Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞վ է պաշտպանելու ՀՀ-ն հնարավոր ագրեսիայի դեպքում․ Արեւմո՞ւտքը

Էդուարդ Շարմազանովը գրում է․ 

«ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը գետնի վրա մեզ ոչինչ չի տալու,բայց փոխարենը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ։

Նիկոլական պրոպագանդան կեղծ եւ ոչ իրական սպասումներ է առաջացնում հայ հասարակության մոտ։
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից,այն փաստացի ավանտյուրա է ։

Ավանտյուրա է նախ ՀՀ-ի ,ինչու չէ նաեւ ՌԴ-ի եւ Իրանի նկատմամբ։

Նման պայմանագիրը ՀՀ-ին չի կարող պաշտպանել արտաքին հնարավոր ագրեսիայի ժամանակ։
Դրա լավագույն ցայտուն օրինակը Վրաստանն է եւ Ուկրաինան։

Վրաստանը ԱՄՆ-ի հետ նման պայմանագիր կնքեց դեռեւս 2009-ին Կոնդոլիզա Ռայսի եւ Գրիգոլ Վաշաձեի միջեւ։

Խարտիան ուներ 5 բաժին՝ 1.Գործընկերության սկզբունքներ (7 կետ), Համագործակցություն պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում (4 կետ),
Համագործակցություն տնտեսության, առեւտրի եւ էներգետիկայի ոլորտներում (3 կետ), Ժողովրդավարության ամրապնդում (5 կետ), Միջանձնային եւ մշակութային փոխանակումների ընդլայնում (3 կետ)։

Ի՞նչ ստացավ դրանից Վրաստանը։
Գրեթե ոչինչ։

Դա մեծացրեց խնդիրները ՌԴ-ի հետ եւ Սահակաշվիլու գլխավորությամբ Վրաստանից կերտվեց ՀակաՌուսաստան։
Իրավիճակը Վրաստանում առողջացման նշաններ սկսեց ցուցաբերել միայն Սահակաշվիլու հեռացումից հետո։
Վրաստանն այդպես էլ Արեւմուտքի օժանդակությամբ չկարողացավ հետ բերել իր կորցրած Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։
Հաջորրդ օրինակը Ուկրաինան է։

Ուկրաինայի հետ պայմանագիրը կնքվեց 2021-ին։

Ուկրաինայի հետ պայմանագիրը կոչվում է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ ռազմավարական գործընկերության մասին Խարտիա ։
Այդ նույն տարում երկու պետությունները ընդունել են նաեւ Ռազմավարական պաշտպանական ծրագիր։ 
Ի դեպ, СВО-ն սկսվեց Վաշինգտոնում այս Խարտիան Բլինքենի եւ Կուլեբայի կողմից ստորագրելուց ընդամենը երեք ամիս անց։

Նախատեսում է՝ 

- ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիություն, ժողովրդավարության, օրենքի գերակայության սկզբունքների ճանաչում,
- ⁠«Ուժեղ, անկախ, ժողովրդավար, իրեն պաշտպանելու ունակ» Ուկրաինան կնպաստի ոչ միայն իր, այլեւ Եվրոպայի անվտանգության ապահովմանը։ 
Խարտիայի 2-րդ բաժինը վերնագրված է՝ Անվտանգություն եւ հակադարձում ռուսական ագրեսիային։

Ի՞նչ ստացավ դրանից Ուկրաինան։

Երկիրը դարձավ մի մեծ ռազմաճակատ ՝հարյուր հազարավոր զոհերով։
Ուկրաինան կորցրեց Դոնբասն ու այլ լուրջ տարածքներ։

ԱՄՆ-ի բայդենյան վարչակարգը Զելենսկու հետ համատեղ Ուկրաինան դարձրեց մեծ պալիգոն։
Իսկ այսօր արդեն հարցականի տակ է դրված Ուկրաինա պետության խաղաղ ապագան։
Փաստացի նիկոլական վարչակարգի արեւմտամոլ պարահանդեսը հանգեցրեց ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության։

Սպառնալիքները չեն նվազելու,շատ հավանական է ՝ավելի մեծանան։

Արեւմտյան ոչ մի զինվոր չի գալու պաշտպանելու ՀՀ անվտանգությունը։
Արեւմուտքին ՀՀ-ն պետք է ՀակաՌուսաստան ու ՀակաԻրան դառնալու համար։
Այս պայմանագրից հետո հավանական է բացվի է ՀՀ թիկունքը թուրք- ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում։
Իսկ ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտության դեպքում ԱՄՆ-ի հետ նման պայմանագրի կնքումը լուրջ խնդիրներ է առաջացնելու ՀՀ-ի համար։
Նման աշխարհաքաղաքական խառն իրավիճակում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ ուղղակի հիմարություն է։

Ո՞վ է պաշտպանելու ՀՀ-ն հնարավոր ագրեսիայի դեպքում։
Արեւմուտքը՞…

100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի գեղեցիկ խոստումների վրա ու դիմավորեցինք թուրքերին Երեւանի մատույցներում։
Այն ժամանակ Հայաստանը մաքրվեց թուրքական ռազմական ներկայությունից միայն խորհրդայնացման շնորհիվ։

Ի՞նչ կլինի հիմա…

Փաշինյանի նման քայլերն ընդամենը գրգռելու են Իրանին եւ ՌԴ-ին,փոխարենը ստանում ենք հերթական քարոզչական փուչիկն ու չարդադացված սպասումներ։

Լրահոս

Շնորհավորում եմ բարեհաջող ամուսնալուծության կապակցությամբ, իշխանությունն էլ երկուսի միջեվ չեք կիսի
Ադրբեջանը զորք է տեղակայել Իրանի սահմանի երկայնքով
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
Աշխարհը սպասում է նոր ռազմական պայթյունի.Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածություն. Մամիջանյան
Ադրբեջանը պատրաստվում է արձագանքել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպին
Խաղաղության պայմանագիր գոյություն չունի, մենք չենք կարող Արցախը ընդմիշտ համարել Ադրբեջանի կազմում
Ձեր եղբայրը ՌԴ-ի քաղաքացի է, գուցե ինքն է՞լ է «КГБ»-ի գործակալ. լրագրողը՝ Փաշինյանին
Խուսափո՞ւմ եք հնչեցնել Կաթողիկոսի անունը․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
Կարևոր
Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմում. Արմեն Այվազյան
Կարևոր
Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Նախիջևանին
Քաղաքական լարվածություն ՀՀ-ում․ միջազգային գագաթնաժողով, ներքին սկանդալներ և անվտանգության հարցեր
Մեծանում է իշխանության կեղծիքների ինտեսիվությունը. Խաչատրյան
Նոր հրահանգ` ՔՊ-ականներին, «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են
Ձեր գործողությունները հակասահմանադրական են. Լիլիթ Գալստյան
Խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, երեխայի դրամատուփ. գողություններ՝ բնակարաններից
Սա ԱԺ նիստերի դահլիճնա, ձեր հայաթը չի, մի հատ լռեք, դու խելոք մնա. Լեզվակռիվ և թեժ զրույց՝ ԱԺ-ում
Մենք՝ ընդդիմադիրներս, միլիոնների մեջ լող տվող անհատնե՞ր ենք, թե 10 հազար դրամի համար կոճակ սեղմողներ
Թեհրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Խամենեիին
ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան