Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության թիվ 1 մասնաշենքի մատույցները երեկ մարդաշատ էին: Բողոքելու էին եկել ոսկու շուկաներից մեկում ոսկեղենի առքուվաճառքով զբաղվողները:

Բողոքում էին հունվարի 1-ից նախատեսված և ուժի մեջ մտած հարկերի բարձրացման դեմ: Ինչպես կարելի էր հասկանալ նրանց ներկայացուցիչների ու լրագրողների շփումներից, բողոքավորներն ուզում էին «վերևներից մարդ տեսնել»:

Ում տեսան կամ չտեսան, պարզ չէ, բայց, ինչպես ասվում է, «հլը ինչեր պիտի ըլլա՜ն»:

Գիտե՞ք, իսկապես հետաքրքիր է. բազմաթիվ մասնագետներ, մեկնաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ շաբաթներ, ամիսներ առաջ ի լուր բոլորի հայտարարում, բացատրում էին, որ հունվարի 1-ից հարկերը բարձրանալու են, որ Փաշինյանի իշխանությունը մտնելու է բոլորիս գրպանը՝ հատհատ, որ ավելի վատ է լինելու... ոչ մեկի հեչ պետքը չէր: Իրենք, հասկանո՞ւմ եք, լուրջ, «գործի» մարդիկ են, իրենք «քաղաքականությամբ չեն զբաղվում», իրենք «քաղաքականության զահլան չունեն»:Երբ Փաշինյանը պատերազմ ու աղետ էր բերում, էլի ոմանց դա հետաքրքիր չէր:

Երբ Փաշինյանը ուրացավ ու հանձնեց Արցախը, էլի դա ոմանց հետաքրքիր չէր: Երբ հանձնեց Կիրանցի, Ոսկեպարի տարածքները, էլի... շատերի «պետքը չէր»:Հա, բայց մասնագետները զգուշացնում են, բացատրում են, որ Փաշինյանն ու իր կառավարությունն ուղիղ ձեր գրպանն են մտնում, որ ուզում են ձեզ սնանկացնել, աղքատացնել, որ ձեր հարկային բեռն են ծանրացնում: Իսկ շատերը այնպիսի ձև են բռնել, թե դա իրենց չի վերաբերում:

Դե, տրանսպորտը թանկացնում են, ինքն ավտո ունի, իրեն չի վերաբերում, Արցախը հանձնում են, ինքը, դե, Շենգավիթ է ապրում, իրեն՝ ի՞նչ, հարկերը թալանչիաբար բարձրացնո՞ւմ են, դե... «բա վերևներից ո՞ւմ տենանք, որ մեզ մեղքա...»:Երբ բանիմաց մարդիկ բացատրում են, որ այս իշխանությունը թալանում է ձեզ, դրանք սիրուն խոսքեր չեն, դա «պալիծիկա» չի, որով իբրև թե «չեք հետաքրքրվում»:

Ու մեկ էլ հանկարծ, երբ փաշինյանական իշխանության հարկային տեռորն առանց դիմադրության ուժի մեջ է մտնում, ոսկերիչներն՝ առանձին, մեկ ուրիշ «բիզնես անողներ»՝ առանձին, սկսում են վերջապես գիտակցել, որ իրենց գրպանն են մտնում:Եթե շարունակելու ենք «քաղաքականությամբ չհետաքրքրվել», ապա պիտի պատրաստվենք ամենօրյա ռեժիմով հարկեր, տուգանքներ, տույժեր, տխրահռչակ հիմնադրամներին «նալոգներ» մուծելուն, ամենօրյա ռեժիմով «կթվելուն», որպեսզի Փաշինյանն ու իր քպականները շարունակեն ապրել լիուբոլ, չաղ ու բախտավոր, «լափամանային» երջանկության մեջ, պարգևավճարյալ, դեռ մի բան էլ բազազարտեմաբար մուննաթ գան, թե՝ «ի՜նչ եք ղալմաղալ անում, բա ամեն տարի մի 1000 դրամով թոշակ չենք բարձրացրե՞լ...»:

Մի խոսքով, եթե իսկապես չենք ցանկանում, որ երկրի տարածքները մաշկելուն զուգահեռ նաև բոլորիս կաշին քերթեն, իսկը ժամանակն է «քաղաքականությամբ զբաղվելու»:

Լրահոս

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար
Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»
Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են
Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»