Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս Հայաստանի քաղաքացիների գլխին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Եկամուտների հայտարարագրման գործընթացն արդեն իսկ տապալված է։ Սա ոչ միայն մասնագետների, այլև բազմաթիվ քաղաքացիների կարծիքն է: Նաև... փաստերի:

Այս գործընթացը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի ու հարկային համընդհանուր դաշտ ստեղծելու համատեքստում, որն իբր նպաստելու է պետբյուջե մուտքագրվող եկամուտների ավելացմանը։

Իհարկե, որոշ զարգացած երկրներում եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրակտիկան գործում է ու որոշակիորեն իրեն արդարացնում է, սակայն դա չի նշանակում, որ դրսում գործող համակարգը պետք է «քոփի-փեսթ» անել ու կուրորեն ներդնել Հայաստանում։

Իհարկե, շատ լավ կլիներ, որ հասնեինք այնպիսի զարգացման մակարդակի, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում իսկապես դրական իմաստով եղանակ փոխեր, բայց բացարձակ անպատրաստ վիճակում, առավել ևս, որ նույն «պատճառաբանությունների» դաշտում ահռելի անելիքներ կան, ներդնել այսպիսի համակարգ, նշանակում է պարզապես ի սկզբանե ձախողել այն, ինչը և եղավ։

Նախ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պահանջում է նոր տեխնիկական և վարչական ռեսուրսներ, ինչն ավելացնում է պետական ծախսերը։

Ու, ընդհանրապես, լուրջ խնդիր է ստեղծվում այն դեպքում, երբ համակարգը թերի է ու լրացուցիչ բյուրոկրատական քաշքշուկների պատճառ է դառնում, ինչի արդյունքում էլ ընդհանուր գործընթացը կիսատպռատ տեսք է ստանում։

Մյուս կողմից՝ խոշոր «մամոնտներին» թողած՝ «մրջյունների» հետևից են ընկել։ Փաստացի ստացվում է, որ մեծ ստվերային տնտեսությունների միլիոններից ուշադրությունը կենտրոնացվելու է մի կեպ ծայրը ծայրին հասցնող քաղաքացիների կամ թոշակառուների մի քանի հազար դրամների վրա։

Հիմա՝ ըստ հերթականության: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից անցած տարի մեր թերթի հարցմանն ուղարկված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023 թվականի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է շուրջ 120 հազար մարդ, սակայն 2024 թ. հոկտեմբերի վերջի դրությամբ հայտարարագիր է ներկայացրել ընդամենը նշված քաղաքացիների մոտ կեսը՝ 57 930 անձ, ու իրավախախտումների վերաբերյալ կայացվել է թվով 3727 նախազգուշացման որոշում։

Հիշեցնենք, սա այն դեպքում, որ հայտարարագրման վերջնաժամկետը հուլիսի 22-ն էր (չնայած պետք է մայիսի 1-ը լիներ, բայց համակարգը պատրաստ չէր):

Ու այդպես էլ պարզ չդարձավ, թե երբ նախատեսված անձանց մոտ կեսը հայտարարագիր չի ներկայացրել, ինչ է տեղի ունեցել, արդյոք տուգանե՞լ են այդ մարդկանց, թե՞ միայն նախազգուշացնելով են բավարարվել, այն էլ՝ մի փոքր մասին։

Ստացվում է, որ 120 հազար մարդու կողմից հայտարարագրերի ներկայացումը չեն կարողացել ապահովել, արդեն այս տարի անցում են կատարելու ևս 700 հազար քաղաքացու հայտարարագրմանը։ Լավ, ենթադրենք՝ այդ 700 (կամ՝ 800) հազար քաղաքացիներից 200 հազարը հայտարարագիր ներկայացրեց, մնացյալը չներկայացրեց, առավել ևս, որ արդեն իսկ շատերը սոցցանցերում հայտարարում են հայտարարագիր չներկայացնելու որոշման մասին։

