Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ է իրականում կատարվում ԶՊՄԿ-ում, և ի՞նչ անելիք ունի պետությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի շարք աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:

Նախ՝ հայտարարություն տարածեցին ԶՊՄԿ-ն և կոմբինատի արհմիությունը, ապա նաև Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը:

Վերջինս կոչ արեց բողոքի ակցիայի մասնակիցներին՝ իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով՝ չխաթարելով ընկերության բնականոն աշխատանքը: 

ԶՊՄԿ-ում այս պահի դրությամբ դեռևս կանգնած են աշխատանքները։ Որքանով են արդարացված աշխատակիցների պահանջները, առանձին խնդիր է, որին կանդրադառնանք, բայց նման ծավալի արդյունաբերական ձեռնարկության աշխատանքի խափանումը մի քանի համակարգային խնդիր է վեր հանում, այդ թվում՝ առաջին հերթին, որ Հայաստանում կարելի է հեշտությամբ կանգնեցնել տնտեսության կարևորագույն հենասյուներից մեկը, և դրան չլինի որևէ պետական արձագանք։

Ընդ որում, դա կարելի է անել մի քանի հարյուր հոգով և բավական սուբյեկտիվ ցանկություններով։ Մենք, իհարկե, շատ ենք լսել, թե Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունները «շահագործում են» համայնքաբնակներին և «կոպեկներ» են վճարում։

Այս թեզերը հիմնականում տարածել են տարբեր գրանտային բնապահպաններ, և այս թեզերի արդյունքում է ձևավորվել բացասական վերաբերմունքը ոլորտի հանդեպ։

Հայաստանում տնտեսությունը կերակրող ոլորտի հանդեպ այս վերաբերմունքից լիուլի օգտվել են ադրբեջանցիները։

Հիմա էլ նրանք առանձնակի ակտիվությամբ և հրճվանքով են լուսաբանում ԶՊՄԿ-ի պարալիզացիան, բայց դրան կանդրադառնանք մեկ այլ առիթով։

Այժմ դիտարկենք մի քանի թիվ և հասկանանք՝ արդյո՞ք ԶՊՄԿ-ում աշխատակիցներն իսկապես «կոպեկներ» են աշխատում, և արդյո՞ք այդ պահանջներն ու իրավիճակը այնքան սուր ու արդարացված են, որ կարելի էր թույլ տալ դիմել նման ծայրահեղ քայլի՝ վտանգել երկրի տնտեսությունն ու անվտանգությունը։

Նախօրեին ԶՊՄԿ-ն հրապարակեց կոմբինատում շարքային աշխատակիցների աշխատավարձերի ցանկը:

Պարզվում է, օրինակ՝ փականագործները ստանում են մոտ 330 հազարից 580 հազար դրամ, ֆլորատորները՝ մոտ 400 հազարից 594 հազար դրամ, էլեկտրագազաեռակցողները՝ մոտ 363 հազարից 615 հազար դրամ, կոնվեյերավարները՝ մոտ 450 հազարից 480 հազար դրամ, ծանր բեռնատարների վարորդները՝ մոտ 1 մլն 140 հազարից 1 մլն 395 հազար դրամ և այլն:

Ավելին, նշվում է, որ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։

Ավելին, ընկերությունն ապահովում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերի փոխհատուցում, աշխատակիցներին տրամադրում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ և այլն:

Հիմա անկեղծ հարց տանք ինքներս մեզ՝ Հայաստանում քանի՞ աշխատող է նման պայմաններ ապահովող հիմնարկում աշխատում։

Ճիշտ է, ԶՊՄԿ-ի բողոքող աշխատակիցներն ասացին, թե թվերը չեն ներառում հարկերը, բայց եթե նույնիսկ այս թվերից հանենք հարկերը, դարձյալ, մեղմ ասած, «կոպեկների» տպավորություն չեն թողնում։

Ավելին, տարբեր հարցազրույցներում բողոքող աշխատակիցները իրենք են հայտարարում, թե ստանում են 350, 400, 500 հազար դրամ աշխատավարձ և ակնկալում են 50 տոկոսի բարձրացում։

Այսինքն, իրենց իսկ հարցազրույցներում ԶՊՄԿ-ի հրապարակած թվերը չեն հերքում, բայց պնդում են, թե ղեկավար անձնակազմը շատ ավելի բարձր է ստանում։ Միգուցե։

Բայց ահա մի հետաքրքիր դիլեմա։ Սյունիքի մարզում միջին աշխատավարձը միշտ անհամեմատ բարձր է եղել հանրապետության միջին աշխատավարձից, և դա, ըստ մասնագետների, առաջին հերթին ԶՊՄԿ-ի բարձր աշխատավարձերի հաշվին:

Ընդ որում, այստեղ հաշվարկված չեն ղեկավար անձնակազմի աշխատավարձերը, քանի որ նրանք հիմնականում Երևանից են։ Ու այստեղ նույնպես հերքվում է տարիներով բնապահպանների կողմից կերտված «շահագործվող» հանքափորի միֆը։

Իհարկե, բոլորն ունեն իրենց աշխատանքի դիմաց էլ ավելի բարձր վարձատրություն ակնկալելու ու դրա համար պայքարելու իրավունք։ Բայց արդյոք վերը նշված արտոնություններից օգտվող մարդիկ իսկապես այնպիսի ծայրահեղ վիճակում են, որ արդարացված է նրանց կողմից երկիրը վտանգի ենթարկելը։

Ու մեկ այլ հանգամանք։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԶՊՄԿ-ում ավելի շատ մարդ է աշխատում, քան իրականում կարիքը կա: Այս մասին ակնարկ կա նաև ԶՊՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ շատ դեպքերում աշխատանքի տեղավորումը սոցիալական խնդիրներ է լուծում և միշտ չէ, որ արտացոլում է ընկերության կարիքները։

Այսինքն, տեսականորեն, միգուցե և առավել ցածր աշխատավարձ ստացողները (որն, ինչպես տեսանք, միևնույնն է՝ նվազագույն աշխատավարձից բավական բարձր է), կկարողանային ավելի բարձր աշխատավարձ ստանալ, եթե ընկերությունը պահեր հենց միայն անհրաժեշտ քանակի աշխատակիցներ և պատմականորեն չլուծեր տարածաշրջանի համար կարևորագույն սոցիալական խնդիր։ Եվ սա արդեն առաջին հերթին պետության մտածելիքն է, ընդ որում՝ ոչ միայն այն տեսանկյունից, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի մոտ 22 տոկոս բաժնետեր է, այլև այն առումով, որ մարդկանց իրենց հողի վրա պահելու խնդիր կա:

Լրահոս

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան

Լրացուցիչ նորություններ

...

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»