Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան


Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է: Այդ մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ 

«Սկզբում արհեստական հանրային պահանջի ֆոն ձևավորեցին, որ ՌԴ-ն պետք է ներողություն խնդրի, թեև նման դեպքերում հենց այդպես էլ լինում է, հետո սկսեցին տոնել ՌԴ նախագահի հնչեցրած ներողությունը` այն անուղղակի ներկայացնելով որպես ադրբեջանական ճնշման արդյունք: 

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթն ակնհայտորեն իրավիճակային բնույթ ունի, որը մի կողմից ձևավորվեց Հարավային Կովկասում ՌԴ ավանդական դաշնակցի` Հայաստանի հետ խաթարված հարաբերությունների բացը լրացնելու, մյուս կողմից` ռուս-ուկրաինական ճգնաժամում միջազգային սանկցիաները մեղմելու-շրջանցելու նպատակով:

Սակայն իրականում ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան, որոնք արտաքուստ քիչ են արտահայտվում, սակայն ռեալպոլիտիկում` թշնամական են:

Անկախ քաղաքական առանձնահատկություններից և երևացող պրոցեսներում այս երկրների միջև հրապարակային արտահայտվող ջերմությամբ, և´ Հարավային Կովկասում, և´ Մերձավոր արևելքում, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ տարբեր բնույթի հարվածներ են հասցրել ռուսական ազդեցությանն ու իմիջին:

Դեռ չեմ խոսում Սիրիայի տարածքում թուրքական ՀՕՊ-ի կողմից ՌԴ ռազմական ինքնաթիռի խոցման, 44-օրյա պատերազմի վերջին օրերին, Երասխի հատվածում, ադրբեջանցիների խոցած ռուսական ուղղաթիռի կամ 2023 թվականին, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման օրերին, 6 ռուս խաղաղապահներ սպանելուն, որոնց թվում էր նաև ռուսական առաքելության հրամանատարի տեղակալը: 

Բարդ իրավիճակները որպես կանոն միքայլանի կամ պարզ լուծումներ չեն ենթադրում, սակայն միջազգային հարաբերություններում իրենց շահերն առաջ են մղում կամ նվազագույնը չեն կորցնում այն երկրները, որոնք երկարաժամկետ խաղացողներ են, կարողանում հնարավորինս ճշգրիտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը տարբեր ժամանակային կտրվածքով և ըստ այդմ` պրագմատիկ հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն կամ դաշնակցային հարաբերություններ կառուցում այս կամ այն երկրի կամ կառույցի հետ:

 ՀԳ. Այս համատեքստում ՀՀ իշխանության որդեգրած կուրսին կամ անելիքներին չեմ անդրադառնում, որովհետև սրանց արածի հետևանքը` մեր գլխին բերած հսկայական տարածքային և մարդկային կորուատներն են»,- գրել է նա:

Լրահոս

Հաջորդ խորհրդարանում չեմ լինելու. պասիվ եմ եղել, երեւի այդ պատճառով ինձ չեն ընտրել
Եթե Իրանի վարչախումբը տապալելու նպատակ կա Կարող է վնասներ կրել նաև Հայաստանի տնտեսությունը
Ամեն քայլ, անգամ կարկանդակ ուտելը, ուղղված է անվտանգության ամրապնդմանը.Խաչատրյան
Ովքե՞ր ատեստավորված կհամարվեն ու պատվովճար կստանան. Պապիկյանը օրինագիծ է ներկայացնում
Դուք զեկուցում եք 70 մլն-ոց վարկ, 120 մլն-ը ո՞նց եք մտցնում 70 մլն-ի մեջ
ՈՒՂԻՂ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
«Իրավունք». Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել
«Հրապարակ». Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում
«Հրապարակ»․ Իշխանության կռիվ
Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»
15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ»
ՔՊ քարտուղարի գործով Քննչականը հաստատում է․ կա քրեական վարույթ. «Ժողովուրդ»
Քանի՞ օր ոչ աշխատանքային կլինի մարտ ամսին
Մարտի 3-ին և 4-ին լույս չի լինելու. հասցեներ
Գեղարքունիքում 2026 թվականի փետրվարին գրանցվել է 62 ծնունդ
Օլիվիա Դինը հռչակվել է Մեծ Բրիտանիայի պոպ երաժշտության թագուհի
Եթե Իրանը թուլանա, Թուրանի գործոնն է ավելանալու․ մեր շահերից բխում է՝ պատերազմը հենց այսօր ավարտվի (տեսանյութ)
Մեզ այս պատերազմը պարտադրվել է. կպաշտպանվենք. կարիք չունենք, որ որևէ մեկը գա, մեզ պաշտպանի.Շիրղոլամի (տեսանյութ)
ԱՄՆ-ի իմպերիալիստական նկրտումներն այլևս չեն թաքցվում. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան