Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանի այցելությունը, կարծես թե, թանկ է արժեցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը 3 երկրների վարչապետների կողմից թանկարժեք նվերներ է ստացել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 358 հազար դրամ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է 650 հազար 328 դրամ արժողությամբ սպասք։Համաձայն նվերների հաշվառման ձևաթղթի՝ թեյի սպասքը կոչվել է «Ձմեռային հեքիաթ»։

«Սպասքը զարդարված է մանրանկարչությամբ՝ բնապատկերներով, հեքիաթային տեսարաններով, տոնական եթերով և զարդանախշերով, որոնք բնորոշ են կայսերական ճենապակյա գործարանի ամենահայտնի նկարիչներից մեկին՝ Ա․Վ․ Վորոբյովսկուն (1906-1992)։Հեղինակի աշխատանքները ներառված են Պետական «Էրմիտաժի», ռուսական թանգարանի, Կուսկովայի կերամիկայի պետական թանգարանի հավաքածուներում։

Ռուսաստանի Դաշնություն․ «Կայսերական ճենապակու գործարան» ԲԲԸ»:Սպասքը պատրաստված է եղել ոսկրային ճենապակուց և զարդարված է եղել ձեռանկարչությամբ։

Սպասքը ընդհանուր եղել է 20 կտոր՝ 1 թեյնիկ, 1 շաքարաման, 6 թեյի բաժակ, 6 փոքր ափսե, 6 մեծ ափսե։Նիկոլ Փաշինյանը հաջորդ նվերը ստացել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի կողմից, կրկին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում։

ՀՀ վարչապետը նվեր է ստացել «Իչան կալա» նկարը, որը ձեռքի աշխատանք է պատրաստված արույրից (Латунь):Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ նվերը պատված է եղել 999 հարգի ոսկով և էմալով։

Նկարի շրջանակը ամբողջությամբ պատրաստված է ձեռքով և փայտից է։ Ֆոնը պատրաստված է ալկանտարի կաշվով։Նվերի ընդհանուր արժեքը կազմել է 627 հազար 733 դրամ։

Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովի՝ վարչապետի կողմից, կրկին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել կտավ։

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ ղրղզ վարպետների ստեղծած կտավը պատկերում է Արարատ լեռան ստորոտում գտնվող հնագույն Խոր Վիրապ վանքի պատկերը։

Նկարը պատրաստված է բնական ֆետրից՝ էկոլոգիապես մաքուր նյութից, որը դարեր շարունակ օգտագործվել է ղրղզ ժողովրդի ավանդական արհեստներում։

«Արվեստի գործը միավորում է Հայաստանի մշակութային ժառանգությունը և ղրղզ արհեստավորների միությունը՝ ստեղծելով մշակութային ավանդույթների նկատմամբ փոխադարձ հարգանքի յուրահատուկ խորհրդանիշ», – նշված է նվերների հաշվառման ձեւաթղթում։

Նվերն արժեցել է 80 հազար 185 դրամ։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թանկ է եղել»:

Լրահոս

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»