Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը։

Ինչի՞ց է վախենում իրեն «ժողովրդավար ու ժողովրդի ծոցից դուրս եկած» հռչակած վարչապետը:

Ինչպես վարչապետի աշխատակազմից հայտնել էին «Ազատությանը», Նիկոլ Փաշինյանը վարչապետության 7-րդ տարում հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը», հիմնավորումն էլ հետեւյալն է՝ «փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից՝ քննարկելուց և գնահատելուց հետո»:

Այսինքն՝ պետք է որոշում կայացվի հրապարակե՞լ ինչ որ փաստաթղթեր, թե՞ ոչ:Հարց է առաջանում՝ իսկ ումի՞ց է թաքցնում Նիկոլ Փաշինյանը բանակցային փաստաթղթերը, կամ ի՞նչ վտանգներ է տեսնում նա, եթե միջազգային լայն հանրությունը, անգամ թշնամի երկրները՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, լրիվությամբ տիրապետում են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին:Խոսենք փաստերով։

Դեռ 1992 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրներից (ԵԱՀԿ):

Այս կազմակերպությունը կոչված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն:

Այն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դեմ չէ դրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է:

Եվ կարիք չկա դիվանագիտական հմտություններ ունենալ՝ հասկանալու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ այս բոլոր երկրները տիրապետում են բանակցային բոլոր մանրամասներին ու փաստաթղթերին, որոնք Նիկոլ Փաշինյանը գաղտնիության պատրվակով հրաժարվում է հրապարակայնացնել:

Հարց է առաջանում՝ ինչ վտանգներ է տեսնում Նիկոլ Փաշինյանը ու ինչու չի հանրայնացնում, թե տարիներ շարունակ ինչ է բանակցվել Արցախի վերաբերյալ, հատկապես, որ ինքը շատ է սիրում իր ապաշնորհ դիվանագիտությունն արդարացնելու համար մեղադրել նախկին նախագահներին, թե իրեն վատ ժառանգություն են թողել:

Հատկապես, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, Առաջին նախագահը Փաշինյանին առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները:

Ստացվում է, կոպիտ ասած, ամբողջ աշխարհը գիտի բանակցային գործընթացից, տիրապետում է փաստաթղթավորված ամեն դետալի, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ մուկն ու կատու է խաղում ու գաղտնի է պահում բանակցային փաստաթղթերը արդեն սեփական ժողովրդից:

Իսկ գուցե պարզապես թաքցնո՞ւմ է, թե ինչպես է 4 տարում իր «զրոյական կետից» տապալել գրեթե 30 տարվա ողջ բանակցային գործընթացը, ու իր ապիկար քաղաքականությունն էլ հենց հանգեցրել է Արցախի կորստին»:

Լրահոս

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»