Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Անցնող տարին ներքաղաքական ու արտաքին քաղաքականության տեսանկյունից բարդ ու մարտահրավերների տարի էր, ու դժվար է նշել որևէ ձեռքբերում, որն առաջընթաց է ապահովել մեր երկրի համար։ 

Ու քանի որ ձեռքբերումներ չկան, ապա իշխանությունների կողմից արհեստական թեմաներ են գցվում դաշտ։

Այսինքն, պարզապես ասելիք չկա, և նպատակ ունեն «ծածկադմփոց» անել այն հանգամանքը, որ միայն ձախողումներով են նորանոր ռեկորդներ սահմանել։

Բացի վերջին խայտառակագույն թեմայից՝ կապված նրա հետ, թե մշտապես բանակցային գործընթացը վերաբերել է Արցախն Ադրբեջանին հանձնելուն, թեմա, որը Փաշինյանը պարզապես «գցեց ոտքին», տարվա ընթացքում եղել են նաև այլ մանիպուլյացիաներ: 

Դրանցից մեկը վերաբերում է Տավուշի հատվածում սահմանազատմանը, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ գործընթացի արդյունքում հայկական կողմի կառուցած դիրքերը թողնվել են Ադրբեջանին, որն էլ իր հերթին ռազմավարական առումով առավելություն է տալիս հակառակորդին։

Իսկ ահա Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում որևէ սահմանազատում տեղի չի ունեցել, ու ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացված պահել Հայաստանի սահմանային տարածքները։

Եվ մոտակա հեռանկարում նշմարելի էլ չէ որևէ տեսական հնարավորություն, որ ադրբեջանական կողմը կարող է հետ քաշել իր զինված ուժերը։

Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն այդ տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չի դնում իր առաջ, իսկ Ադրբեջանն ամեն անգամ ցույց է տալիս իր ռազմական ուժի կարևորությունը՝ նոր զիջումներ կորզելու նպատակով։

Այսինքն, կիսատպռատ սահմանազատման գործընթացը որևէ կերպ չի կարելի համարել ձեռքբերում, առավել ևս ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը, որի մասին այդքան շատ նշում են իշխանական պատգամավորները։

Այդ կանոնակարգը և սահմանազատման մասին պայմանավորվածություններն առոչինչ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները խախտելու հարցում ուղղակի վարպետացել է։ 

Իշխանության ներկայացուցիչները կարող են հարց տալ, թե ինչպե՞ս ստացվեց, որ 2024 թվականի ընթացքում համեմատաբար ավելի քիչ սահմանային լարվածություն ունեցանք։ Բայց այս հարցն առանձին պատասխան ունի։

Արցախյան պատերազմին հետևած փուլում Ադրբեջանը պարբերաբար ագրեսիայի է դիմել, սակայն այս անգամ Բաքուն տրամադրված էր նվազ սահմանային լարվածության, քանի որ նոյեմբերին պետք է անցկացվեր COP29 կլիմայական համաժողովը։

Անգամ ՀՀ ԱԳՆ-ից էին արձագանքել, որ Ադրբեջանը մտադիր է COP29 կլիմայական համաժողովից հետո ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ։ 2024 թվականը նաև աչքի ընկավ այն իրողությամբ, որ Արցախի թեման դուրս մղվեց բանակցությունների օրակարգից, ու Հայաստանը շարունակեց Ադրբեջանի հետ առցանց ձևաչափով առաջարկների փոխանակումը։

Չնայած իշխանությունները հավաստիացնում էին, թե խաղաղության պայմանագրի կնքումը շատ մոտ է, սակայն պայմանագիրն այդպես էլ չկնքվեց։

Եվ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանի նկատմամբ՝ Սահմանադրությունը փոխելուց սկսած ադրբեջանցիների «վերադարձն» ապահովելու թեմայով վերջացրած։ 

Իսկ պայմանագրի համաձայնեցված կետերը, որոնք իշխանություններն իբր ցանկանում են ներկայացնել որպես ձեռքբերում, իրականում որևէ նշանակություն չունեն Բաքվի համար, քանի որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն, ոչինչ համաձայնեցված չէ։ 

Անցնող տարին աչքի ընկավ նաև նրանով, որ Հայաստանը չկարողացավ միջազգային հարթակում ձեռքբերումներ ունենալ։

Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակեցին լարված մնալ, իսկ Արևմուտքից Հայաստանին տրվող աջակցությունը պայմանավորված էր միայն հակառուսական քաղաքականության համատեքստում, որի արդյունքում կրկին աշխարհաքաղաքական բախման դաշտում հայտնվեցինք։

Այնպես որ, 2024 թվականը Հայաստանի համար կհիշվի որպես հիսաթափությունների ու չիրականացված նպատակների հերթական տարի։ Մի խոսքով՝ ևս մեկ կորսված տարի: 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»