Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրումն, ըստ էության, Բայդենի վարչակազմի հետ արձանագրված որոշակի արդյունքների կամ ցանկությունների ամրագրում էր:

Սա արվեց՝ հասկանալով, որ Թրամփի վարչակազմի պարագայում դա անելը գուցե կլինի շատ բարդ, հետևաբար՝ փորձ էր այս պահի դրությամբ հնարավորն արձանագրել:

Հայաստանի իշխանությունները հավատարիմ են մնում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության իրենց քաղաքականությանը, և այդ ուղղությամբ էին Միացյալ Նահանգների հետ այդ փաստաթղթի ստորագրումը, ԵՄ-ին անդամակցելու շուրջ իբրև թե քաղաքացիական նախաձեռնությունն ու դրա շուրջ օրակարգի կառուցումը:

Բայց, այդ ամենին զուգահեռ, այսօր աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններ են ակնկալվում և տեղի ունենում՝ առաջին հերթին պայմանավորված Թրամփի վերընտրմամբ և պաշտոնի ստանձնմամբ, նրա որդեգրած քաղաքականությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը:

Նշում է՝ Թրամփը հայտարարել է և ցույց է տալիս, որ շահագրգռված չի լինելու տարբեր տարածաշրջաններում անմիջականորեն ներգրավվել քաղաքական գործընթացներին, փորձել սեփական ազդեցությունը տարածել և այլն:

«Նա փորձելու է ավելի շատ սեփական հարևանությամբ իր դիրքերն ամրապնդել և այդ դիրքերից հանդես գալ աշխարհի հետ հարաբերություններում:

Սա իր հերթին նշանակում է, որ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուղղակի ներգրավվածությունը չի ունենա նախկին տեսքը, այստեղ կմեծանա Թուրքիայի ազդեցությունը՝ որպես Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Ռուսաստանի համար որոշակի հնարավորությունների պատուհան կբացվի՝ վերականգնելու իր ազդեցությունը տարածաշրջանի համար և այլն։

Հետևաբար, հենց սրանով է նաև պայմանավորված Ռուսաստանի շտապողականությունը՝ վերականգնել սեփական դիրքերը և ճնշումը Հայաստանի վրա, որի հետևանքը եղավ Միացյալ Նահանգների հետ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ և, այդ նույն ոգով տեղի ունեցած, Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:

Այցի ամբողջ տրամաբանությունն այն էր, որ եղած խնդիրները փորձում ենք հարթել, նորից կառուցողական երկխոսություն ենք ծավալում, նորից բոլոր հարցերում Ռուսաստանն իր ներգրավումն է ունենալու և այլն:

Մոսկվան վերականգնում է իր դիրքերն ու ցույց տալիս աշխարհին, որ գնում է այդ ուղղությամբ: Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը:

Այն միշտ անում է նույն բանը՝ փորձում է հնարավորինս երկարաձգել սեփական իշխանությունը, և դրա համար, որ կողմից մեծանում է ճնշումը, այն կողմն էլ շտապում են գնալ և փորձել վերականգնել հարաբերությունները, հարթել խնդիրները, ցույց տալ իրենց հավատարմությունը և այլն:

Այս ձեռագրին արդեն շատ երկար ականատես ենք լինում, և, ցավոք, սա ոչ թե բալանսավորված արտաքին քաղաքականություն է, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ և մեզ միայն նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ է կանգնեցնում»,-փաստում է նա:

Մեղադրանքներ, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն լքելու մտքեր, զուգահեռ իրականության մեջ ընդլայնված կազմով հանդիպում և առանձնազրույց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ստացվում է, որ, ըստ նպատակահարմարության, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղա՞լ երկու լարի վրա: «Բնականաբար, այո: Իրենք չեն էլ հրաժարվել իրենց ձեռագրից, քանի որ դա գլոբալ կուրս է՝ կուզեք դա անվանեք սեփական կուրս, կուզեք անվանեք արտաքին դերակատարների կողմից թելադրված կուրս, միևնույնն է, դա որդեգրված կուրս է:

Այս իշխանությունը չի նահանջում այդ կուրսից, այլ հարց է, որ մարտավարական, պահի թելադրանքով հենց որ հատում են կարմիր գծերը և Մոսկվայից ավելի կոշտ արձագանք են ստանում, քան մինչ այդ ակնկալում էին, շտապում են Մոսկվայի հետ ինչոր բան կարգավորել, բայց դա չի նշանակում, որ ունեն ցանկություն Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ինչպես շատ փորձագետներ են փաստում, փաստաթղթերի, պայմանավորվածությունների ստորագրումը մեկ բան է, բայց անհրաժեշտ է իրականության մեջ դրանց կյանքի կոչումը:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետն ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի օրինակով է ներկայացնում մի քանի կարևոր շեշտադրումներ: «Այս փաստաթղթում նշվա՞ծ են մեր հիմնական խնդիրները և լուծո՞ւմ են դրանք, կա՞ որևէ արձագանք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանն ու Հայաստանին առաջ քաշվող պահանջներին, կա՞ անդրադարձ Բաքվում պահվող, գերեվարված անձանց և տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին, կա՞ Հայաստանի տարածքների օկուպացիայի հարց, ամենակարևորը՝ կա՞ն անվտանգային երաշխիքներ Հայաստանի համար, ոչ թե ռազմական ոլորտում համատեղ ինչ-որ փորձի փոխանակումներ, դասեր, բարեփոխումներ և այլն, այլ իրական անվտանգային երաշխիքներ։

