Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցավոք, որքան ավելի են վատանում երկրի ու ժողովրդի գործերը, Փաշինյանի «մասնագիտական» փորձարկումներն ավելի «բազմազան» են դառնում. նա մե՛կ էպատաժային հեծանվորդ է, մե՛կ՝ էթիկայի նուրբ գիտակ ու բարոյախոս, մե՛կ փիլիսոփա (բնականաբար՝ «ծակ» տարբերակը), մե՛կ իբր խոհարար, մե՛կ էլ...Սուրբ ծննդի ճրագալույցին Փաշինյանը որոշել էր, որ նաև հոգևոր հովվի դերակատարում պիտի ստանձնի ու պիտի ժողովրդի գլխին քարոզ կարդա, կոնկերտ՝ սաղմոս:

Ըստ որում, Փաշինյանը չնկատվեց Սուրբ ծննդյան Հայրապետական պատարագի ժամանակ: Նա, որ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող է համարվում, առնվազն ըստ հաստատված արարողակարգային ավանդույթի, գլխավոր եկեղեցական տոների ժամանակ, այն էլ՝ Կաթողիկոսի մատուցած պատարագին տրամաբանորեն պետք է որ ներկա գտնվի:

Բայց արդեն քանի տարի նա ու իր թիմակիցները փախչում են Եկեղեցուց: Փոխարենը, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդից՝ Կաթողիկոսից առաջ ընկնելով՝ որոշել էր Սուրբ ծննդի առթիվ ոչ թե շնորհավորանք, այլ «ուղերձ» հղել՝ սաղմոս կարդալ:

Ընտրած սաղմոսն էլ, կներեք, մանավանդ, որ Փաշինյանի շուրթերից էր հնչում, ավելի շատ վատ քողարկված սպառնալիքի տպավորություն թողեց: Դա Դավթի սաղմոսն էր, որ նա ասել է այն ժամանակ, երբ փախել է իր որդու՝ Աբիսողոմի երեսից:Ի՞նչ է ասվում այդ սաղմոսում:

Տեսեք. «Տե՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, և շատերը ելան իմ դեմ»։ Իբր Փաշինյանը չգիտի՞, թե ինչ աղետներ է գործել, և ինչու են շատերը ելել իր դեմ: Ու հետո, թե՝ «Արի՛, Տե՛ր, փրկի՛ր ինձ, Աստուած իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղավորների ատամները կփշրես»: Իբր ինքն անմեղն է, ու իբր Աստված իրեն օգնելու է ու փշրելու է իր հակառակորդների ատամները:

Հասկանում եք, չէ՞, որ հակառակորդ ասելով նա թշնամի երկրներին նկատի չունի, այլ հայերին:

Դժվարանում ենք ասել, թե Փաշինյանի մտքով ու երևակայությամբ էլ ինչեր են անցնում: Դե, Թումանյանի հետ համեմատվել է, Հիսուսի հետ՝ նույնպես: Համեմատություններ էլի են եղել: Հիմա էլ ինքզինքը «հոգևոր հովվի» տեղ է դրել:Նա ինքն իրեն ներկայացնում է որպես քրիստոնեական արժեքներին ու կանոններին հետևող, բարեպաշտ մեկը:

Բայց միայն ներկայացնում է, իրականությունն այլ է: Բացի Եկեղեցու դեմ բացահայտ պատերազմը, նույն Ճրագալույցի «քարոզ» կարդալուց հետո, մի գիշեր անց, մեկ էլ, առավոտյան, հոպ՝ ամանորյա սեղանին մնացած եղածչեղած մսեղիքով խառնափնթոր ձվածեղ է անում ու դա խոթում մարդկանց աչքը: Իբր ի՞նչ, էլի:

Նախ՝ Սուրբ ծննդյան օրը հայ առաքելական քրիստոնյաները ձվածեղ չեն անում: Փլավ են անում, կանաչեղեն են տապակում, ձուկ են պատրաստում: Երկրորդ՝ նրա մտքով երևի չի էլ անցնում, որ այդ կերպ կարող է վիրավորել բազմաթիվ իրական հավատացյալ մարդկանց կրոնական զգացմունքները:

Չնայած, երևի թե լավ էլ անցնում է ու հատուկ է ի ցույց դնում իր հակաքրիստոնեական կամ առավել ստույգ հակաառաքելական կեցվածքը:Ու, հա, հիշո՞ւմ եք՝ օրեր առաջ քչով բավարարվելու, տոննայով մթերք չառնելու, չփչացնելու մասին էր խոսում Փաշինյանը:

Իսկ իր տոնական սեղանին այնքան ավելորդ մթերք կա, որ Ամանորի յոթերորդ օրը դեռ «ռասխոդ» է անում: Ի դեպ, մասնագետներին որ լսեր, կիմանար, որ կտրատած երշիկեղենը նույնիսկ սառնարանում երկար չի կարելի պահել...Իսկականից որ՝ փրկեա մեզ, Տե՛ր, այս աղետից:

Լրահոս

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»