Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պաշտոնական Երևանն անդրդվելիորեն հավատում է հարևան երկրի հետ խաղաղության հասնելու հնարավորությանը. Արա Այվազյան


ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է․ 

«Էսկալացիոն ճանապարhով չգնալու հիմնավորումով` Հայաստանի իշխանությունները խուսափեցին արձագանքել Ալիևի` վերջերս արած հայտարարություններին, որոնցում նա մեր երկիրը որակեց «ֆաշիստական պետություն» և «սպառնալիք տարածաշրջանի համար», հերթական վերջնագիր ներկայացնելով, որ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի. այն կկործանի կա´մ Հայաստանի ղեկավարությունը, կամ`մենք, այլ ելք չկա»:

Փոխարենը նշվեց, թե պետք է հասկանալ` ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում իրար հանդեպ նման կարծիք ձևավորվել:

Պաշտոնական Երևանն անդրդվելիորեն հավատում է հարևան երկրի հետ խաղաղության հասնելու հնարավորությանը, մի կողմ դնելով, թե ի´նչ տեսակի պետության հետ գործ ունենք և, ըստ այդմ,ի՞նչ խաղաղություն է ցանկանում Բաքուն և ի՞նչ գին պետք է վճարեն Հայաստանն ու հայ ժողովուրդը: 

Որպես հիշեցում. Ադրբեջանի ղեկավարն ինքն է խոստովանել, որ իր կյանքի առաքելությունն է եղել պատերազմում հաղթելը, ոչ թե՝ քաղաքական կարգավորումը:   

Սանձազերծելով պատերազմ և հաղթելով ռազմադաշտում՝ նա խուսափեց քաղաքական գին վճարելուց, քանի որ հասկացել էր, որ ուժի գործոնը կրկին որոշիչ է դառնում միջազգային հարաբերություններում, հետևաբար՝ պատերազմն առաջվա պես չի որակվելու անբարոյական և չի դիտվելու որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:

2020 թվականից ի վեր «Երկաթյա բռունցքը» վերածվել է ադրբեջանցիների ազգային հպարտության աղբյուր և խորհրդանիշ, ինչն աներկբայորեն ի ցույց է դնում, որ ուժն է մնում հարևան երկրի ռազմավարական նպատակներին հասնելու ամենանախընտրելի միջոցը:

Ալիևի հետևողական հայտարարություններ-պահանջագրերը կասկածի քիչ տեղ են թողնում, որ արդեն իսկ ձեռք բերածը նրան ոգևորում է՝ բարձրացնել ռազմական և պատերազմական խաղադրույքները:

Պատերազմի նման ֆետիշացումը մեզ հիշեցնում է Չարլզ Դարվինի 1859թ. էվոլյուցիայի տեսությունը, որով նա ներդրեց «ուժեղագույնների գոյատևման» հայեցակարգը:

Էվոլյուցիայի հիմնական գաղափարից առաջացած ահռելի ոգևորության մեջ անխուսափելի էր, որ «ուժեղագույնների գոյատևման» հասկացությունը տարածվեր այլ ոլորտներում:

Այսպես զարգացավ «սոցիալ-դարվինիզմը», որը ենթադրում էր, որ վերապրում են ա´յն հասարակությունները կամ ազգերը, որոնք առավել պիտանի են գոյատևելու համար:  Իսկ պիտանիության  ավելի ակնհայտ ի՞նչ չափանիշ կարող է լինել, քան՝ պատերազմներ վարելու և հաղթելու՝ ցուցադրված կարողությունը:

Սոցիալ-դարվինիզմը հանգեցրեց նոր, տարբերվող և վտանգավոր գաղափարի առաջացմանը, որ ազգային հասարակությունները պատերազմում ունեն իրենց իսկական արժեքը ցուցադրելու բացառիկ հնարավորություն:

Գերմանական միլիտարիզմի և ապա ֆաշիզմի ակունքները գալիս են հենց այստեղից: Օրինակի համար, դիտարկենք հետևյալ հաստատումները. 

«Հավերժական խաղաղությունը երազանք է, ընդ որում՝ ոչ գեղեցիկ:

Պատերազմում բացահայտվում են մարդու ամենավեհ առաքինությունները» (Ականավոր զորավար, պրուսական բանակի Գլխավոր շտաբի պետ ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկե),

«Պատերազմն առաջնային կարևորության կենսաբանական անհրաժեշտություն է» (պրուսացի գեներալ և մինչև Առաջին աշխարհամարտն ամենաընթերցված ռազմական պատմաբան Ֆրիդրիխ ֆոն Բերնհարդի),

«Մարդկությունն ուժեղացել է հավերժական պայքարներում, և նա կկործանվի միայն հավերժական խաղաղությամբ» (Ադոլֆ Հիտլեր):
Վերադառնանք մեր օրեր: Մինչև ատամները զինված Ադրբեջանը, որն օր ու գիշեր թխկթխկացնում է զենքը, պահանջում է Հայաստանի ամբողջական ապառազմականացում, զրկելով նրան պաշտպանողականության և դիմադրողականության որևէ իմունիտետից՝ իր գիշատիչ նպատակների կենսագործման համար:

Տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն քարոզող, պատերազմներ և ռազմական հանցագործություններ իրականացրած, նացիստական Ռեյխի ազգային խտրականության «լավագույն փորձը» յուրացրած ու էթնիկ զտումներ և ցեղասպանական ոճրագործություններ իրականացրած Ադրբեջանը պահանջում է Հայաստանի դենացիֆիկացիա, հակառակ պարագայում, եթե չասենք՝ ցանկացած պարագայում, սպառնում և պատրաստվում է նոր պատերազմի:

Նման երկիրը, որի բերանն է ընկել հայերի նկատմամբ ռազմական հաղթանակի խենթացնող համը, ամենամեծ վտանգն է տարածաշրջանի կայունության համար: Ուստի, «պատմական» թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղվել: Մինչդեռ գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ հետզհետէ հանգեցնելով մեր ժողովրդի բարոյական-գաղափարական զինաթափմանը: Վերջին դրվագն էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ «դատողությունների» շրջանառումը, որը ոչ այլ ինչ է, քան՝ ժխտողականության քաղաքականության որդեգրումն ու մեր ազգային ողբերգության ուրացման մեկնարկը: 

Մեր հավաքական ինքնագիտակցությունն ու մտածելակերպն արհեստականորեն փոխակերպելու փոխարեն պետք է առերեսվել դառը ճշմարտությանը. այս տեսակ հակառակորդի  հետ ոչ մի փաստաթուղթ կամ պայմանավորվածություն չեն բերելու խաղաղություն:  Ամեն գնով հնարավոր չի չեղարկել պատերազմը, քանի որ պատերազմից խուսափելը շատ անգամ բերում է միայն հետաձգված պատերազմի: Այլընտրանքը չի նշանակում հռետորաբանության արմատական կոշտացում, ոչ էլ՝իրավիճակն անկառավարելի հուն տեղափոխելը:

Մեր նպատակը պետք է լինի իրատեսական՝ զսպման արդյունավետ մեխանիզմների ձևավորման միջոցով ապահովել տանելի կայունություն, որը հիմնված կլինի ռազմավարական նոր հավասարակշռության վրա:

Հաջորդը. անպատժելիության հետևանքներն անդրադառնում են նաև այն դերակատարների վրա, որոնք իրենց նպատակների հետապնդման արդյունքում աչք են փակել Բաքվի հանցավոր ինքնահաստատման վրա և այսօր ստանում են իրենց վարած քաղաքականության առաջին պտուղները:

«Ուժեղագույնների գոյատևման» հասկացության, ինչպես նաև միլիտարիզմի, նացիզմի և ֆաշիզմի թույնը միշտ կգտնի պարարտ հող և ժամանակի ընթացքում կդառնա անվերահսկելի՝ հակազդեցության բացակայության պայմաններում: Մի քանի ամսից լրանալու է Մեծ Հաղթանակի 80-ամյակը: Որևէ մեկը չի կարող ուրանալ այն փաստը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծ և անհերքելի ներդրում են ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում:

Որևէ մեկը չի կարող անտեսել, որ այսօր առերեսվում ենք ֆաշիզմի նորանոր դրսևորումների:

Կարող է թվալ, որ ինչպես անցած դարում Սուդետը և ապա Չեխոսլովակիան, այնպես էլ Արցախն ու Հայաստանն այսօր կարող են զոհաբերվել հանուն ինչ-ինչ նպատակների: Այդուհանդերձ, 1938 թ. Մյունխենի այսպես կոչված «հանդարտեցման» ողբերգական դասերը հենց մեր ժամանակների համար լավագույն հիշեցումն ու նախազգուշացումն են»:         

Լրահոս

Տեղի է ունեցել ԱԽ նիստ․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է, նրա մարմինը հայտնաբերվել է. BBC
Անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը․ Չինաստանի ԱԳՆ
Դուբայի օդանավակայանում թռիչքի է սպասում շուրջ 5000 մարդ
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն, կա ձերբակալված․ ՀՀ ՆԳՆ
Կարևոր
Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան
Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
Ինչ է պատահել Աստղիկ Ալավերդյանի որդուն. դերասանուհին մանրամասնում է
Տարածաշրջանում պատերազմ է սկսվել, այս մարդիկ նարդի են խաղում․բացառված չէ՝ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)
Գրեթե բոլոր պաշտոնյաները ողջ են․ Արաղչի
Իրանի ու Իսրայելի հակամարտությունը հասնում է պայթյունավտանգ շեմի (տեսանյութ)
Շտապ
Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդի զոհվելու մասին․ իրանագետ
Իրանի ԱԳ նախարարը խոստացել է, որ դպրոցի վրա հարձակումը անպատասխան չի մնա
Կարևոր
Լավրովը զրուցել է Իրանի արտգործնախարարի հետ
Թեհրանը հրթիռային հարվածների տակ․ ՀՀ ԱԳՆ-ն դիմել է Իրանում և Իսրայելում գտնվող հայերին (տեսանյութ)
Tasnim. Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
Թեհրանում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել
Ադրբեջանցիները կարող են ներթափանցել Սյունիք. Խաչիկյանը՝ Իրանի դեմ հարձակման և ռիսկերի մասին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան