Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա պայմաններում աշխարհը շատ արագ փոխվում է, ու իրադարձություններն այնպիսի գլխապտույտ արագությամբ կարող են զարգանալ, որ շատ դեպքերում դժվար է նույնիսկ մոտավոր կանխատեսել։

Այդուամենայնիվ, անգամ նման արագ զարգացումների պարագայում որոշ հիմնական գործընթացներ նախանշվում են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է մեզ համար վերլուծել և հասկանալ, թե ինչ է մեզ սպասում եկող տարի։ 

2025 թվականին առաջին հերթին աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, որոնք կապված են լինելու առաջին հերթին մի շարք հակամարտությունների շուրջ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշմամբ։

Գաղտնիք չէ, որ Թրամփը խոստացել է կանգնեցնել այն պատերազմները, որոնք գլոբալ հակամարտության վերածվելու հնարավորություն ունեն։ Բայց եթե Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների շուրջ լարվածության որոշակի թուլացում է նկատվում, ապա նույնը չի կարելի ասել Ուկրաինական պատերազմի մասին։

Այն կարող է կրակի մեջ առնել ամբողջ Եվրոպան ու նույնիսկ միջուկային պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի, Թրամփի թիմն արդեն աշխատում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու և հրադադար հաստատելու ուղղությամբ։ 

Միևնույն ժամանակ, նոր վարչակազմը առաջին հերթին ԱՄՆ-ի ներքին խնդիրների վրա կենտրոնանալու մոտեցում ունի, ինչը ենթադրում է, որ թուլանալու է տարբեր տարածաշրջաններում Արևմուտքի ներգրավվածության աստիճանը, ինչն էլ ենթադրում է, որ Հարավային Կովկասում կարող է ուժեղանալ տարածաշրջանային դերակատարների՝ մասնավորապես Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը։

Զուգահեռ՝ բացառված չէ տարածաշրջանային դերակատարների միջև լարվածության խորացումը՝ հաշվի առնելով, որ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Սիրիայի հարցում մի կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի, իսկ մյուս կողմից էլ՝ Թուրքիայի շահերը հակասում են։

Թուրքիային հաջողվեց Ռուսաստանին ու Իրանին դուրս մղել Սիրիայից, ուստի բացառված չէ, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև Հարավային Կովկասում՝ հատկապես որ թուրքական կողմն Արցախյան պատերազմից հետո զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը։

Ու Թեհրանի ու Մոսկվայի շահերի տեսանկյունից Հարավային Կովկասն ավելի կենսական նշանակություն ունի, քան Սիրիան։ 

Հաջորդ տարվա համար բնորոշ կլինեն նաև տնտեսական պատերազմներն ու պրոտեկցիոնիստական քաղաքականության մղումն առաջին պլան։ Թրամփը խոստանում է բարձրացնել մաքսատուրքերը Չինաստանի ու Եվրոպայի համար, իսկ Բրյուսելն ու Պեկինն իրենց հերթին են խոստանում պատասխան քայլեր ձեռնարկել։

Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ էլ պատժամիջոցային քաղաքականությունն, ըստ էության, կշարունակվի։

Ըստ որոշ փորձագետների, այս ամենը կարող է հանգեցնել մատակարարման շղթաների խաթարման, թանկացումների ու համաշխարհային տնտեսության աճի խաթարմանը։ Ուստի, այս պայմաններում Հայաստանը պետք է ադապտացվի նոր իրավիճակին ու այնպիսի քաղաքականություն վարի, որ մեր շուկան դառնա գրավիչ։ Բայց եթե հայթուրքական սահմանի բացման թեման ակտուալ դարձավ, ապա պետք է պատրաստ լինել թուրքական էժան ապրանքների ներհոսքին, որը կարող է Հայաստանի տնտեսվարողներին բարդ իրադրության առաջ կանգնեցնել։ 

Մյուս կողմից էլ՝ շարունակվելու է միջազգային մակարդակով տնտեսությունների ռազմականացումը։ Բազմաթիվ երկրներ արդեն սկսել են խոշոր ռազմական բյուջեներ ձևավորել հաջորդ տարվա համար, ինչն էլ իր հերթին մեծացնելու է սպառազինությունների մրցավազքը։

Իսկ սպառազինությունների կուտակումը պայմաններ է ստեղծում նաև հակամարտությունների բռնկման համար։ Հարավային Կովկասում ևս առկա է ռազմական բախման հավանականությունը։

Ի մասնավորի՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ ու արագ տեմպերով շարունակում է զինվել, Թուրքիան էլ մեծապես օգնում է նրան այս հարցում և վարժեցնում է ադրբեջանական զինծառայողներին։

Բացառված չէ, որ հաջորդ տարի Բաքուն փորձի նոր էսկալացիա հրահրել, որպեսզի Հայաստանին զիջումների դրդի։

Ուստի, պետք է ամեն կերպ պատրաստված լինել զարգացումների նման սցենարի՝ մանավանդ որ ադրբեջանական կողմից սաստկանում է ագրեսիվ հռետորաբանությունը։ 

Ինչ վերաբերում է եկող տարվա ներքաղաքական զարգացումներին, ապա այն բուռն զարգացումներով կարող է աչքի ընկնել՝ հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը փորձելու են դիրքավորվել։

Բայց մեկ իրողություն պարզ է, որ իշխող կուսակցության և դրա ղեկավարի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցում։ Մարդիկ սպասում են, թե իշխանություններն ինչպես են հերթական զիջումները կատարելու հակառակորդին, ինչպես են թշնամական թեզերը ներմուծելու մեր հանրային դիսկուրս։

Եվ հասարակական դժգոհությունների ուղղորդման պարագայում հնարավոր է նաև արտահերթ ընտրությունների կամ իշխանափոխության հեռանկարը։ Մի կողմից էլ՝ բացառված չէ նաև իշխող թիմի «պայթեցումը» ներսից, քանի որ չկա միավորող գաղափարական գործոն, թիմի ներսում միմյանց նկատմամբ թշնամանքն ու խոր անվստահությունն է թագավորում։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»