Այսօր Հայաստանը, փչացնելով Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, դուրս գալով ՀԱՊԿ-ից և այլն, հրաժարվում է՝ թեկուզ շատ վատ, թեկուզ թերի գործող, բայց միակ արտաքին անվտանգային երաշխիքներից, որոնք ունի:

Այսօր Արևմուտքը նույնիսկ այդ դեկլարացիոն փաստաթղթի մակարդակով ակնարկո՞ւմ է, որ պատրաստ է նման երաշխիքներ տալ:

Ոչ, չի ակնարկում, հետևաբար, եթե նույնիսկ այս փաստաթուղթը լիարժեք կյանքի կոչվի, այն ԱՄՆ-ին վերահսկողության կամ որոշակի տեղեկատվության հնարավորություն կտա՝ Հայաստանի սահմանների առումով, նաև հնարավորություն կտա դուրս մղել Ռուսաստանին Հայաստանի էներգետիկ ոլորտից, միջուկային էներգիայի ոլորտից և այսպես շարունակ:

ԱՄՆ-ին մի շարք հարցերում այն կտա իր օրակարգերի առաջմղման հնարավորություն, բայց փոխարենը կնպաստի՞ Հայաստանի շահերի պաշտպանությանը: Այս փաստաթղթում մեզ համար կարևորագույն կետերը չկան:

Բոլորովին այլ հարց է, թե որքանով այն կյանքի կկոչվի: Այն կնքվել է մի վարչակարգի հետ, այսօր եկել է ուրիշ վարչակարգ, որը բոլորովին այլ օրակարգեր ունի և գնում է այն ամենի հրապարակային զրոյացման, ինչ արել է Բայդենը:

Մյուս կողմից՝ անհասկանալի է այս փաստաթղթի կարգավիճակը: Հայաստանի իշխանությունների, նրա ջատագովների կողմից փորձ արվեց սա ներկայացնել որպես պատմական փաստաթուղթ, որը հարաբերությունների հիմքեր է սահմանում, սակայն նույնիսկ իր անվանումով այն հանձնաժողովի կանոնակարգ է։

Սա վավերացման ենթակա փաստաթո՞ւղթ է, թե՞ ոչ, իրավապայմանագրային դաշտի մա՞ս է, թե՞ ոչ: Այստեղ մի շարք հանգամանքներ կան, որոնք հարցականի տակ են դնում այս փաստաթղթի իրավական ուժն ու քաղաքական արժեքը:

Այլ բան է, որ սա ցանկությունների դեկլարացիա է և չունի իր մեջ մեր հիմնական շահերի արտացոլումը»,-հավելում է նա:

Հայաստանի իշխանական վերնախավի ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ են ունենում իրենց միջազգային գործընկերների հետ, ելույթներ ունենում տարբեր ամբիոններից, բայց մեկ բառ անգամ չի հնչում Բաքվում տեղի ունեցող «դատավարությունների» մասին: «Սա Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝ «չկա Արցախ, չկան խնդիրներ»:

«Չկա Արցախ»ի ներքո չեն հասկանում միայն Արցախը՝ որպես մեր հայրենիքի մաս, հասկանում են արցախահայություն, արցախահայության իրավունքներ, խնդիրներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն, Արցախում գերեվարված մարդիկ և այլն, այսինքն՝ եկեք օրակարգում չունենանք Ադրբեջանին նյարդայնացնող հարցեր, որպեսզի Ադրբեջանը կառուցողական երկխոսություն մեզ հետ տանի: Նույնիսկ այդ պարագայում չենք տեսնում այդ կառուցողական երկխոսությունը։

Սա որդեգրված ձեռագիր է՝ չնյարդայնացնել Ադրբեջանին, չբարձրացնել հարցեր, միայն թե ամեն գնով առաջ մղել խաղաղության օրակարգը:

Սա ողբերգական ձեռագիր է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք: Այսօր մեր քաղաքացիները Բաքվի բանտերում են, սակայն Հայաստանի իշխանությունը որևէ գործընթաց չի տանում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու: Հայաստանի իշխանությունները դա փորձում են մեկնաբանել «եթե խոսենք, ավելի վատ կլինի» տրամաբանությամբ, բայց իրականում բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդպես չէ:

Միջազգային կառույցները, տարբեր երկրների օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներն այսօր բարձրաձայնում են այդ հարցը, Հայաստանի իշխանությունները դա չեն անում:

Սա հանգեցնելու է նրան, որ շատ կարճ ժամանակ անց նրանք նույնպես դադարելու են դա անել՝ հասկանալով, որ եթե Հայաստանին դա պետք չէ, ինչո՞ւ է պետք իրենց:

Հայաստանը պետք է լիներ աշխարհի դռները ծեծողը, բոլորին կոնսոլիդացնողը, Ադրբեջանի վրա ճնշումներ առաջացնողը: Իսկ եթե անում են ինչ-որ բան ու անում են դա ոչ հրապարակային, ինչպես ասում են, ապա ո՞ւր է արածի արդյունքը»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)
Կարևոր
Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից
Կարևոր
Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները
Քարակերտ-Արտենի ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բաժանվել երկու մասի․ կան վիրավորներ
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը. դատախազություն
Կարևոր
TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն
ԱԹՍ-ը հարվածել է Սևաստոպոլի բնակելի հինգհարկանի շենքին․ տուժել է չորս մարդ
Մինչ կյանքից հեռանալը 23-ամյա զինծառայողն իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել
Լավրովը` Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում
Լցվել է հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Լավրովը նշել է, որ Երևանի որոշ դժգոհություններ անձամբ իր մոտ «ներսում հույզեր» են առաջացնում
«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին
Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»
«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց
«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը
Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»
«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել
Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը