Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդարան գնա, ով գործադիրում մնա եւ ով վաստակած հանգստի մեկնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարզպետները չպետք է վերցնեն պատգամավորական մանդատները, թեպետ շաբաթներ առաջ նրանցից շատերը լուրեր էին տարածում, թե գնալու են խորհրդարան, վայելեն առաջիկա հինգ տարվա անվրդով կյանքը՝ առանց պատասխանատվության միայն կոճակ սեղմեն եւ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար ստանան։ Մանավանդ՝ նրանք գիտեին, որ 2028 թվականին մարզպետարանները լուծարվելու են, եւ չէին ուզում մեկ-երկու տարուց անգործ մնալ։

Բայց նրանց ցանկությունը ոչ մեկին չի հետաքրքրում։Համայնքները խոշորացնելուց հետո մարզպետաց ինստիտուտը կլուծարվի, ավելի ճիշտ՝ կվերակազմավորվեն մարզպետարանները. տեղերում կմնան փոքրաթիվ աշխատակազմեր՝ կառավարության ներկայացուցչով։ Ուստի հասկանալի է, որ մարզպետները նեղված են, բայց չեն կարող հակադրվել Փաշինյանի որոշմանը, անգամ այդքան սիրտ չեն անում, որ նրա հետ քննարկեն իրենց ցանկությունները, նրա կամքն անքննելի է։ Ի դեպ, ըստ իշխանության աղբյուրների, այս գործընթացն ըստ էության մեկնարկել է եւ ավարտին պետք է հասցվի առաջիկա երկու տարում, մարզպետարանները լուծարելու հիմնավորումը վարչական համակարգի օպտիմալացումն է։

Կա տեսակետ, որ մարզպետարաններն այլեւս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք արդարացնեն այդ մեծ կառույցների գոյությունը։Այս նկատառումով էլ վերջին տարիներին մարզպետարաններին զրկում են մի շարք առանցքային լիազորություններից։ Դիցուք՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման եւ ազատման գործընթացը կենտրոնացվել է առողջապահության նախարարությունում, սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, սոցիալական ծառայությունների գործառույթները նույնպես վերակազմակերպվել են։Կառավարության նիստից հետո երեկ լրագրողները մի քանի մարզպետից հետաքրքրվել են նրանց ճակատագրի մասին, հարցրել մարզպետարանների լուծարման գործընթացից։ Բոլորը միաբերան պնդել են, թե քննարկում չի եղել այդ հարցով, իրենք տեղյակ չեն։

Իսկ Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզպետներն էլ հերթապահ բացատրություն են տվել, թե ինչու են հրաժարվել մանդատներից՝ ասելով, որ մարզում աշխատելն իրենց ավելի է դուր գալիս, եւ իրենք են իբր նման որոշում կայացրել, ոչ թե պարտադրված են բացարկի դիմումներ գրել։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որ խորհրդարանից է ժամանակին տեղափոխվել մարզպետի պաշտոնին, առաջիններից է, որ հայտնեց մանդատից հրաժարվելու որոշման մասին։ Երեկ նա մեզ ասաց, թե որոշում է կայացվել, որ ինքը պետք է շարունակի աշխատել գործադիրում, ինքն էլ ընդունել է։ Մեր տեղեկությունների մասին բարձրաձայնեցինք, որ մարզպետներն ավելի հեշտ գործ էին նախընտրում՝ խորհրդարան գնալը, բայց իրենք չեն որոշողը։ «Դե, չես համեմատի օրենսդիր եւ գործադիր մարմինների աշխատանքները, ամեն մեկն իր կարեւորությունն ունի, բայց ես պատասխանատվություն ունեմ մարզի բնակիչների հանդեպ, պատասխանատվություն ունեմ մեր թիմի հանդեպ, որոշումը կայացվել է, որ մնալու եմ, շարունակեմ աշխատանքը, որը շատ սիրում եմ»,- ասաց Առուշանյանը։ Չէի՞ք ուզենա ավելի հեշտ ու ավելի երաշխավորված գործի գնալ՝ կոճակ սեղմել միայն։

«Այս կյանքում ի՞նչն է հեշտ, եւ հետո՝ ԱԺ-ում կոճակ չեն սեղմում միայն, դուք տեսել եք իմ աշխատանքը, պատգամավորները չերեւացող շատուշատ գործառույթներ ունեն։ Բայց, ամեն դեպքում, այո, գործադիրի աշխատանքը մի քիչ ավելի աշխատատար է ու նաեւ իր մեջ հետաքրքիր էլեմենտներ ունի, որ դու կարողանում ես լավ բան անել մարզիդ, քաղաքիդ համար, այդ գիշեր կարողանում ես հանգիստ քնել, դա էլ իր հաճույքն ունի»։

Խոսելով մարզպետարանների օպտիմալացման մասին, մարզպետ Առուշանյանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, բայցեւ չբացառեց, որ այդ գործընթացը կարող է սկսվել։ Նկատեցինք, որ արդեն սկսվել է՝ մարզպետարանների ենթակայությունից կրթական, առողջապահական հաստատություններն են դուրս բերվում։ «Այդ լիազորությունները մարդն է իր համար ստեղծում։

Չկա մի կառուց, որի նկատմամբ ես չունենամ հետաքրքրություն, որովհետեւ բոլոր կառույցները կապ ունեն մարզիս բնակիչների հետ, դա իրավական կլինի, թե բարոյական՝ հարցի մյուս կողմն է»,- փիլիսոփայական պատասխան տվեց Առուշանյանը՝ շարունակելով․ «Հետո էլ՝ այնպես չէ, որ դպրոցներն ամբողջությամբ գնացել են ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ, վարչատնտեսական համակարգումն ու ֆինանսական հատվածը, եթե չեմ սխալվում, մարզպետների ենթակայության տակ է, կրթական մասը՝ նախարարության»։

Առուշանյանը պնդեց, որ մարզպետարաններն ավելորդ կառույցներ չեն․ «Միանշանակ, որովհետեւ մարզպետարանները կառավարության ներկայացուցչություններն են մարզում ու բոլոր առումներով՝ թե՛ ՏԻՄ-երի հետ աշխատանքի, թե՛ ուժայինների, տեսչականների, առողջապահական ու կրթական համակարգերի»։


News

We will say goodbye to temperatures above +35°C for a long time. Azizyan
The weather in Armenia will change dramatically
The Armenian Apostolic Holy Church filed a lawsuit against the State Revenue Committee
New details from the fight in Dashtavan. There are arrests
Tomorrow there will be no light for a long time in a number of addresses in Yerevan and marzes
The main problem of Armenia is not only Nikolism. With Charmazan
Emergency situation in Sevan. Details:
Turkey can transfer American ballistic missiles to Ukraine. quantities are known
Tarot astrology. to whom the cards promise success, change and new opportunities
Collect water. There will be no water for a long time
Odessa has become the main target of the Russian night mass attack. There are victims
What is the situation on RA highways and in Lars?
A fight reminiscent of an action movie in the village of Dashtavan. there are more than 10 injured
11 years without cutting hair. A resident of India has set a world record for hair length
Scientists have discovered a mushroom that causes similar hallucinations in people from different countries
Not instead of a teacher. the ideal role of robots in school has been revealed
Scientists have discovered one of the key features of human language in songbirds
The rarest sight: A drone filmed the birth of a sperm whale off the coast of Australia (video)
Argam Abrahamyan was detained for two months
Many addresses will not have gas for a long time

More News

...

"Publication". How much money do female ministers and their husbands earn?

Pashinyan started a hunt for Tsarukyan's sympathizers. "Publication"

Aghvan Vardanyan is isolated from the faction. "People"

"Publication". They strictly warned not to tell anyone the amount of the reward, threatened to release them

"Publication". 5 million drams were transferred to the account of the departing deputies

Where has the demanding type of Armenian gone? Karine Nalchajyan on the formation of the Armenian psyche, the national face (video)

They will try to win Sassoon's heart. "Publication"

"Publication". Araik Harutyunyan's "the beggar won't have a belly?"

"Publication". Everyone feels at ease in their own system

Vardevanyan's election or Vehapar's court session? There is an extraordinary situation in the parliament. "People"

How the offices were redistributed in the National Assembly. "People"

It is the first meeting of the newly formed government, we have to make some revisions. Nikol Pashinyan

The old residents of KP are very disappointed with the new ones. "Publication"

Alen Simonyan's family leaves the government summer house. "People"

CP proposes to create a temporary NA Ethics Committee. European obligations. "People"

The dangers of imbalance and new addiction. "Fact"

CP is preparing for revenge in Stepanavan. "Publication"

A tough conversation was held with Papikyan. "Publication"

Sahakyan, who arrived in Armenia from Moscow on the day of the elections, is unable to return to Russia. "People"

Rubinyan's parliament and the new "architecture" of Pashinyan's government. "People"