Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է, որ ոչ միայն նախկին իշխանության ժամանակ պաշտոն զբաղեցնող անձինք են կոռուպցիոն ռիսկերի համար կասկածի տակ, այլ նաև կոռուպցիան մերժել խոստացած, բայց խոստումը չպահած այս իշխանությունը։

Պատմությունը ներկայացնենք հիմնավոր. ArmLur.am-ին դիմել են մի խումբ տնտեսվարողներ, ովքեր թունաքիմիկատներ են ներկրում տարբեր երկրներից։

Նրանք միաձայն պնդում են, որ նրանց առջև դրված արգելքների արմատներն ավելի խորն են, քան թվում է։

Բանն այն է, որ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանը, ով վերջերս մանդատ ստացավ և Ազգային ժողովում փոխարինում է Նարեկ Զեյնալյանին, նախկինում զբաղվելով ագրոքիմիական նյութերի վաճառքով և ներմուծմամբ՝ վարչապետի խորհրդական եղած ժամանակահատվածում միջամտել է թունաքիմիկատների գրանցման Armlur.am-ի հետ զրույցում նրանք պնդում են, որ Ավետիսյանը, որպես ագրոքիմիական նյութերի ձեռնարկատիրական ոլորտին քաջածանոթ և որպես Վարչապետի խորհրդական, օգտվելով իր նկատմամբ առկա վստահությունից, օգտագործելով ի պաշտոնե իր ազդեցությունը, տարբեր պետական պաշտոնյաների համոզում է, որ հատկապես չինական և հնդկական արտադրության պարարտանյութերը և թունաքիմիկատները անորակ են և վնասակար, իսկ նույն երկրներում արտադրված թունաքիմիկատները նաև առաջացնում են օնկոլոգիական հիվանդություններ։

Արդյունքում՝ չինական և հնդկական ծագում ունեցող ագրոքիմիական նյութերը, Ավետիսյանի ազդեցությամբ, ՍԱՏՄ-ն չի գրանցում։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ որևէ գիտական վերլուծություն և հետազոտություն չկա, թե արդյոք չինական և հնդկական թունաքիմիկատները ունե՞ն քաղցկեղածին տարրեր, թե՞ ոչ։

Մեզ անգամ չհաջողվեց գտնել վերջնարդյունք ունեցող գիտական որևէ հոդված կոնկրետ այս թունաքիմիկատների մասին։ ArmLur.am-ին դիմած տնտեսվարողները պնդում են, որ հիվանդությունների առաջացման ռիսկ ունեցող դեղերն անգամ չեն էլ վաճառվում։

Իսկ չինական և հնդկական թունաքիմիկատների դեպքում դրանց հիվանդություններ առաջացնելու ռիսկը հաշվարկված չէ, դա կախված է օգտագործման եղանակից և ժամկետներից։ «Դա արդեն գյուղատնտեսի խղճին է, քիմիկատը ներարկելուց քանի օր հետո ապրանքը շուկա կհասցնի՝ այստեղ քիմիկան վաճառողի մեղքի բաժինը զրո է»,- ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված պատմում էին քիմակատներ ներկրողները։

Նրանք պնդում էին նաև, որ Ալեքսանդր Ավետիսյանի նկատմամբ բացահայտ արտոնյալ վերաբերմունք է եղել մինչ նրա ԱԺ պատգամավոր դառնալը՝ մասնակցելով թունաքիմիկատներ ներկրող ընկերությունների սեփականատերերի ժողովին։

ArmLur.am-ին պատմեցին նաև, որ «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի» նիստերը չեն կայանում, կայացածներն էլ խոչընդոտվում են, քանի որ Ավետիսյանը, չլինելով նշված հանձնաժողովի անդամ, մասնակցել է նիստերին և ազդել է որոշումների կայացման վրա։

ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ Ալեքսանդր Ավետիսյանը երբևէ չի մասնակցել միջգերատեսչական նիստերին։ Ալեքսանդր Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ևս նշեց, որ չի մասնակցել այդ ժողովներին։

«Երբևէ չեմ մասնակցել պեստիցիդների գրանցման հանձնաժողովի որևէ նիստի։ Անհասկանալի է, թե որտեղից են դա եզրակացրել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը։

Տնտեսվարողները պնդում են՝ Ավետիսյանը մասնակցել է, իսկ 2-րդ կողմի պատասխանը բացասական է, սակայն փաստն այն է, որ որևէ արձանագրություն չկա մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ։

Ավետիսյանը հերքում է նիստերին մասնակցելու լուրերը, սակայն չի հերքում, որ ՍԱՏՄ հաճախ է այցելել։ «Հաճախ այցելել եմ ՍԱՏՄ, և նաև իմ անուղղակի մասնակցությամբ իրականացվել են փոփոխություններ ի նպաստ մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր երեխաների առողջության։

Փոփոխությունների առնչությամբ տեսչական մարմնի կապը ևս անուղղակի է»,- ասաց Ալեքսանդր Ավետիսյանը։

«Ավետիսյանն իր պաշտոնական դիրքը օգտագործում է ի բարօրություն իրեն և/կամ իր մերձավորների, միևնույն ժամանակ արհեստականորեն այլ անձանց համար ստեղծում է ոչ արդար մրցակցային պայմաններ։

Ավետիսյանը, հակառակ իր՝ ընդդեմ չինական և հնդկական արտադրության ագրոքիմիկատների ներկրման «սկզբունքի», իր հետ փոխկապակցված ընկերությունների անունով ներմուծում է չինական արտադրության պարարտանյութեր, բացի այդ համագործակցում է ՀՀ ռուսական ու հորդանանյան արտադրանք ներմուծող կոնկրետ կազմակերպության հետ և իր մերձավորների միջոցով վերավաճառում է նրանց՝ ՀՀ ներմուծված «անվնաս» թունաքիմիկատները»,- պատմում են տնտեսվարողները։

Բողոքը բարձրաձայնող քաղաքացիները հավաստիացնում են, որ այս ամենի մեջ լուրջ ներգրավվածություն ունի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով աջակցում է Ալեքսանդր Ավետիսյանին։

ArmLur.am-ը հարցումով դիմել է նաև Արայիկ Հարությունյանին՝ պարզելու, թե նա ինչ ներգրավվածություն ունի այս գործում։ ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին բացատրեցին․ «Համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ներմուծվող, Հայաստանում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման, որն իրականացվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Տեսչական մարմինն ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մեժելու լիազորություն չունի»։

Ստացվում է, որ Տեսչական մարմինը ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մերժելու լիազորություն չունի, սակայն փաստացի նման գործողություններն իրականացվել են վերը նշված անձանց միջամտությամբ։

«Տնտեսավարողները պետք է ներկրեն այն կազմակերպության արտադրանքը, որը սահմանված կարգով գրանցվել է: Նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատներ չեն կարող ներմուծվել:

Անհիմն մերժումները՝ թիրախավորելով որևէ երկրի, բացառվում են: Մերժումներն ունեն հիմք, իսկ Տեսչական մարմինն իր գործունեությունն ու վերահսկողական գործառույթները կազմակերպում է բացառապես իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։

Տնտեսվարողները պնդում են, որ Ալեքսանդր Ավետիսյանը իր մերձավորների մասնակցությամբ այլ ընկերություններից գնում, ապա ավելի թանկ գնով վաճառում է թունաքիմիկատները։

Ավետիսյանի խոսքով՝ առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում չկա իր կամ իր որևէ մերձավորի պատկանող ընկերություն, որը զբաղվում է թունաքիմիկատների ներկրմամբ։

Կա ևս մեկ ընկերություն, որի հետ կապ է ունեցել իր մերձավորներից մեկը, այդ ընկերության գործունեությունը ավելի քան չորս տարի առաջ դադարեցվել է։

Ուսումնասիրության ընթացքում ArmLur.am-ը բախվել է մի շարք խնդիրների, որոնց բացահայտումը կլինի շարունակելի»:

Լրահոս

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»