Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։

Սա բավական բուռն քննարկումների տեղիք տվեց, եղան սպասելի կոշտ արձագանքներ նաև Ռուսաստանից:

Բայց նախ արձանագրենք, որ այս գործընթացի մեկնարկի շրջանակում ՀՀ իշխանություններն ամենաշատը վիզաների ազատականացման հարցն են ընդգծում, ինչից, անկեղծ ասած, նախընտրական «փիառի» շատ վատ «հոտ է գալիս»։

Իհարկե, վիզաների ազատականացումը դրական կլինի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպա մեկնելու և շրջագայելու առումով, բայց, բացի նրանցի, որ դա երկար տարիների հարց է, այն էլ՝ օդից «կախված», մի՞թե ներկայումս այն ամենակարևոր հարցն է։

Չէ՞ որ մեր երկիրը շատ ավելի լուրջ տնտեսական, արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների առաջ է կանգնած։ Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել այս խնդիրների լուծումը, որպեսզի Հայաստանը կառույցի մաս կազմի։Սկսենք տնտեսականից։ Անցած տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազման միտումներ է արձանագրում։

Ինչպե՞ս կարելի է պատկերացնել անցում կատարելը մի կառույցի անդամակցություն, որի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում չի նկատվում։

Առաջին հերթին ԵՄ-ն այնպիսի կարգավորումներ ու ստանդարտներ է սահմանել, որոնք դժվարացնում են հայկական ապրանքների արտահանումը եվրոպական շուկա, կամ՝ եթե թեկուզ արտահանումն իրականացվում է, ապա դրված պահանջների արդյունքում հայկական ապրանքները դառնում են ոչ մրցունակ։

Բացի այդ, ԵՄ-ից անընդհատ խոստանում են, որ ներդրումներ են կատարելու Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում և ենթակառուցվածքներում՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու նպատակով, սակայն ընդամենը մի քանի միլիոն դոլար են տալիս որպես աջակցություն, որն էլ էական տնտեսական դերակատարություն ունենալ չի կարող։

Մյուս կողմից էլ՝ այդ ամենի արդյունքում Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերը, ավելի ճիշտ՝ տնտեսական կախվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև ավելի է ուժեղանում։ Ու պատահական չէ, որ Հայաստանը անցած տարի Ռուսաստանի խոշորագույն առևտրական գործընկերների տասնյակում է հայտնվել:

Ընդ որում, հասկանալի է, որ սրա արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ է քաղում։ Հիմնականում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության և այդ երկրից կապիտալի հոսքի արդյունքում է, որ վերջին մի քանի տարին Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ գրանցել ու որոշ լիցք հաղորդել մեր տնտեսությանը։

Եթե պայմանականորեն ընդունենք այնպիսի վիճակ, որ առևտրի նման տեմպեր չունենայինք, ապա ԵՄ-ն ի՞նչ քայեր պետք է ձեռնարկեր Հայաստանի տնտեսական առաջընթացն ապահովելու համար։ Նույնիսկ նման քայլերի փորձեր չեն եղել, փոխարենը տնտեսական փոխհարաբերությունների պայմաններն ավելի են բարդացել։

Փաշինյանը ժամանակին նշում էր, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, ինչքան ԵՄ-ն է պատրաստ։ Բայց գործնական իրողությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ն ոչ մի կերպ պատրաստ չէ, իսկ եվրոպական պաշտոնյաներն ուղղակի ձևական հայտարարություններ են անում, ուրիշ ոչինչ։

ԵՄի հետ ունենք 2017 թվականին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Ու նույնիսկ դրա ընձեռած բոլոր հնարավորությունները չեն օգտագործվել, ուր մնաց, որ ԵՄ անդամակցության գործընթացը կարողանանք գլուխ բերել։

Դեռ չգիտենք, թե բանակցություններն ինչքան կտևեն, առաջընթաց կգրանցվի՞, թե՞ ոչ, և հարցական է, թե արդյոք օգուտներ կարո՞ղ ենք ունենալ։ Միևնույն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները ԵՄ-ին անդակամցելու գործընթաց են սկսում, չեն հասկանո՞ւմ, որ այն ուղղակի անհամատեղելի է ԵԱՏՄ մեխանիզմների հետ։

Այլ կլիներ, եթե ԵԱՏՄ-ի մեխանիզմները համադրվեին ուղղակի ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում, որի դեպքում Հայաստանը կարող էր կապող օղակ դառնալ երկու կարևոր ինտեգրացիոն շուկաների՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։

Բայց պարզ է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այսօր լիովին անիրատեսական է, այլ հարց է, որ որոշ արևմտամետ ուժեր փորձում են դրանով աջակցություն կորզել Եվրոպայից՝ չնայած այն հանգամանքին, որ այն կարող է լինել ժամանակավոր։

Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը կարող է աշխարհաքաղաքական ու անվտանգային նոր ռիսկերի պատճառ դառնալ։

Տեսանք, որ Վրաստանը տարիներով ձգտում էր դեպի ԵՄ անդամակցություն, բայց Թբիլիսիում որոշեցին մինչև 2028 թվականը հետաձգել անդամակցության հարցով բանակցությունները։Իսկ Հայաստանը, որն իր անվտանգության բաղադրիչներով ու տնտեսական պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, կարող է ահռելի վնասներ կրել՝ հայտնվելով աշխարհաքաղաքական մրցապայքարի կիզակետում։

Դրա հետ կապված՝ Մոսկվայի տարբեր խողովակներից զգուշացումներ են հնչում։ Ինչքան էլ դժգոհ լինենք Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դերակատարումից, պետք է հասկանանք, որ ԵՄ-ն ուղղակի ի զորու չէ մեզ որևէ կերպ անվտանգային երաշխիքներ տրամադրել։

Եվրոպան անգամ իր համար անվտանգության երաշխիքներ չի ստեղծել, ուր մնաց՝ մեզ համար ստեղծի։ Իշխանություններն, իհարկե, կարող են փորձել փաստարկներ ներկայացնել, թե եվրոպացի դիտորդները սահմանին կայունություն կապահովեն։

Բայց հաշվի առնենք, որ նրանք ոչ միայն սպառազինություն չունեն, այլև իզորու չեն կանխել սահմանային լարվածությունը։ Ադրբեջանը բազմիցս իր գործողություններով ցույց է տվել, որ կաշկանդված չէ եվրոպացի դիտորդների հանգամանքով։

Իսկ Ալիևն էլ վերջերս ակնարկեց, որ եթե պետք լինի, եվրոպացի դիտորդների վրա էլ կկրակեն։ Մյուս կողմից էլ՝ նույն Եվրոպան նպաստում է Ադրբեջանի ագրեսիային, քանի որ եվրոպական երկրները շարունակում են մեծ քանակությամբ նավթ ու գազ գնել Ադրբեջանից ու մեծ ֆինանսական հոսքեր ապահովել, որով Բաքուն կարող է զինվել ու ավելի ագրեսիվ դառնալ։

Այնպես որ, պետք է ստիպել եվրոպացիներին՝ նախ Հայաստանին իրական աջակցություն տրամադրելու ուղղությամբ քայլեր կատարել, դրանից հետո միայն փորձել ԵՄ-ի ուղղությամբ ցատկել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)
Վրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց
Հիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ)
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ
Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ)
8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)
«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում
Հնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում Հայաստանում
Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել
Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին
Գարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան
Այս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց
Արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ
Քոչարյանի գործով 60 քննիչ է ներգրավված. Ռուսաստանը փոխում է մարտավարությունը (տեսանյութ)
Շաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից
Նեպալում տարերքն ազդել է առնվազն 93 հազար մարդու վրա
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է
«Որտե՞ղ են մեր երեխաները»․ անհայտ կորածների շուրջ 1000 ընտանիք դեռ պատասխանի է սպասում

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը