Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաստորեն, Ալիևի ձեռքերը «քոր են գալիս» ԵՄ առաքելության դիտորդներին վնասելու համար. Տաթևիկ Հայրապետյան


Փաստորեն, Ալիևի ձեռքերը «քոր են գալիս» ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներին վնասելու համար, ինչ խոսք, շատ անկեղծ խոստովանություն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«ԵՄ-ի առնչությամբ, մասնավորապես՝ դիտորդական առաքելության մասով, Ալիևն ասում է․ «Բայց հետո, առանց որևէ ծանուցման, առանց մեզ հետ որևէ պայմանավորվածության, նրանք ոչ միայն երկարաձգեցին այս առաքելությունը, այլ ավելացրին այն և նույնիսկ հրավիրեցին Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի՝ ըստ էության խաթարելով վստահությունը։ Եվ հետո այս, ինչպես ասում են, հեռադիտակների ամոթալի ցույցերը, երբ հագնում են ինչ-որ կիսառազմական հանդերձանք, սապոգներ ու ինչ-որ մարտիկի նման շրջում։ Ես չեմ ուզում նրանց ցույց տալ, թե ինչ արագությամբ կարող են փախչել այնտեղից, եթե ինչ-որ մեկը պատահաբար փռշտա Ադրբեջանի տարածքում, բայց մեր ձեռքերը քոր են գալիս։ Ահա թե ինչու մենք նրանց ասացինք, որ դադարեցնեն հեռադիտակի այս շոուները, և նրանք կարծես թե անում են առանց դրա: Չնայած վերջերս եվրոպական երկրի նախագահն իրեն թույլ տվեց հեռադիտակով Ադրբեջանին նայելու հանդգնություն։ Բայց ի՞նչ չտեսավ նա այստեղ՝ Բաքվում, երբ մեկ շաբաթ առաջ այստեղ էր և ինձ հետ հանդիպում խնդրեց։ Եթե ​​ինչ-որ բան տեսնելու կարիք ունենար, կուղարկեի Ղարաբաղ, նա կնայեր սարերին։ Բայց դա ցուցադրություն է, գիտեք։ Դա տեղի է ունենում մի պատճառով. Դա վերաբերմունք է։ Դու հեռադիտակով ես նայում այնպես, կարծես թշնամուն: Եթե ​​դուք այսպես եք վերաբերվում Ադրբեջանին, ապա մենք էլ ինչպե՞ս վարվենք ձեզ հետ․․․»։

Փաստորեն Ալիևի ձեռքերը «քոր են գալիս» ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներին վնասելու համար, ինչ խոսք, շատ անկեղծ խոստովանություն է։

Ալիևը շատ կարևոր անդրադարձ է անում նաև այն ադրբեջանցիների հասցեին, ովքեր միջազգային ֆինանսավորում են ստանում ու փորձում այլընտրանքային կարծիք ձևավորել ադրբեջանական հանրության համար։ Բաքվի բռնապետը այդ առումով ասում է․ «Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի երիտասարդության որոշ ներկայացուցիչներ բռնել են դավաճանության, զուտ դավաճանության, հայերի հետ համագործակցության ճանապարհը, սա նաև ուղեղների լվացման արդյունք է այս, այսպես կոչված, դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որոնք ֆինանսավորվում են NED և EED կողմից․․․»։

Հասկանում ե՞ք մեզ առանց որևէ հիմնավորման «ֆաշիզմի» մեջ մեղադրող, պետական մակարդակով հայերի դեմ տասնամյակներ շարունակ ատելություն քարոզող, Ռամիլ Սաֆարովի պես մարդասպանին հերոսացնող, Արցախում էթնիկ զտում ու բռնի տեղահանում իրականացրած Ալիևը բաց տեքստով ասում է՝ հայերի հետ համագործակցողները դավաճան են, սրանից էլ բաց ու ակնհայտ ատելության ու թշնամանքի տարածու՞մ։ Ալիևը, ինչպես միշտ, շատ անկեղծ է իր թշնամանքի մեջ․․․

Եվ վերջում տեղադրում եմ նրա խոսքից մի հատված, հատկապես դեռևս Փաշինյանի քաղաքականության ջատագովների ու պաշտպանների համար․ «․․․Երկիրը չի կարող թույլ լինել,​​ղեկավարները կարող են լինել թույլ, ըստ դրա էլ՝ երկիրը համարվում է թույլ․․․»։

Պետք չի Հայաստանը ներկայացնել որպես թույլ ու անպաշտպան պետություն, թույլ է ու անկարող երկրի ղեկավարությունը։ Ալիևը ամեն ելույթում մեզ նոր հնարավորություններ է տալիս, այնքան պետություններ է թիրախավորել, որ եթե միայն սկսենք բոլոր հետ աշխատել, արդեն լուրջ գործոն կլինի Ալիևին զսպելու ճանապարհին։ ՀՀ իշխանությունները դա չեն անելու, Փաշինյանի արձագանքը, ավելի ճիշտ՝ հերթական վտանգավոր զուգահեռների անցկացումը, դրա վառ վկայությունն է։

Ալիևի քայլերը, ելույթները, քարոզչությունը ոչ թե խուճապ ու վախ պետք է առաջացնեն, այլ հստակ գործողությունների և աշխատանքի արդյունք պետք է դառնան։ Նա համատարած թշնամիներ է փնտրում և գտնում, անում արտահայտություններ, որոնց բացահայտ ցույց են տալիս այդ ղեկավարի վտանգավոր, ագրեսիվ նպատակները ոչ միայն մեր պետության, այլև ողջ տարածաշրջանի համար։ Այդ ամենը կարելի է կանխել խելացի աշխատանքի, հավասարակշռված դիվանագիտության ու ճիշտ ռազմավարության առկայության դեպքում, իսկ Փաշինյանի հռչակած «խեղճիզմի» քաղաքականությունը շուտվանից տապալվել է, Ալիևը նրան ու մեր պետությունը նվաստացնելուց հաճույք է ստանում ու դրանից նոր քայլեր բխեցնում, դրանք ԿԱՆԽԵԼ Է ՊԵՏՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ, մենք այդ հնարավորությունն ունենք»,- գրել է նա։

Լրահոս

Օմանից առաջին չվերթը Երևան․ տարհանում, թե՞ վճարովի վերադարձ 900 եվրոյով (տեսանյութ)
Արտառոց դեպք՝ Գյումրիում. Ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացը
Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի կողմից Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը
Այդ քվեարկությունից կերեւա, թե ով է անկեղծ համերաշխության օրակարգում. Թագուհի Ղազարյան
Այսօր Օմանով 19։00-ին հայերը կվերադառնան Դուբայից
Քոչարյանը թող կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարի. Ալեն Սիմոնյան
Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը և էներգետիկ պատերազմը ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար
Մեզ մտահոգում է այն, որ կարող են թալանչիներն ու կաշառակերները իշխանության գան. Ռուբինյան
Փաշինյանը կմեկնի Վրաստան. Նոր պատերազմ՝ առանց վերադարձի
Փոթորկվող տարածաշրջան, «հանգիստ» Հայաստան և ներքաղաքական պայթյունավտանգ զարգացումներ
Մենք արդեն տեսնում ենք, որ ընտրությունները կեղծվում են. Հայկ Մամիջանյան
Ինչո՞ւ են բաժանվել Աննա Հակոբյանն ու Փաշինյանը․ Նախարար Ավանեսյանը գնացել է Հակակոռուպցիոն դատարան
Հաջորդ խորհրդարանում չեմ լինելու. պասիվ եմ եղել, երեւի այդ պատճառով ինձ չեն ընտրել
Եթե Իրանի վարչախումբը տապալելու նպատակ կա Կարող է վնասներ կրել նաև Հայաստանի տնտեսությունը
Ամեն քայլ, անգամ կարկանդակ ուտելը, ուղղված է անվտանգության ամրապնդմանը.Խաչատրյան
Ովքե՞ր ատեստավորված կհամարվեն ու պատվովճար կստանան. Պապիկյանը օրինագիծ է ներկայացնում
Դուք զեկուցում եք 70 մլն-ոց վարկ, 120 մլն-ը ո՞նց եք մտցնում 70 մլն-ի մեջ
ՈՒՂԻՂ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
«Իրավունք». Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան