Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ կարելի է ասել անցնող տարվա արդյունքների, մեր դեպքում՝ հետևանքների մասին:

Ցավոք, բայց նաև կանխատեսելիորեն՝ Հայաստանի համար 2024-ը «նահանջ տարի» եղավ ոչ միայն օրացուցային, այլև տարածքային, քաղաքական, որակական և մի շարք այլ առումներով:

Առնվազն 2020 թվականից սկսած՝ Հայաստանում «նահանջ տարիները» շարունակվում են ու դեռ դրանց վերջը չի երևում: Համարելով, որ Արցախն ուրանալով ու թշնամուն հանձնելով՝ իրենց հիմնական խնդիրը լուծել են, Փաշինյանն ու ՔՊ-ն ձեռնամուխ եղան թշնամական այլ պահանջները բավարարելուն, մասնավորապես Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելուն: 

Փաշինյանի իշխանությունը դրա անունը դրեց «սահմանազատում և սահմանագծում»:

Ինչ-որ անհասկանալի հանձնաժողովի որոշումներով, անհամոզիչ ու կասկածելի «հիմքերի» մատնանշումով կոնկրետ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հայկական տարածքներն ու դիրքերը տրվեցին թշնամուն, ու Կիրանց, Ոսկեպար ու շրջակա մյուս սահմանամերձ բնակավայրերը հայտնվեցին թշնամական վերահսկողության ու խոցման անմիջական տիրույթում: 

Կիրանցից էլ սկիզբ առավ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

Այս շարժման շրջանակում էլ, կարելի է ասել, արձանագրվեցին տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունները: Հատկանշական պահ է, որ այս շարժումը գլխավորեց հոգևոր գործիչ, որին, նկատենք, հաջողվեց իր շուրջը միավորել նույնիսկ այնպիսի գործիչների ու շրջանակների, որ մինչ այդ (ասենք՝ դրանից հետո էլ) միասին երկու քայլ չէին էլ անի:

Այնուհանդերձ, այս շարժումն էլ իր գլխավոր նպատակին չհասավ. Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն շարունակեցին մնալ իշխանություն: Ներքին անցուդարձի առումով 2024-ը նահանջի տարի էր նաև սոցիալական, տնտեսական ու բարոյաքաղաքական տեսանկյունից:

Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ ավելի մեծացրեց ու շարունակում է մեծացնել Հայաստանի պարտքը, որը շեշտակիորեն մոտենում է 13 միլիարդ դոլարի նշագծին: Տնտեսական ոչ մի էական շարժ չեղավ ու չէր էլ կարող լինել:

Սոցիալական լարվածությունն ավելի մեծացավ, առավել ևս, որ թե՛ զանազան հարկատեսակների չափերն են շարունակում ավելանալ, թե՛ ապրանքներն ու ծառայություններն են շարունակաբար թանկանում: Դա եկող տարվա ընթացքում առավել նկատելի կլինի: 

Կրթական առումով տարին խայտառակություն էր, լինի դա «Ադին ու Բուդին» մակարդակի դասագրքերի հարցը, թե, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» անվան ներքո երկրի բուհական ու գիտական ինստիտուտները ոչնչացնելու դիվային նախագիծը: 

Փոխարենը 2024-ը բարեհաջող տարի էր Փաշինյանի համար. նա աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշեց, նկարվեց, այնպես որ՝ հեծանվային հետաքրքրության լավ ֆոտոալբոմ-հավաքածու ունի արդեն: Ի՞նչ տվեց դա Հայաստանին:

Ոչ մի բան: Եթե մինչ այդ էլ օտարները Հայաստանին լուրջ չէին վերաբերվում, դրանից հետո սկսեցին ընդհանրապես բանի տեղ չդնել: Փաշինյանի իշխանությունը տարվա ընթացքում շարունակեց հետևողականորեն կատարել ադրբեջանաթուրքական այլևայլ պահանջները:

Այնպես, որ Բաքուն արդեն խոսում է Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցնելու» մասին, եթե մնացածը, այդ թվում՝ Սյունիքն ու արդեն՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զավթելու մասին հայտարարությունները չհաշվենք:

Ադրբեջանական պահանջները շարունակեցին ավելանալ և կանխատեսելիորեն ավելանալու են: Իսկ Փաշինյանի խոստացած «խաղաղությունը» չկա ու չի էլ նշմարվում:

Իսկ այն, ինչ նշմարվում է, «խաղաղություն» չէ, այլ փորձագետների կողմից միանգամայն դիպուկ բնորոշվում է որպես՝ «Հայաստանի լիակատար կապիտուլ յացիա»: Արտաքին քաղաքականության առումով Փաշինյանի իշխանության «շնորհիվ» 2024-ը ոչ թե «նահանջ», այլ անկումային տարի էր:

Չնայած կային հնարավորություններ՝ միջազգային որոշակի աջակցություն ստանալ ու Բաքվի բանտերից հանել հայ պատանդներին, բայց Փաշինյանի իշխանությունը գործնականում ոչ մի բան չարեց դրա համար:

Հակառակը՝ Փաշինյանը նույնիսկ «քար գլորեց» ադրբեջանական զնդանում հայտնված Ռուբեն Վարդանյանի ուղղությամբ: Վերադառնալով բուն իշխանությանը, ապա այնպիսի տպավորություն է, որ ամռան կեսին, կորցնելով ընդդիմության ճնշումը, Փաշինյանի թիմն սկսեց ինքնափլուզվել:

Համենայն դեպս, ՔՊ-ում եղան խայտառակ ներքին առճակատումներ, որոնք այնքան էլ վաղուց չէին, որ մանրամասն հիշեցնենք: Պարզապես նկատենք, որ այդպիսով դրսևորվեցին ինչպես փաշինյանական իշխանության այլասերվածության աստիճանը, այնպես էլ Փաշինյանի թուլությունը: 

Բայց, ինչ էլ ասենք, 2025 ենք «մտնում»՝ ունենալով նման իշխանություն, որն, ի լրումն ամենի, ընդգծված թշնամանքով է լեցուն Հայ առաքելական եկեղեցու և, ընդհանրապես, ամեն մի ազգայինի նկատմամբ:

Իշխանություն, որի վարկանիշը ձգտում է Փաշինյանի սիրելի կետի նիշին: Շուտով մեկնարկելիք 2025 թվական ենք մտնելու առանցքային քաղաքական ճգնաժամը շալակած՝ արդեն 4-5 տարի երկիրը ղեկավարում է պարտված, թշնամուն հայրենիք հանձնած, հայրենիքը հրապարակային ուրացած անձանց ինչ-որ խումբ:

Սա է հիմնական հարցը, և այն դեռ իր տրամաբանական լուծումը չի ստացել: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ
Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Կարևոր
Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ
Զախարովան նացիստ է անվանել Քանյե Ուեսթին
Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ)
Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»
Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)
Վրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց
Հիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ)
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ
Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ)
8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)
«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում
Հնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում Հայաստանում
Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել
Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին
Գարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան
Այս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց
Արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը