«Ինչպե՞ս է լինում, որ հավատարմության կոչ անող մարդը վերջում ինքն է միանումՓաշինյանի կողմ անցած եպիսկոպոսներին։ Երեկ իրար ամենածանր խոսքերն ասողները այսօր Նիկոլ Փաշինյանի առաջ դարձել են բարեկամներ։ Սա ինձ հիշեցնում է ավետարանական այնդրվագը, երբ Հերոդեսն ու Պիղատոսը Քրիստոսին հալածելու հարցում դարձան հոգևոր «բարեկամներ»,– Euromedia24-ի հետ զրույցում ասաց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։ Տեր Զարեհը անդրադարձավ այն հոգևորականներին ու եպիսկոպոսներին, ովքեր, ըստ նրա, վերջին շրջանում դարձել են իշխանությունների քաղաքական օրակարգիսպասարկողները՝ խախտելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տված հավատարմության ուխտը։ Նաընդգծում է, որ խոսքըվերաբերում է բոլոր նրանց, ովքեր փոխել են իրենց սկզբունքները՝ ճնշումների,շանտաժի կամ այլ ազդեցությունների ներքո, որոնց թվին է պատկանում նաև Գևորգսրբազանը, ասում է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով Մասյացոտնի թեմում էր ծառայություն իրականացնում, իսկ այժմ հոգևոր ծառայության է նշանակվել Ռուսաստանի ևՆոր Նախիջևանի հայոց թեմում։
Տեր Զարեհը հիշում է, որ ժամանակին Գևորգսրբազանը կասկածել էր իր հավատարմությանը՝ պահանջելով անգամ ձեռքը դնել Աստվածաշնչի վրա և երդվել, որ ինքը նվիրված է Վեհափառին և Մայր Աթոռին։
«Այդ ժամանակ հասկացա, որ ինչ-որ վախեր կամ մտավախություններ էին փորձում փարատել։Բայց այսօր պարզվում է՝ հենց ինքն է Նիկոլ Փաշինյանի կողմը անցած եպիսկոպոսներիցմեկը»,– նշեց նա։Քահանան տարակուսանք է հայտնել Գևորգ սրբազանիվերջին հարցազրույցից, որում, ըստ նրա, փորձում է իր քայլերի համար արդարացումներկայացնել, ասելով, թե նախկինում «ինֆորմացիային չէր տիրապետում», իսկ այսօր՝«ճշմարտությունն է իմացել»։
«Եթե ինֆորմացիային չես տիրապետում, ինչո՞ւ ես շտապում նման ծանր որակավորումներովհանդես գալ։ Ստացվում է, որ հրապարակային Նիկոլ Փաշինյանին միացածներին դավաճանանվանածը հենց ինքն իրեն է բնութագրել»,– ասաց Տեր Զարեհը։
Նա ընդգծել է, որ շատ հոգևորականներ իրենց դիրքորոշումը փոխել են ոչ թե սկզբունքային համոզմունքից, այլ կոմպրոմատներիճնշման, շանտաժի, կամ գուցե անգամ կաշառքի ու խոստումների ազդեցությամբ։ «Ասում են՝ եկեղեցին չպետք է քաղաքականությանը ծառայի։ Բայց հենց իրենք են առաջինը, որ ամբողջությամբ սպասարկում են օրվա իշխանության շահը»,- հավելեց նա։
Տեր Զարեհի խոսքով՝ նման մարդիկ այսօր իրենցներկայացնում են որպես հալածյալներ, սակայն իրական հալածանքը կրել են այնքահանաները, ովքեր մերժել են իշխանական թելադրանքը։Նա ընդգծեց, որ շատ հոգևորականներ իրենց դիրքորոշումը փոխել են ոչ թե սկզբունքայինհամոզմունքից, այլ կոմպրոմատների ճնշման, շանտաժի, կամ գուցե անգամ կաշառքի ուխոստումների ազդեցությամբ։«Ցավով պետք է արձանագրեմ՝ շատերը չեն դիմացել գայթակղությանը։ Եկեղեցու պատմության մեջ սա ամենածանր դրվագներից է»,– նշեց նա։
Միաժամանակ Տեր Զարեհը նշում է, որ որոշ հոգևորականներ թեթևությամբ են խոսում հնարավոր կարգալուծության մասին։«Եթե մարդիկ այսքան թեթև են վերաբերվում կարգալուծությանը, պարզ է՝ իրենց հոգևոր կարգի նկատմամբ ակնածանքը խաթարված է»,– հավելեց նա։Տեր Զարեհը հիշեցրեց, որ որոշ հոգևորականներ տարիներ առաջ կոշտ քննադատություններ էին անում իշխանությունների հասցեին, իսկ այսօր ամբողջովին փոխել են դիրքորոշումը՝ դա հիմնավորելով «նոր ինֆորմացիայով»։
«Եթե ինֆորմացիային չէիր տիրապետում, ինչո՞ւ էիր շտապում ծանր որակումներ տալ»։Քահանան շեշտեց, որ իշխանություններին միացած հոգևորականներից շատերը տարիներ շարունակ իրար մասին վատագույն արտահայտություններն էին անում, սակայն այսօր դարձել են «բարեկամներ»՝ միաբանվելով Նիկոլ Փաշինյանի օրակարգին։
«Սա հիշեցնում է ավետարանական դրվագը, երբ Քրիստոսին դատելու հանելուց հետո Պիղատոսն ու Հերովդեսը դարձան բարեկամներ»,– ընդգծեց Տեր Զարեհը։
Նա հավելեց, որ եկեղեցին այժմ ինքնամաքրման փուլում է․ «Նիկոլ Փաշինյանը ստեղծեց այն միջավայրը, որտեղ դավաճանական սերմերը երևացին հողի երես։ Բայց հնձի ժամանակը գալու է։ Եկեղեցին այս գործընթացից դուրս կգա մաքրված»։Վերջում Տեր Զարեհը հորդորեց բոլոր ճիշտ ճանապարհից շեղված հոգևորականներին վերադառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, վերանորոգել հավատարմության ուխտը և միասին պայքարել այն չարիքների դեմ, որոնք փորձում են ներսից ավիրել եկեղեցին»։








