծում են՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները կմնան թղթի վրա, Թրամփը դրանք չի կատարի

Դիտավորյալ վրաերթ․ Մարիխուանայի մաքսանենգություն․ Գողացել են 35 ոսկյա զարդ

Օգոստոսի 8-ից հետո Ալիևն ավելի շատ է սկսել խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, քան երբևէ. Վարդանյան

Քոչարյան-Կարապետյան հանդիպման մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց կա առողջ քննարկում. Վարդանյան