Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը Գյումրիի քաղաքապետարանի շենքի վրա փակցրել է պաստառ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների լուսանկարով և վանկարկել՝ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:
Լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը խոսել է Փաշինյանի մասնակցությամբ Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագի մասին։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են մատուցել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը՝ մերժելով զեղչել Վեհափառի անունը:








