Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ավելի ճիշտ է ասել՝ ազդարարեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը:

Կարճ ասած՝ Փաշինյանը հայտարարեց, որ «իրական Հայաստանը» ցանկանում է ու պետք է անդամակցի Եվրամիությանը:Այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում, եթե կուզեք՝ ցանկանում է հիմարացնել հանրությանը, ակնհայտից էլ ակնհայտ է:

Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին իր բազմագալար հայտարարությունը փուչ է, դրա համար էլ «ապահովագրվում» է՝ նշելով նաև հետևյալը. «Այս որոշումը բառիս բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում:

Դա կարող է լինել միմիայն հանրաքվեի ճանապարհով»:Եթե Եվրամիությանն անդամակցելը զուտ այդ միությանն անդամակցել ցանկացող երկրներում հանրաքվե անելով լիներ, հիմա գիտե՞ք քանի երկիր էր անդամակցել:

Այսինքն, օրինակ՝ արդեն մի 30-40 տարի դեպի ԵՄ «ընթացող» Թուրքիան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, էլի, նման հանրաքվեներ անցկացնել ու, առանց կոշիկները մաքրելու, մտնել ԵՄ: Ու, թեկուզ 50 հատ հանրաքվե անցկացնի այս կամ այն երկիրը, դրանից դեռ չի հետևում, որ այն ԵՄ անդամ կդառնա: Եվրամիության նեղ դռան մոտ բավականին տպավորիչ հերթ է:

Ու Հայաստանն այդ հերթում ամենևին էլ դռան մոտերքում չէ, ոչ էլ՝ մեջտեղում, այլ՝ այնպես, հերթի պոչամասում պիտի տեղ գրավի: Ու հարցն այն է՝ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են, թե՞ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում:Բայց դա դեռ մի կողմ:

Այսպես կոչված՝ «Եվրաքվեի» ստորագրահավաքին Փաշինյանի սրտացավ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ, ըստ ամենայնի, այդ նախաձեռնությունը ոչ մի կերպ ինքնաբուխ չէր, այլ կազմակերպվել էր փաշինյանական իշխանության ուղիղ հանձնարարությամբ:

Սա՝ առաջինը:Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջին անգամ է նման նախաձեռնություն դրսևորվել: Սա բացահայտ սուտ է, քանի որ 2023-ին, ու դա հանրահայտ է, համապատասխան ստորագրահավաք իրականացրեց «Հայաքվե» նախաձեռնությունը:Երրորդը՝ Փաշինյանն ասաց, թե չեն կարող (կամ՝ ո՜նց կարող են) 50 հազար մարդու կարծիքն անտեսել:

Այստեղ անհնար է առանց դասական արձագանքի. «Իյա՜, իրո՞ք»: Այդ պարագայում հապա ինչպե՞ս է, որ նույն Փաշինյանն ու իր ՔՊ-ն բացարձակապես անտեսեցին ավելի քան 50 հազար, իսկ իրականում՝ մոտ 70 հազար մարդու կարծիքը, որ միացել էին «Հայաքվեի» ստորագրահավաքին:

Չնայած, տրամաբանորեն միանգամայն հասկանալի է, թե Փաշինյանն ինչու է անտեղյակ ձևանում «Հայաքվեի» պահով: Նախ՝ «Հայաքվեն» Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված առաջին քաղաքացիական և օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքն էր:

Բայց, որ շատ ավելի էական է, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիները այդ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ունեին քրեականացնել (քրեական պատիժ սահմանել) Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած (նույնն է՝ Արցախն ուրացած) Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, ոչ մի ցանկություն չունի դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու:

Ի դեպ, առանց սոցհարցման էլ կարող ենք ասել, որ ՀՀ մոտ 2 միլիոն քաղաքացի ցանկանում է, որ Փաշինյանն առնվազն հեռանա վարչապետի պաշտոնից:

Ինչպե՞ս է որ երկու միլիոնի կարծիքը նա անտեսում է:Վերադառնանք Եվրամիությանն անդամակցելու փաշինյանական թարմ, ի լրումն՝ արկածախնդրական ու մանիպուլ յատիվ դրսևորմանը: Ինչո՞ւ մանիպուլ յատիվ:

Թեկուզ հետևյալ պարզ պատճառներով. ա) հանրաքվեով ԵՄ անդամ չեն դառնում, բ) Եվրամիությունում ոչ ոք Հայաստանին չի սպասում, գ) Հայաստանը ոչ մի պարամետրով (ժողովրդավարական, դատական, սոցիալական, տնտեսական, օրենսդրական, անվտանգային, կրթական և այլն) չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին, իսկ Փաշինյանի իշխանավարման շրջանում դրանցից մղոններով է հեռացել:

Ու, ընդհանրապես, Եվրամիությանն անդամակցելու թեկնածու համարվելու (ընդգծում ենք՝ թեկնածու) համար Հայաստանը դեռ երկար ու երկար տարիներ պիտի փթերով «բագետ ու պարմեզան» ուտի:

Առհասարակ, եթե Փաշինյանն ու իր կառավարությունը, զուտ իրենց խմբային շահերից ելնելով, այնքան են տարվել հանրությանը ստերով կերակրելու և հերթական անգամ մոլորեցնելու «գործով», որ «շուստրավատներով» փորձում են համոզել, թե հանրաքվեով հնարավոր է ԵՄ անդամ դառնալ, ապա հանրությանը մնում է կամ ձերբազատվել ստախոս ու աղետաբեր իշխանությունից, կամ էլ... հերթական անգամ «կտցել» նետված «եվրակուտը» ու այդպես մոլորյալ ու հպարտ... գնալ նոր ընտրությունների, լավ՝ հանրաքվեի ու հերթական անգամ... երազախաբվել՝ ծանր հետևանքներով:

«Խաղաղության խաչմերուկը», բնականաբար, տապալվեց, ինչի վկայությունն են թեկուզ Ալիևի՝ Հայաստանն «արևմտյան Ադրբեջանի» վերածելու բացեիբաց սպառնալիքները:

Ու Փաշինյանը գործարկեց նախապատրաստած «պլան Բ»-ն, այսինքն՝ «Եվրաքվեի» փուչիկը:Ի լրումն ամենի, եթե Հայաստանը նույնիսկ անդամակցի Եվրոպական միությանը, իսկ ավելի ստույգ՝ եթե առանց անդամակցելու հեռանա ԵԱՏՄ-ից, ապա դա նշանակում է, որ բնական գազ, միջուկային վառելիք, ցորեն պետք է այդուհետ գնի «եվրոպական» գներով՝ մի քանի անգամ ավելի թանկ:

Ըստ որում, շատ մեծ հարց է, թե որևէ մեկը Հայաստանին վաճառելու ցորեն կամ գազ կունենա՞:Ամենի՛ց կարևորը:

Փաշինյանն, անկասկած, հրաշալի գիտակցում է, որ Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու: Այդ դեպքում ինչո՞ւ է նա նման փուչ հայտարարություն անում: Ո՞րն է նրա բուն նպատակը:

Ցավոք, դա նույնպես ակնհայտ է, եթե ոչ՝ ակնբախ. ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին Փաշինյանի քաղաքական հայտարարության առանցքային նպատակը Ռուսաստանի ու նաև Իրանի հետ թշնամանալն է:

Ըստ որում, գիտակցաբար դա արվում է նույն իշխանության կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքների ուժգնացմանը նպաստելուն զուգահեռ:Ու միանգամայն բնական էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանքները չուշացան: Այստեղ արդեն հանրության, երկրի ազգային ուժերի ու շրջանակների կողմնորոշվելու պահն է: Կա՛մ մենք բոլորս գիտակցում ենք պահի լրջությունն ու նաև մեր պատասխանատվությունը և ձերբազատվում ենք արկածախնդրական մարմնաշարժումներով Հայաստանի պետական նավն անընդմեջ ժայռերին հարվածելու տանող այդ աղետաբեր վարչախմբից, կա՛մ էլ «քաղաքականությամբ չզբաղվելով»՝ լայն փակված աչքերով գնում ենք հերթական ապառաժն առճակատ խոյահարելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լրահոս

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար
Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»
Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են
Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»