Ի՞նչ են անելու այդ 500 կամ 600 հազար մարդկանց զգուշացնելուց զատ՝ տուգանելո՞ւ են, կախելո՞ւ են...Ըստ այդմ, սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է լինելու 2026 թվականին, երբ հայտարարագիր լրացնելու պարտավորություն կունենան բոլորը՝ անկախ նրանից՝ աշխատող են, ուսանող, թոշակառու, հողի աշխատավոր, թե գործազուրկ:

Վիճակն առավել մշուշոտ է դառնում, երբ ուսումնասիրում ես, թե ինչ լաբիրինթոսներով պետք է անցնի քաղաքացին՝ հայտարարագիր լրացնելու համար: Արդյո՞ք բոլորն են ունակ կամ ի վիճակի այդ ամենն անել, առավել ևս՝ տարեցները:

Տեսեք՝ հաշվի առնելով, որ մեծ մասը չունի էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով էլեկտրոնային ստորագրություն, պետք է նույնականացման բջջային տարբերակն ընտրի: Դրա համար նախ պետք է ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։

Բայց քանի որ նույնականացման քարտերն այլևս չիպով չեն, ապա անհասկանալի է դառնում այս կետի պարտադիրությունը. ի վերջո, մարդն ունի անձնագիր, ունի ՀԾՀ, որն անփոփոխ է ողջ կյանքի ընթացքում, ուրեմն՝ ինչի՞ համար ենք ժամանակի կորստի ու հավելյալ 3000 դրամի ծախսի տակ դնում քաղաքացիներին:

Դրանից հետո անիմաստ ID քարտով և բջջային հեռախոսով պետք է մոտենալ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։

Ապա բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ (դե, նաև ինքնուրույն) պետք է ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը, դրանից հետո էլ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը։ Ի դեպ, վերջինս ևս վճարովի է՝ տարեկան 3000 դրամ, ինչը նորից հավել յալ ծախս է ենթադրում:

Այնուհետև ՊԵԿի կայքով կամ բջջային հավելվածը ներբեռնելով՝ քաղաքացիները պետք է սկսեն լրացնել, որտեղ երկու տեսակի դաշտեր են լինելու՝ հարկվող և չհարկվող եկամուտներ։

Ընդհանրապես մեծ ժամանակ ու ջանք է պետք հասկանալու, համար, թե ինչպես է լրացվելու կամ ինչպես է ճիշտ լրացվելու։

Շատ ավելի անհեթեթ է պարտադրանքը՝ հայտարարագրել բանկային մուտքերը, որոնք ստացվել են, ասենք, ընտանիքի անդամներից, բարեկամներից կամ որպես տված անտոկոս պարտքի վերադարձ:

Ճիշտ է՝ 2024-ի համար մեծ «լավություն են արել» ու դրանք դեռևս չհարկվող են, բայց այս տարի ստացված յուրաքանչյուր լումայի համար (ասենք՝ հոր կողմից որդուն փոխանցված) կարող են պարտադրել հարկ վճարել: Ընդ որում, չի սահմանվել նվազագույն գումարային շեմ:

Փաստացի, այս իշխանությունները երկիրը դարձրել են փորձադաշտ, բայց փաստն այն է, որ այսպիսի նախաձեռնությունները, որպես կանոն, իրենց «ոտքին են գցում», իսկ արդյունքում ցավում է ոչ թե իրենց «ոտքը», այլ մեր քաղաքացիների:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Լրահոս

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ
Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ)
8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)
«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում
Հնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում Հայաստանում
Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել
Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին
Գարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան
Այս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց
Արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ
Քոչարյանի գործով 60 քննիչ է ներգրավված. Ռուսաստանը փոխում է մարտավարությունը (տեսանյութ)
Շաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից
Նեպալում տարերքն ազդել է առնվազն 93 հազար մարդու վրա
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է
«Որտե՞ղ են մեր երեխաները»․ անհայտ կորածների շուրջ 1000 ընտանիք դեռ պատասխանի է սպասում
Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց
Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Լավրովը կոշտ քննադատել է Փաշինյանին. Ադրբեջանը Ռուսաստանից բացատրություն է պահանջում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը