Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած ՔՊ-ականների հերքումներին, նիստը, իսկապես, ավարտվել է ծեծկռտուքով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի միջեւ։

Պատմում են, որ Հայկ Սարգսյանը, որը վերջին նիստերին ստանձնել է երկրի թիվ մեկ բնապահպանի կարգավիճակը եւ կուսակցական ակտիվի նիստերին խոսել անտառահատումների մասին, վերջին նիստի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, թե ինքը կոռուպցիոն սխեմա է տեսնում, որ անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական ճանապարհով գնալ եւ պատժել բոլոր մեղավորներին՝ նախարարից սկսած, մարզպետով վերջացրած։

Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, ընդգծված պաշտպանել է Ղալումյանին, որը նաեւ իր քավորն է, մի քանի անգամ Հայկին փորձել է բերել ավելի թիմային, կառուցողական դաշտ՝ ասելով, որ եթե կա խնդիր, ու կարող են այն լուծել, պետք է մտածել՝ գնալ այդ ճանապարհով, կանգնեցնել անտառահատումների գործընթացը, սակայն Հայկ Սարգսյանը պնդել է, որ պետք է իրավապահները զբաղվեն կատարվածով ու պատժեն մեղավորներին, որ հաջորդ պաշտոնյաների մտքով չանցնի՝ նույն ճանապարհով գնալ։

Ընդ որում՝ Տավուշից բացի, խոսել է նաեւ Արարատի մարզի անտառահատումների մասին, Փաշինյանը դուրս է եկել ափերից, հանդիմանել, թե ուզածդ ինչ է, որ բոլորին դատե՞նք։

Փաշինյանի բացահայտ դիրքորոշումն ազդել է նաեւ կուսակցական շարքերի վրա, Տավուշի եւ Արարատի մարզերում անտառահատումների փաստով իրավական գործընթաց սկսելու հարցը դրել են քվեարկության, սակայն ներկաների մեծամասնությունը կողմ չի քվեարկել։

Քննարկումը ծանր նստվածք է թողել Հայկ Ղալումյանի վրա, նիստի ընթացքում քանիցս հակադարձել է Սարգսյանին, հաշիվ պահանջել իրեն կոռուպցիոն շղթայում դիտարկելու համար, նիստի ավարտից հետո նյարդերը տեղի են տվել, եւ Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի հասցեին է ռեպլիկներ թողել․ վերջինս 90-ականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել, 1996-2000 թթ․ կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն է զբաղեցրել, հետո ազատվել է կատարած չարաշահումների պատճառով, մամուլը գրել է, որ այդ ընթացքում, սակայն, Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնե պարիսպներով դղյակ կառուցել:

Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենևին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է:

Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել եւ հարվածել է Հայկ Ղալումյանին, նա էլ պատասխան է տվել։ Ծեծկռտուքին միջամտել են կանայք եւ բաժանել տղամարդկանց»:

Լրահոս

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար
Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»
Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են
Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»