Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

COP 29 կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանն անցել է առավել կոշտ հռետորաբանության։ Ու ինչքան ժամանակն անցնում է, Բաքվի կողմից հնչող հայտարարություններն ավելի ագրեսիվ են դառնում։

Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Եվ չնայած նրան, որ հաջողվել է բանակցային փաստաթղթի կետերի 90 տոկոսի շուրջ համաձայնություն ձեռք բերել, Ալիևն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում ու սպառնում։

Ավելին, չկա որևէ երաշխիք, որ եթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշի։ Բացի դրանից, ամեն անգամ Ալիևի կողմից ստորացուցիչ հռետորաբանություն է հնչում հայ ժողովրդի ու հայոց պետականության հասցեին։

Ստացվում է, որ Ադրբեջանը փաստացի չի ընդունում Հայաստանի գոյությունն՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Եթե աշխարհի մեկ այլ պետության վերաբերյալ նման արտահայտություններ օգտագործեին, ապա այդ երկրի ղեկավարությունն իսկույն դուրս կգար բանակցություններից ու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեր կոշտ պատասխան տալու համար։

Բայց սա, իհարկե, չի վերաբերում Հայաստանի ղեկավարությանը։Մինչ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սպառնալիքը մեծանում է, Փաշինյանն այնքան հանգիստ կյանք է վարում, այնքան ազատ ժամանակ ունի, որ չգիտի, թե ինչպես ծախսի։

Դրա համար էլ նա ճաշ է պատրաստում, հեծանիվ է վարում, ընտանեկան պոդքաստի թողարկում է անցկացնում կամ էլ սոցցանցերում օգտատերերի մեկնաբանություններն է կարդում ու դրանց պատասխանում։ Այնպիսի տպավորություն է, թե Ադրբեջանից եկող վտանգների հետ կապված անհանգստանալու առիթ չկա։

Փաշինյանն ամեն անգամ Բաքվից հնչող հոխորտանքներին պատասխանում է, թե իրենք չեն շեղվում խաղաղության օրակարգից ու քայլ առ քայլ շարժվում են դեպի «խաղաղության դարաշրջան»։

Բայց խաղաղությունը նշանակում է դրա համար կայուն երաշխիքների ստեղծում, իսկ ներկա պայմաններում այդպիսի մեխանիզմների մասին խոսելն անիմաստ է։ Ու հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ։

Իսկ այն մտայնությունը, թե հիմա սահմանին հարաբերական հանգստություն է հաստատվել, ընդամենը խաբկանք է։ Ադրբեջանի վարքագիծը վաղուց պարզ է, իրենք կարող են յուրաքանչյուր պահի կեղծ հաղորդագրություններ տարածել, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը, կրակել է, ու այդպիսով սկսել հարձակումը։

Վերջին օրերին ևս կեղծ հաղորդագրություններ տարածվեցին, թե հայերը կրակում են։ Բայց զարմանալին այն է, որ Փաշինյանը Ալիևի սպառնալիքներին պատշաճ կերպով չպատասխանելը պայմանավորում է այն հանգամանքով, թե իբր այդպիսով Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմք ձևավորել հարձակում նախաձեռնելու համար, ինչն ինքը չի կարող թույլ տալ։ Իրականում, երբ պետք լինի իրեն, Ադրբեջանը կարող է ոչ էլ նայել «լեգիտիմ հիմքին»։

Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա Հայաստանը համարում է Ադրբեջանի և Թուրքիայի ինտեգրման ճանապարհին «աշխարհագրական պատնեշ», ինչն իր համար կարող է բավարար համարվել ագրեսիա սկսելու և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։Իսկ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ադրբեջանական պահանջների, Հայաստանից կրկին շրջանառվում է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը։ Պարզ է, չէ՞, որ այդ ծրագիրն այդպես էլ թղթի վրա է մնալու։

Այն Ադրբեջանի համար չեղածի հաշիվ է, քանի որ Բաքուն Հայաստանին որպես իրեն իրավահավասար կողմ չի դիտարկում։ Ադրբեջանը դիտարկում է միայն Հայաստանից անընդհատ զիջումներ կորզելու հնարավորությունը։

Իսկ Փաշինյանն այս ուղղությամբ անընդհատ դրական ազդանշաններ է ուղարկում։ Վերջին անգամ նա արդեն խոսեց սահմանազատման գործընթացը շարունակելու և ԵԱՀԿ Միսկի խումբը լուծարելու առաջարկների մասին։

Պարզ է, թե սահմանազատման գործընթացում Ադրբեջանն ինչ քարտեզներ կարող է հայտնաբերել, որի արդյունքում նոր տարածքային զիջումները կդառնան անխուսափելի։ Իսկ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի լուծարումը Ադրբեջանի համար կարող է լինել շատ մեծ դիվանագիտական հաղթանակ։

Պատահական չէ, որ Բաքուն և Անկարան տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի։ Ավելին՝ Թուրքիան ցանկանում է, որ ինքը միջնորդ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Իսկ հիմա, երբ չնայած այն գործնականում չի գործում, Ադրբեջանն ու Թուրքիան, երկյուղելով այս ձևաչափի վերականգնման ստվերից, փորձում են հարմար պահն օգտագործել դրանից ազատվելու համար։Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև հրատապ է արցախահայության վերադարձի հարցը։

Միջազգային հանրության ներկայացուցիչներն ուղղակի հիմա խոսում են այս մասին, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում, երբ Ուկրաինական պատերազմում հրադադար հաստատվի, ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում սառույցը սկսի հալվել, Մինսկի խումբը կարող է կարևոր անելիքներ ունենալ։

Այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են այն կողմնորոշիչով, որ տուրք տալով Ադրբեջանից հնչող պահանջներին՝ պետք է ամեն գնով դրանք բավարարել, ու կարևոր չէ, թե հետո ինչ կլինի։ Նրանք այսօր հիմնավորում են իրենց գործողությունները նրանով, թե Մինսկի խումբը չի գործում։ Բայց հարցն այն է, որ դա չի նշանակում, թե միշտ չի գործելու։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար
Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»
Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են
Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»